Jump to content

Երեք սագ, երեք ձագ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երեք սագ, երեք ձագ

Երեք սագ, երեք ձագ


(Պստիկ հեքիաթ)



1



Ուներ-չուներ՝
Մի կին ուներ
Բարձրահասակ
Երեք սագ,–
Սա՛գ, սա՛գ, սա՛գ։
Ամեն մի սագ
Ուներ-չուներ
Պստիկ-մստիկ
Մի մի ձագ,—
Ձա՛գ, ձա՛գ, ձա՛գ։
Սպիտակ էին
Բոլոր երեք
Սագերը,—
Սիպ-սիպտակ։
Դեղին էին
Բոլոր երեք
Ձագերը,—
Դեղ-դեղին...

2


էն սագերը՝
— Չըր-ճըշ, չըր-ճըշ...
էն ձագերը՝
— Չուր ճուր, չուր ճուր...
Սագ ու սագիկ որ ասեցին,
Չուր-ճուր, չուր-ճուր
Իսկույն ելան ու վազեցին՝
Դեպի ջուր, գետի ջուր...

3


Ջրի համար
Սագ ու սագիկ մի խաղալիք,
Սագի համար
Ջուր ու ալիք զվարճալիք։
Ջուր ու ալիք
Կոհակ-կոհակ սողում են,
Սագ ու սագիկ
Արագ-արագ լողում են։
Լող են տալի,
Սող են տալի,
Գլուխկոնծի
Ջուրը մտնում,
Ջրի միջի
Ճիճուն գտնում
Ուտո՜ւմ, ուտո՜ւմ,
էլի մտնում,
էլի գտնում,
էլի ուտում...

4


Մեկ էլ՝ հանկարծ,
Այ քեզ փորձանք...
Մի ծագ ընկած
Մի մեծ հորձանք՝
Գնաց-գնաց
Ու ընկավ ցած...
Ջուրը տարավ,
Գնաց կորավ...

5


Որ կշտացան
Լողալուց,
Սագ ու ձագուկ
Դուրս եկան,
Ճամփա ընկան,
Տուն գնան։
Տուն գնալիս,
Սագը գտավ
Իր ձագը,—
Մի սագ, մի ձագ,
Ձագը գտավ
Իր սագը,—
Մի ձագ, մի սագ,
Մնաց մի սագ
Առանց ձագ...

6


— Ղա... էր անում
Խեղճ սագը,
Ղու... էր անում
Խեղճ սագը,—
Թևին տալիս,
Թպրտում,
Վիզը մեկնում
Պտրտում...
Չկար ձագը
դեղ-դեղին,
Չկար ձագը
Իր տեղին...

Ջուրն էր տարել
Անմեղին։
Ջուրը արագ
Գալիս էր,
— Ֆը՜շշշ..., ֆը՜շշշ...
Սագը մենակ
Լալիս էր
— Ֆը՜-սսս..., ֆը: