Երկու արծիվ
Արտաքին տեսք
Երկու արծիվ
Երկու արծիվ սրաթռիչ
Հանդիպեցան բարձր օդում.
Մեկը նրանցից հարցրեց մյուսից.
«Ո՞ւր ես այդպես շտապում»։
— Ես շտապում եմ իմ ձագերին
Հասցնելու շուտ օգնություն,
Նրանց որսորդը — մեր թշնամին
Կամե զոհել։ Իսկ դու ո՞ւր։
«Իսկ ես կռվի ահեղ սաստիկ
Դաշտն եմ շտապում արնալի,
Այնտեղ սպանված շատ կան մարդիկ,
Ես կարոտ եմ կերակրի»։
14 փետրվ. 1887.