Jump to content

Երկու խոսք առ Սամաթիացիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկու խոսք առ Սամաթիացիս

6. ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԱՌ ՍԱՄԱԹԻԱՑԻՍ

Զուգակշիռ Օգսեն էֆ.[ենտի]ի և Փանոսյանի և Հաշտություն

Սամաթիացի′ք.
Խառն ի խուռն կընթանանք. կանգ առեք վայրիկ մը. վիհ կա առջևնիդ. ական պեղած են ձեր ոտից տակ. ընկերական աղետալի պայթյուն մը կ՚սպառնա Սամաթիո և անվիրիպելի Է. Սամաթիա հրաբուխ մ’է այսօր. կը մխա. մոտալուտ է յուր պոռթկումը: Այդ ականին և հրաբուխին վրա երկու տարակարծիք բանակներ կան, գաղափարաց երկու ախոյան ըմբիշներ կան։ Այդ երկու բանակներեն, այդ երկու ըմբիշներեն կախումն ունի Սամաթիո ճակատագիրը. դոցա մինն է Լույս, մյուսն Մութն է։ Մութ անկանի պիտի. և այդ անկումը պիտի վճռե Սամաթիո բախտը. Անկումը որչափ մեծ և սոսկալի ըլլա՝ այնչափ շքեղ ու հաղթական պիտի ըլլա կանգնումը։ Այդ Անկ ու Կանգման մեջ փայլի պիտի Սամաթիո փառքը. Սամաթիո այլակերպիլ կ՚ուզե, որպեսզի նորփետուր զարդարվի. հեղափոխել կ՚ուզե, որպեսզի տապալե միապետները, զտվիլ կ՚ուզե, որպեսզի յուր ընկերականության մրուրն ու փրփուրը դուրս տա։ Սամաթիո ընկերական մարմինը խորդ ու ժահահոտ նյութերվ բնդորած է. ընկերական թորման օրենքը կը պահանջե, որ անգամ մը վերլուծի՜ ու վերաբաղադրի Սամթիա։

Ազմկարարք և խավարասերք Սամաթիան խաղաղ, մի, անձնվեր, ազատասեր, գործող ու աշխույժ տեսան և նախանձեցան. պաղ ու գազան հոգիներ կարծես իրենց հակապատկերը տեսան ու զչարեցան։ Տեսնենք իրենց այդ չար նախանձն ի գործ դնելու համար ի՛նչ ըրին.— երկու բան կար ընելիք։ Երկպառակել Սամաթիան. վատահամբավել Սամաթիացին։

Որովհետև թշնամին ընտանի էր, ըսավ. Սամաթիան բաժնելու համար, պետք է կասկածներ հարուցանել խաժամուժ ռամկին մտաց մեջ, Սամաթիան վատահամբավելու համար՝ մուր քսելու է: Կասկածն հարուցին, մուրը քսեցին, Սամաթիա պառակտեցավ, Սամաթիացին վատահամբավեցավ։ Հետևա՞նքն,— հետևանքը «վաղը արև պիտի ծագե» ըսելու չափ պարզ և հայտնի է, այսինքն շինությանց գործույն հապաղումը1). շինությանց գործույն հապաղմանեն ի՞նչ պիտի հետևի,— շինությանց գործույն պաշտոնեից2) ապիկարությունը կամ անոնց անձեռնհասությունը.— այդ անձեռնհասության կամ այդպիսի անձեռնհասություն մ’ի վեր հանելու համար խարդախ և դավաճան հետամտության հետևանքն ի՞նչ էր,— մասնավորաց, թաղին պաշտոնեից, (անձին), դեմ ունեցած ատելությունը վրեժխնդրելու միջոց մը․ այսինքն մեկ քանի մարդոց բերնին մեջ պաշտոնեից անկումը խնդրող ու բողոքող կցկտուր ձայներ դնել, հոս ծպտյալ խարդավանքը մերկանալ կ՚սկսի, հոս գազան որոգայթ դավաճանությունն յուր սև դիմակը վար առնուլ կ’ստիպվի, զի հոս խնդիրն ալ հանրական ըլլալե կը դադրի ու կը մասնավորի, խնդիրն ընկերականութենեն ի մարդ, մարդեն յանհատն կ’անցնի, ալ անհատն անհատին հետ մարտնչիլ կ’սկսի։ Ո՞վ են այս անհատներ հատներ այժմ։ Վերցնենք խնդրույն քարը, և ահա տակեն Օգսեն էֆենտի մը ու Փանոսյան մը դուրս կ՚ելլան, երկուքն ալ ժողովրդյան գաղափարաց վրա իրենց դերն ունին, երկուքն ալ ժողովրդյան մարդիկ են ի նա. կշոքի զարնենք երկուքն ալ: Զուգակշռենք։

Սամաթիո Ազգին նվիրած նշանավոր անձերեն մինն ալ պարծանոք կ՚ըսեմ, թե Օրագրի» խմբագիրն է, 0. նշանավոր ստորագիրն Հայ լրագրաց մեջ փայլածին պես), խմբագրական ասպարեզը նոր մարդ մը կը տեսներ. ընթերցողը նոր ճաշակ մը ու նոր աշխույժ կը կ՚զգային անոր իմաստասիրական խորհրդածություններեն ու սպարդական ոճեն. ազգային խնդրոց նեղ ու աղոտ կարծիքներ նոր ընդլայնում ու նոր լույս կ՚առնվին, և ընթերցողք 0. ստորագրությամբ հոդվածներն այնպես ախորժանոք և հիացմամբ կը լափեին, ինչպես նոթին խորտիկ մը կամ պապակյալը պաղ օշարակ մը։

Ազգ.[ային] խնդրոց նկատմամբ ամենեն նոր, հանդուգն, իրական, շոշափելի, պարզք քաղաքագետ, հեռատես ու պայծառ կարծիքներ միշտ օրագիրն հայտնած է և կը հայտնե, խոսքիս ապացույց 2 — 3 տարվան 0. ստորագրությամբ և Օրագրի մեջ հրատարակված Ազգային հոդվածներն և ուրիշ լրագրաց կամ անձանց ազգային հոդվածներն իրարու քով թող բերե ու թող բաղդատե չհամոզվողը։ Թեև այս տարի օր մը Մասիսի և օր մ՚ալ երկրագունդի մեջ աղճատյալ և եսական Խոպան գրիչ մը քաշքշուկ և մեկն ալ բանաստեղծական գահավեժ դատմամբ մը վերացական առարկությունք անվանած էին Օրագրի կարծիքներ։ Չեմ ուրանար, թե Մանզումե ալ չէ հայտնած ազգօգուտ կարծիքներ. բայց ալ հինցած են նոքա, և կ՚երևնա թե Մանզումե ալ ծերանալ սկսած է, սա դժբախտությամբ, որ քանի ծերանա կապիկի պես այնչափ ալ չարաճիճանա պիտի։ Մանզումեի նշանավոր հոդվածք հիմա «Ագապյան վարժարան» վերնագրովներն են։ Սա ալ բավ է հիշել, թե անգամ մը հասարակությունը 0. ստորագրության համար Մանզումե կը կարդար). Մանզումե առ Օրագրով է այնպես ինչպես հարդն առ, ցորենով, թեև քիչ մը չափազանց ըլլա այս զուգակշռությունը, շատ անգամ Մանզումե գրելու տեղ կը «հայհոյե») և խոսելու տեղ «տյուզյունայով) բառեր» կը շարե, անշուշտ քերականության սա առածին համեմատ, թե «խոսքը բառերե կը շինվի»։ Անժխտելի ճշմարտություն մ՚է, թե այն ազգային անհատն, որ ազգային խնդրո վրա «սուր» ու «պայծառ» կը մտածե և ձեռնահաս է գործելու, պարտի Ազգը զայդպիսիք ի պաշտոն կոչել։ Գործելու ձեռնհասությունը մտածելու կարողութենեն կախումն ունի, մտածելու կարողության «հանճար» կ՚ըսեն, խիստ իմաստությամբ ըսավ Կարմիր հռչակավոր Հանրապետականն) իր նշանավոր ատենախոսության մեջ, թե նյութական «ուժի» մեջ Հանճարն է հաղթական... «Դեպքերն» ու «պարագաներն» են, որք զհանճար մարդույն ի վեր կը հանեն. ո՞վ կը մտածեր, թե Կամպեթթա, օր մը դիկտատոր Պորտոի), ոտքերը գետնին զարնելով բանակներ պիտի հարուցանե), և աշխարհի էն հանճարեղ կարծված քաղաքագետին «խաղալ» չկրցած «դերն» ինքն պիտի խաղա ճարտար ճարպիկությամբ. պարագաներն ու դեպքերը Կամպեթթաի աննշան հանճարն ականահարեցին)։


Թաղեցին Օգ.[սեն] էֆ․[ենտի]ի խորհելու, խոսելու հետեվապես գործելու «ձեռնհաս» արժանիքը ճանճչնալով ի պաշտոն հրավիրեց իր ազատ քվեովը, իր ազատ կամոքն ու ազատ համոզմամբը, և յուր շինությանց ծանր գործին մեջ նետեց զանի ալ իբրև անդամ մը. ասի պատեհ դեպք մ՚էր, որով Օգսեն էֆ.[էնտի] ինչպես նաև յուր անդամակցաց գործելու ձեռնհասությունը ի վեր երևեր պիտի. ի՞նչ կը նշանակե, երբ Փանոսյան կ՚ելնե ու զՕրագիրն յուր ընտրող հասարակության աչքին կասկածելի կը ցուցնե)․ բարուրանաց «մուր քսելով վրան» և ասի պարզապես և ուղղակի Օրագրի թե խմբագրական և ժողովրդյան առ նա ունեցած վստահության վարկը կոտրելու անիրավ ջանք մ՚էր. Ասի՝ Սամաթիացիք ոչ զՕրագիրն, այլ զձեզ անվանարկել է, ասի ձեր ազատ «քվեն» հեգնել է, ու ազատ կամքը բռնաբարել և ազատ համոզումը գաղթակղել է Փանոսյանի միակ նպատակն է «ասով» խանգարել Նունյան վարժարանի շինությունը) և հասկցնել ազգին, թե լոկ ինք կարող է աղջկանց վարժարան կանգնել ու կառավարել։ Փանոս, եթե հառաջադիմության և ոչ «ցուցամոլության» բարեկամ է, եթե իրոք ազատամիտ և ոչ «եսական» մեկն է, ինչո՞ւ «մրցում» չ՚սիրեր։ Ազգին մեջ «գործոն ազգանվեր»— (անշուշտ իրեն նման)— մարդ չգտնվելու դժբախտության վրա կոկորդիլոսի արցունք) կը թափե։ Ինչո՞ւ համար երբ գործողը գործելու կը ձեռնարկե, իսկույն գործողին վրա կատաղի հարձակումներ կ՚ընե, զանի կը վատահամբավե և թումբեր ու խոչեր կը կանգնե գործողին ու շարունակողին քայլերուն առջև։ Սամաթիացի՛ք, թողունք զՕրագիրն և զմանզումե ազատ իրենց գործոց մեջ, մեկը ձեր ընտրած յուր ընկերներով թող զնունյանն և մյուսը թող զագապյանը) շարունակե. թող երկուքն ալ գործեն ու մրցին, տեսնենք ապագան զորն յերկոցուց ծափահարե պիտի. ով որ «սուր» ու «քաջ» կը մտածե՝ նա «հաստատուն» ու «տևական» կը գործե, զի «սկզբունքով» կը գործե։ Ով որ «հախուռն» ու «գահավեժ» կը մտածե՝ նորա գործը պղպջակ մ’է, որ «ընդ երևալն կ’աներևութանա»։ Սամաթիացի՛ք, արթննանք. շրջահայաց ըլլանք. Փանոսյան կ’ուզե զմեզ երկպառակյալ պահել ու զմեզ կուսակցության բաժնելով գործելու անկարող վիճակի մը մեջ «կղզիացնել», զմեզ և գործող մարզիկը վհատեցնելով զինքը միայն «փառաբանել տալ» կը ցանկա։ Թոթվեցեք զձեզ, Սամաթիացի՛ք, կուսակցության «ցեցն» ինկած է ի ձեզ. միգուցե «մաշե»: Իրավ Փանոսի եռանդն ու աշխույժը շատ, բայց «խելքը» քիչ և «մտածումը» «կարճ» է քչիկ մը։ Սամաթիացի՛ք, դուք եսական «միապետությունը» տապալող առաջին թաղեցին եղաք, առաջին թաղեցին, որ դպրոցներ «ընկերությամբ» հառաջ տանել սորվեցուցիք Պոլսո Հայոց)։

Այսօր դուք միապետ մ’ունիք) ի ձեր գլուխ, որ զօրենքն իր «էֆենտի», «աղա», «պեյ», «փաշա» և «սուլթան» «քեյֆին» վրա հիմնած է։ Սամաթիացի՛ք, ասի ի՞նչ կծու հեգնություն է ձեր ազատասեր և ընկերասեր ոգվո ու պատվույն դեմ․ ըսել է որ դուք այսօր «քեյֆի» մ’օրինաց գերին եք. Սամաթիացի՛ք, անտարբերությունը մահ է. քիչ մ’ալ եթե անտարբեր մնաք «գերեզման» մ’է ձեր ներկան և «ափսոս» մը ձեր ապագան. մի թողուք, որ կուսակցության հրդեհը ձեր ընտանիքներն ալ համաճարակե․ դողացե՛ք․ հրդեհը Սամաթիո տուները քանդեց). միգուցե դուք ձեր կուսակցությամբ Սամաթիո ժողովուրդը քանդեք. հրդեհն զՍամաթիա դժբախտ հոգեվարքի մը մեջ թողուց, միգուցե դուք զանի ի գերեզման իջեցնեք։ Ամեն հրդեհ կայծե մը կ՝սկսի, ընկերային ամեն աղետաբեր ավերումներն ալ կուսակցություններեն կը ծնին, կուսակցությունք կարծյաց գայթակղությանց հետևանքներն են, «վայ մարդոյն այնմիկ՝ յոյր ձեռն գայցէ այս գայթագղութիւն»)։ Ձեր այդ կուսակցություն Նաբոգոդոնոսորա ծառն է). շատ մը զազիր ու վատթար կրից մեջ տղմոտած հոգիք՝ նորա բազմաստեղնյան ոստոց վրա որջացած են․ շո՛ւտ, Սամաթիացիք, շո՛ւտ «տապարն առ արմին դրէք»), պետք է տապալի այդ ծառն, որպեսզի ցրվին «որջացյալք»։ Սամաթիո ընկերական նավը «կոհակաց» ու «մրրկաց» մատնված՝ կը տատանի ընկլուզամերձ, այդ նավն իր մեջ «մեղավոր» մ՛ունի. շո՛ւտ, «Վիճակն արկէք», «Յովնան ի ծով»)։ Եթե ոչ՝ Սամաթիան ամբողջ ընկղմի պիտի։

Հայկական Ընկ[երություն]ը) Սամաթիո մեծության խորհրդանշանն է, Սամաթիո արժանյաց հայելին է, ատոր մեջ կը կարդանք ու կը տեսնենք Սամաթիացի Հայոցս կրակոտ հոգին, աշխուժավառ սիրտը, գեղեցիկ զգացումներն ու գովելի բարեմասնությունները։ Հայկական] Ընկ․[երություն]ը՝ Սամաթիո հոգին է. Հայկականին հայհոյել), Սամաթիացվոց հոգվույն հայհոյել է։ Պատվո և զգացման տեր Սամաթիացի՛ք, ձեր էն նվիրական պատիվը, ձեր էն գեղեցիկ ու վեհ զգացումը Հայկականի մեջ կը փայլի, երբ զՀայկականն հեգնեն ու անվանարկեն, զձե՛զ, ձեր պատիվն ու զգացումը հեգնած ու անվանարկած կըլլան, դեռ անտարբեր կը մնա՞ք, Սամաթիացի`ք, զձեզ բաժանել կուզեն, որպեսզի տիրեն) միացե՛ք, զորութւուն ի միության է. ձեր միության կեդրոնն Հայկ[ական] Ընկ.[երություն]ն է, կեդրոնը քանդել կ՝ուզեն, որպեսզի ամբողջ Սամաթիան քանդեն. ճիզվիթք երբ իրենց մեկ սև նպատակն հառաջ տանել կուզեն՝ զըն տանիքներն իրենց միջոց ու գործիք կ’ընտրեն, Սամաթիո ոսոխն ալ կուսակցության որոմը նախ ընտանյաց մեջ սերմանեց, որպեսզի երկպառակության հոգին ընկերության ամեն կարգին մեջ համահավասար ճարակել տա, բայց խաբված է. իր ցանած որոմներն ապառաժի վրա անկան մի այն, փուշերու մեջ հեղձան միայն, վա՛յ այդ անմիտ և ապիկար որոմնացանին։

Կուսակցությունը Սամաթիո քամակին վրա բացված քաղցկեղ մ’է, պիտի հյուծե Սամաթիան և մինչ յանդունդն գերեզմանաց թավալե պիտի։ Ա՜հ, դահիճ մ’է, սոսկացե՜ք, պիտի անդամահատե զՍամաթիան և գլխատե պիտի զՀայկականը. օ՛ն, փութացե՛ր, Սամաթիացի՛ք, բուժել զայդ քաղցկեղն ու արտասահման տարագրել դահիճը։ Ո՞չ, Հայկ.[ակա]ն Ընկ.[երությունը], Մանզումեի ներկայացուցած Հայկ․[ական] Ընկ.[երություն]ը չէ՛. Օրագիր՝ Մանզումեի ներկայացուցած Օրագիրը է՛։ Մանզումեի պես կարճատես և սևադետ չէ ամեն ոք. մենք այսչափ տարիներե ի վեր զՀայկականն իր անձնվեր ու հայրենասեր գործքերովն՝ (ըստ յուր կարողության)—և զՕրագիրն իր ազատամիտ և օրենսգետ խմբագրությամբ լավ կը ճանչնամք), ինչպես մարդ մը յուր ազատ դիտակցությամբ կը ճանչնա ճշմարտություն մը։ Մանզումես երամակ մը հուվ կլլողներու դյուրախաբ գլուխները գայթակղելու համար՝ Հայկ.[ական] Ընկ[երություն]են և Օգս[են] էֆենտիեն նպատակի, գործի, եղելությանց են. հաշիվ կը պահանջե։ Մանզումե Հայկ.[ական] Ընկ․[երութեն]են և Օգս[են] էֆենտիեն ավելի վաղ ժողովրդյան մարդն եղած է. ժողովրդեն գործի. նպատակի ևն. համար այնչափ մեծագումար դրամներ ու նպաստներ առած է. ո՞ւր են նոցա կատարյալ և ամբողջ հաշիվները.— անշուշտ աղա, փաշա, պեյ, էֆենտի քեյֆին հարցնելու է—։ Նույն դրամոք, նույն նպաստիվք, կատարյալ գործեր ու կատարյալ նպատակներ ի գլուխ կ’ելլեին. ինչ ձեռնարկեց կիսկատար թողուց). թեև կերպով մը գովելի են յուր կիսկատարքն ալ, զի մեծագործությանց հիմերն են. ուր աշխույժ շատ և հանճար քիչ կա, հոն գործք շարունակություն և կատարելություն չունին, հոն սկզբունքն «եղեգն շարժուն ի հողմոյ յանապատի»27) է․ ո՛չ, ո՛չ, Սամաթիացի՛ք սխալ և շինծու են Փանոսյանի այն կարծիքները, թե Օգսեն Էֆ․[ենտի] և իրեն համամիտք Ագապյան վարժարանի թշնամի են և զանի կործանել կ’ուզեն ո՞չ ապաքեն սոքա էին, որ օր մը զՓանոսյան քաջալերեցին և աջակցեցին նորա՝ Ագապյանը կանգնեցին Սամաթիո դպրոցազուրկ օրիորդաց համար. միթե այն ատենը Ագապյանը կանգնելը Նունյանը ավերակ պահելու թշնամությո՞ւն մ’էր, որ այսօր ավերակ Նունյանը վերականգնելը Ագապյանի կործանման սպառնալիք կամ թշնամություն համարին. ո՜վ մտաթափությանս, միշտ աջ աչոք դիտենք Սամաթիացիք, որ գործը բարի տեսնենք, ձախ աչոք չ’դիտենք, որ ամեն գործ չար տեսնենք։ Սամաթիացի՛ք, զձեզ գրգռելու I զձեզ Oրագրի դեմ զինելու համար Մանզումե այս խոսքերր կըսե, Փանոս․[յան] Սամաթիո խորթն է, իսկ Օգս․[են] Սամաթիո հարազատն է, սա միշտ իբր ընտանի մը, իբր բնիկ մը պիտի մտածե Սամաթիո վրա, իսկ նա միշտ իբր խորթ մը։ Ագապյանը ձերը չէ, Սամաթիացի՛ք, անոր Փանոս.[յան]ի աղա, պեյ, էֆենտի, փաշա քեյֆը կը խառնվի28)։ Սամաթիո աղջկանց վարժարանը Նունյանն էր, է և պիտի մնա. պետք է դուք Նունյանը կանգնեք, անի Մերն է, անի Սամաթիացվոցն է։ Փանոս․[յան] անցավոր մ’է, Ագապյան վարժարանի ներկան հառաջադեմ ապագա չունի քանի որ հառաջադիմությունը քեյֆի վրա է, երեկ Փանոս[յան]ի քեյֆը կ’ուզեր, որ մինչև 1871 հուլիս 11 կյուրակե առավոտ ժամ 101/4 օրիորդ Վարդանյանք29) (զույգ մը քորք) շարունակեին. այդ ժամանակետեն անգին աղա֊փաշա քեյֆը չուզեց որ շարունակեն. անոնք ալ չշարունակեցին։ Քաջ գիտնանք, Սամաթիացիք, որ այսուհետև, երբ Ագապյան վարժարան գնացող օրիորդի մը եղբայրը կամ ազգականը, կամ ծնողքը կամ բարեկամը Փանոսյանի հետ հակակարծիք ըլլա, նույն օրիորդն ալ օր, Վարդանյաններուն բախտին բախտակից պիտի ըլլա. և այսպես շարունակելով սա տխուր գուշակություն ընել պիտի տա մեզ թե օր մը բոլոր օրիորդներն արտաքսելով համբավատենչ Ագապյան վարժարանն ալ Փանոսյանի կիսկատար արարից դըժբախտ ճակատագրին ենթարկի պիտի.— Աստված չ’ընե—: Ագապյան վարժարանը հյուր մ’է Սամաթիո համար. իսկ Նունյանը բնիկ Սամաթիացի է․ գուցե օր մը Ագապյան վարժարանը Փանոսյանի հետ Սամաթիայեն գաղթիբայց Նունյանը կը մնա և պիտի մնա, քանի որ կա Սամաթիան, քանի որ կան զանի կառուցանող Սամաթիացիք, ուրեմն, Սամաթիա֊

Հետաքրքրական էր իմանալ, թե արդյոք օր, Վարդանյան ի՞նչ պատճառով հրաժարած պիտի ըլլա, հարկավ դպրոց մը, ինչպես աշակերտ ընդունելու նույնպես զանի հրաժարեցնելու օրենք մ՝ունի, բայց գուցե Ագապյան վարժարան «բնության» օրինաց ենթական ըլլաով, քաղաքական օրինաց ենթակա չճանչնար ինքզինքը։ Բայց, Փանոսյան, Ձեզ ամոթ չէ՞, առանց, փաստի, դատի, քննության վճիռ տալ. կը հիշե՞ք Մխիթար վարդապետի խնդիրն30) իր պարագայիվք, պռավո՜ Փանոսյան, սկզբունք ունիք եղեր, հոգ չէ, դուք վարժված եք բան մը խոսած ըլլալու համար խոսիլ, բայց գիտցիր Մանզումե, որ ալ «հասկցածնիս չհասկանալ ձևացնելու ատենն» անցավ, ալ ասկե վերջ Ձեր պեյ էֆենտի փաշա վե աղա քեյֆին31) մեր ազիզ, էհալի, սուլթան, փատիշահ վե իմբերաթոր քեյֆը պիտի խառնվի, դուք առանց փաստի ու դատի վճռույն ու վճռողին ինչ պատվանուն կուտան «մաքասարանութենեն»32) լավ գիտեք։ Աստված խելք տա Փանոսյան, ի՞նչ ըսեմ։ ցի՜ք, սիրելի արենակիցք, և դուք դպրոցասեր ազգայինք, մի՛ խնայեք Նունյանի գանձանակին ձեր մեկ լուման։ Ձեր ամեն մեկ լուման օր մը ամբողջ աշխարհ մը, ամբողջ դարեր ի լույս վերածնող մայրություն մը կրթող և վերականգնելու վրա եղող Տաճարի մեյմեկ քարերն ու ատաղձները պիտի ըլլան։

Ես ավելի Փանոսյանի, քան Օ․[գսեն] Էֆենտիի, ես ավելի Ագապյանի, քան Նունյանի բարեկամ եմ)․ այս խնդրույն մեջ — զՕ․[գսեն], քան զՓ.[անոսյան] ավելի արդար և զՆունյան, քան զԱգապյան ավելի կարևոր, կենսական և շահավետ կը տեսնեմ Սամաթիո։

Սամաթիացի՛ք, դուք բարի և ազգասեր եք, բարի և ազգասեր են նաև ձեր անկախ քվեովն, անկախ կամոքն ու անկախ համոզմամբն ընտրած պաշտոնյայները, որոնց հանձնած եք այժմ շինությանց մեծ գործը, անոնք են սևը, անոնք են կասկածելի, որ զանոնք սև և կասկածելի երևցնել կ’ուզեն մեր հանրության առջև։

Վերջին խոսք մ’ալ Սամաթիացիք, ես իբր անաչառ պադգամավոր մը Սամաթիո ապագային կողմեն՝ ամբողջ երկսեո Սերնդոց Լուսո դավաճանն ու դահիճը պիտի ըլլաք, եթե զոհեք շինությանց գործը կուսակցության, եթե զոհեք ձեր արդար պաշտոնյայքը կուսակցության․ և կը հավելում, ուրեմն ի՞նչ ընենք, որ մեր կուսակցության մեր մեջ բացած վիհը լեցվի,— սե՜ր, սե՜ր լնունք.— ընենք ուրեմն, որ իրարմե փարսախներով հեռացած խորհրդակցող ճակատներն իրարու մոտենան, «պագտվի՜նք», մոռնանք։ Մոռցի՛ք, Սամաթիացիք, զմեզ զատող մրրիկները. մոռնա՛նք. մոռցիք կուսակցության ոխն ու ատելությունը, սիրո ձեռք կարկառեցեք իրարու, համբուրեցեք զիրար. հաշտվինք, քանի քրքրենք կնճիռը՝ այնքան սրտեր պիտի արյունենք, այնքան վերքեր բանանք պիտի. եկե՛ք, ձեռք ձեռքի տվեք, միացե՜ք, Սամաթացվոց զորությունը միության մեջ է. սիրեցե՛ք զիրար Սամաթիացիք և հաշտվեցե՛ք։ Սամաթիո խրթին կնճիռը լուծող վերջին և միակ բառն է «հաշտությո՜ւն հաշտությո՜ւն»։