Երկար, երկար ման եկա...
Արտաքին տեսք
* * *
Երկար, երկար ման եկա
Ոտքով, մըտքով ես կյանքում,
Երկու, երկու բան գըտա
Չար ու դըժվար էս կյանքում։
5
Վաղո՜ւց, վաղուց կար ասված,
Բայց կյանք տըվի ես բառին.
Դարձավ, դարձավ ինձ աստված՝
Գեղեցիկը ու բարին։
Դըստրիկ, դըստրիկ իմ անգին,
10
Դու գեղեցիկ ու բարի,
Աշխույժն, աշխույժն իմ կյանքի
Եվ իմ վըշտոտ քընարի։
Նայի՛ր, նայի՛ր սըրտաբաց
Էս լեն արձակ աշխարհին
15
Առատ, առատ տարածված
Գեղեցիկը ու բարին։
Էսքա՜ն, էսքա՜ն մոտ ու շատ
Բախտը փըռված մեր կյանքում,
Մարդը, մարդը՝ միշտ անբախտ՝
20
Որոնում է երկնքում;
1917