Երկուսն էլ անցողիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մահվան ժամաձայն Վիրավոր ժամանակ (Երկուսն էլ անցողիկ)

Վարդան Վարդազարյան

Այս կյանքը
***

Ժամանակ և մարմին...
Երկուսն էլ սիրահար,
Երկուսն էլ անցողիկ
Ստվերի նման:
Այդ հենց նրանք են`
Ձեռքով են անում
Անվերջ հեռացող
Տարածությանը,
Որտեղ մշուշված
Մոռացման ծառն է
Սաղարթներ տալիս: