Ես աղոթում եմ քեզ համար երկիրս,
Արյամբ սնված հողդ
Արնախում չդարձրեց մեզ,
Հողն այդ արժանի է ծաղկման,
Կյանքով հատուցած ծնողը
Վրիժառու չդարձրեց մեզ,
Ծնողն այդ արժանի է հավերժության:
Մենակ պայքարող զինվորը
Պարտվող չդարձրեց մեզ,
Զինվորն այդ արժանի է փառքի,
Մեզ հիացրեց երազանքը,
Բայց մենք չդարձանք երազկոտ,
Մեզ հիացրեց խրախճանքը,
Բայց ցավի դեմ չդարձանք վախկոտ,
Եվ ես աղոթում եմ քեզ համար
Երկիրս,
Որ հաղթատոներ չավելանան
Պատմությանդ /Հաղթանակը կորուստ է պահանջում/,
Որ անքուն սահմանապահդ
Անժամանակ չհեռանա կյանքից...
Երկիրս, ոչ ոք, նույնիսկ դու
Չես կարող հասկանալ սերս,
Որ ապրում է քո մեջ
Ինձ համար