Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
⁂
Երկինքը
անավարտ
երգերից հետո
նոսրանում է
արևի
շողերի
արանքներում։
Սանձեք
մշուշների թելերը,
անձրևի
չհաշված
կաթիլները
պայթելու
սովորություն ունեն․․․
․․․սա ամենահին կռիվն է,
որին մասնակցում են
բոլորը․
բոլորը,
բոլորը,
բոլորը։
Անգամ
նրանք,
որոնք
դեռ ծնվելու են
անձրևի չհաշված
կաթիլների պայթյունից։
(․․․ի դեպ եղնիկներում տղերքը հիմա
լեռներ են կրակում․ )
|
|