Ես այսօր Ճառագայթ մ'եմ բոսոր, Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ, որ Կժպտիմ Մտերիմ Արևին... Ու վարդե՜ր կ'երևին Արևին Ոսկեղեն Հոգիեն... Ես այսօր, ես այսօր Արեգա՜կ մ'եմ բոսոր...