Jump to content

Երջանկության գաղտնիքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 117 ]

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Գյուբլի պզտիկ հույն գյուղ մըն է, Պիլեճիքեն մեկ ժամ հեռու: Ծաղիկներու, երգերու փունջ մը կարծես այդ գյուղակը, որուն մեջեն կապույտ ժապավեններ ալիք ալիք կ՚երկննան: Եվ բարերար պարիկը, որ այդ ժապավենները ջուրի փոխած Է, այդ հովանիներուն բոլոր թարմությունը սփռած է նաև այտերուն վրա գյուղին աղջիկներուն, որոնք, կիրակի օրերը, երբ շերամի գործարանները գոց են, օրն ի բուն իրենց տոնի խաղերը կանչելով, կը պտըտին հեղեղներուն երկայնքը, դլանիկը բերաննին, և ծովի պես մազերնին՝ հոլանի լանջքերուն վրա խառնած՝ կամար կամար ոսկիներուն:

Գյուղը բլրակի եզերքին է, ուրկե կ՚իջնեն սահանքները: Եվ սահանքները հեղեղներ կը դառնան վարը խարակներուն ստորոտը և հեղեղներն ալ լայն կամ նեղ, տափակ կամ գալարուն, երիզներու հազարումեկ ձևեր կ՚առնեն ու կը շրջշրջին փողոցե փողոց արծաթե օձերու պես, սուզելով, գոռալով, համանվագ մը կազմելով կարկաչանքին բոլոր խազերեն, արտահայտելով ամբողջ երաժշտությունը ջուրին բոլոր կոծերուն, բոլոր ծիծաղներուն:

Հոն, վերը, դարատափին վրա կը բարձրանա միս մինակ ճերմակ վիլլա մը կաղամախիներու մռայլ խորքին վրա, իր սիրուն աշտարակներուն դրասանագներովը կարկառուն լոռուտ ափափաներուն կողքը, ճիշդ անդունդին բերանը, ուրկե վար [ 118 ] կը խուժեն փսոր փսոր եղած փրփուրները ջրվեժին, ինչպես հարսի մը գլխեն վար՝ արծաթ թելերեն:

Վիլլան վարդաստանով մը շրջապատված է: Գարունին, վարդերու ծիածանները իրարմով ընդելուզած,տերևներուն կանաչ ժանյակներուն մեջ բռնված, ծղոններուն վարմին մեջեն դուրս ժայթքելով վերտ վերտ կ՝երկննան մինչև լայն արեգնակնակը վիլլային, ու ցած վարդակողմին ցանցեն ներս կը սպրդին, փռվելու համար անոր մարմարե հասակին վրա: Ու վիլլան դյութանկար մը կ՝երևա իր պատուհաններրուն գունագեղ ապակիներովը՝ արևուն ճառագայթներեն ցոլոցիկ, գյուղին աղջիկներուն աչքին, որոնք պզտիկ պզտիկ խղիկներու մեջ կը բնակին:

Բայց այդ խեղճ աղջիկներեն ոչ մեկը պիտի ուզեր փոխել իր սև շաղախով շինված վանիկը այդ եդեմին հետ: Անոր նայելով «յազո՞ւք, յազո՞ւք» կը գոչեն պառավ կիները խաչ հանելով երեսին, և գեղջուկ աղջիկներուն աղվոր աչվըները արցունքով կը լեցվին:

Այն չքնաղ վիլլային մեջ հայ մը կը բնակի, Արամ Էֆենդի, իր ֆրանսացի կնոջը հետ, որոնք բաբերարներն են գյուղին:Անոնց դուռը կ՝երթան իրենց նեղ օրերուն մեջ գյուղացիք, երբ շերամին հունտերը վնասված են ցուրտեն, կամ ափիոնը ճեղքվելե ետքը՝ թրջված է անձրևեն, և ոչ ոք հուսահատ ետբ կը դառնա հոնկե:

Կիրակի օրերը կը տեսնեմ զիրենք Պիլեճիքի մեջ, մեր եկեղեցին: Կինը հրաշագեղ արարած մըն է, գերազանց սակավապետության հագված, այլ ազվականներու այն զգուշավոր պերճանքովը, զոր մարդ ճաշակով կամ սովորությամբ կ՝ընե իր անձին համար, և ոչ ուրուշին: Արդեն ի՞նչ պետք ունի արդուզարդի, պչրանքի: Իր երեսուն տարեկան կնոջ հասուն շնորհքին մեջ, լրիվ կը պահե ծաղիկ մանկության փթթումը: Իր աչքերը անանկ փայլփլումներ ունեին, իր հասակը անանկ վայելուչ օրորումներ ունի քալած ատեն, որ չեմ կրնար աչքս զատել վրայեն:

Միշտ իր հետն է ամուսինը, իրմե ավելի դեռահասակ դեռևս. նուրբ, շատ նուրբ դիմագծությամբ երիտասարդ մը, [ 119 ] Վերջին ծայր խնամքով Հագված: Ու ա՚յնչափ վայլած են իրարու, և ա՚յնչափ կը գուրգուրան իրարու վրա, որ աղվոր քերթվածի մը տպավորությունը կը թողուն վրաս: Երկունքն ալհիանալի են իրենց կեցվածքին, շարժվածքներուն մեջ, երբ պատարագին ներկա կը գտնվին, դասին վանդակին առջևը կեցած, ոտքի վրա, ու ես վերնատունեն կը տեսնեմ գիրենք առաջին անգամ:

Եկեղեցվույն ավարտում են ետքը, երբ կը մեկնին, կինն է որ կը վարէ կառքը, ամուսինը աղեկ մը անոր մեջ տեղավորելև, բարձերը շտկելև հետո: Զմայլանքով կը հետևիմ հեռվեն իրենց, ու կ՛ըսեմ.

— Ի՜նչ աղվոր են:

— Յազո՜ք, յազո՜ւք, կը քրթմնջե քովես կին մը:

— Ինչո՞ւ, կը կհառցնեմ:

— Չե՞ս գիտեր, ամուսինը կույր է :


Ինչո՞ւ, ո՜վ աստված իմ, ինչու չես թողուր, ոչ մարդիկ երջանիկ ըլլան: Այդ կինը բարի, գեղանի, հարուստ, և խելացի ու զարգացած անշուշտ, որովհետև կյանքիս կեջ տեսածնչեմ այն դեմքի և ճաշակի իմացուն արտահայտությունը, որով կը զատվի ճանչված բոլոր կիներես,— ինչո՞ւ դատապարտված ըլլա ամբողջ կյանքը կույր մը խնամելու, քանի որ աշխարհք իր զրգանքը լիաբուռն շնորհած է իրեն:

Հիմա սակայն կարեկցությունե ավելի հզոր զգացում մը, ծայրակեղ սքանչանք մը կը համակե զիս իրեն, նկատմամբ չեմ կրնար առանց հուզմունքի նայիլ իրեն, երբ կըտեսնեմ ուչախ զվարթ դեմքը, իր սիրավառ խանդոտ նայվացքը, իր գորովալից ժպիտը ամուսնին հետ խոսած ատեն: Երկու նշանածներ են կարծես. բայց չէ՜, անոնք իրարու համար այդ խորունկ հոգածությունը չպիտի ունենային, զոր կենակցությունը միայն կուտա: Եվ ամուսինն ալ ուրախ է կնոջը պես. կը շաղակրատե շարունակ ծիծաղներով, քրքիջներով: [ 120 ] ու հեռվեն ոչ ոք պիտի կասկածի, թե կույռ է այդ առույգ, եռանդուն երիտասարդ, որուն աչքերը բաց են, և ասմազուն սափիրի աղոտ անուշություն կանդրադարձնեն իրենց հանդարտիկ սևեռումին մեջ:

Եկեղեցիեն ելլելնուս, կը բարևենք զիրար, բայց ես ավելի մոտենալ կուզեմ իրեն՝ ու չեմ համարձակիր: Եվ ծրագրեր կը պատրաստեմ մտքիս մեջ, զուգադիպություններ, հանդիպումներ կը հարմարցնեմ ինքնիրենս, որոնց ոչ կրնամ զործազրել հպարտությանս պատճառով, բայց ինչ որ սիրտհատումներովս չեմ կրնար ընել, դիպվածը մեկ վայրկյանի մեջ կընե իր քմահաճույքով:

Կիրակի օր մը, որ բաց կառքով եկեղեցի եկած են, ժամերգութենեն ետքը, անձրև կառնե: Անմիջապես զիրենք տուն կը հրավիրեմ, ժամու մը չափ տեսակցին ու դյութված, հմայված կը բաժնվիմ, նորեն տեսակցելու փոխադարձ խոստումներով:

Շատ բարձր դաստիարակուտյուն ստացած կին մըն է, և կատարյալ վայելք մըն է լսել իր բերնեն ֆրանսերենը, իսկ հայերեն զոր ամուսինեն սորված է ու հատիկ կարտասնեն ձայնի սխալի ելևէջներով, բառերը ոլորելով, ծավալելով, երկարելով, հետո անուշ վանկի մը մեջ ամփոփելով, տարաշխարհիկ հմայք մը կուտան մեր աղվոր աշխարհքարին: Բայց ամուսինը ճշմարիտ հայագետ մըն է, որ իր հստակ, հզոր հնչումով կը տիրապետե կնոջը թավաշային փափուկ շաղակրատության: Ու անոնց ուրախ զվարթ խոսակցիլը լսելով ամեն նյութի վրա, միևնույն գիտակչությամբ, միևնույն հմտությամբ, միևնույն զգացնուքով, կը մոռանաս, որ կույր մը կա դիմացդ, վասնզի իրենք մոռացած կը թվին զայն: Հայ երիտասարդ միշտ կնոջը հառած աչքերովը՝ բուռն սիրո հայեցողության մը մեջ մագնիսացած, հավերժացած մարդու մը երևույթը ունի: Ու կինը կարծես կը սիրե այդ նաըվածքը, վասնզի ինք ալ այդպես կը նայե անոր հիացած մնալով երեսն ի վեր: Բայց ամեն անգամ, որ կը տեսնվիմ հետերնին, բաժնվելով ետքը սիրտս կտոր կտոր կըլլալ: Չեմ կրնար նայիլ այդ դժբախտ երիտասարդին երեսը, որուն զվարթությունը՝ [ 121 ] քաղաքավար ըլլալու համար, խղճի խայթի մը պես կը դիպճի ինծի. և կինը առանձին տեսնել անկարելի է. ուստի կը փախչիմ իրենցմե՝ չվրդովելու համար զիրենք իրենց անմռունջ տառապանքին մեջ:

Օր մը սակայն, կիմանամա, թե ամուսինը հիվանդ է: Ո՛րչափ տխուր պիտի ըլլա խեղճ կինը միս մինակ օտար երկրի մը մեջ, լեռներուն գլուխը: Ու կելլեմ կերթամ:

Ծիծաղ դեմքով կը դիմավորե զիս. ամուսնույն ունեցածը թեթև հարբուխ մըն է, որուն համար խոհեմություն սեպեր է սենյակեն դուրս չելլել, և հիմա կը հանգչի քիչ մը:

Սրահ մըբ կը մտնենք, ճիշդ արեգակին դիմացը, որուն ստորոտեն հեղեղըբ կը թավալի շառաչուն, ժայռերեն ի վար ցրցքնելով իր ադամանդե փրփուրը և վարդերը իրար փլված վեր կելլեն վարդակներուն վրա տարտնղելով թերթերնին: Վարը, գյուղ է իր անդադրում խժլտուքին մեջ, կիրակի օրվան երգերու աղմկահույզ ոգևորությամբ:

Տիկինը վերջին ծայր գոհ կը մնա իմ հիվանդտեսի այցելութունենես. և հիմա իրարու հետ մինակ՝ խոսակցություննիս սովորականեն ավելի մտերմական հանգամանք կստանա:

— Ինծի ալ սովորեցե՛ք, կըսեմ, միշտ զվարթ ըլլալու գաղտնիքը:

— Զվարթությանս գաղտնիքը՝ երջանկությունս, կը պատասխանե պարզությամբ: Հետո նշմարելով թերահավատ ժպիտը շրթունքիս ծայրը կը շարունակե.

— Դժվար է հավատալ, այդպես չէ՞, որ երջանիկ ըլլամ ես՝ դեռահասակ կին մը, փակված այս ամայի ապառաժներու գլուխը, կույր ամուսնու հետ, հեռու աշխարհքի բոլոր վայելքներեն: Բայց մտիկ ըրեք պատմությունս ու պիտի համոզվիք անկեղծությունս:

«Հարուստ ընտանիքի մը մեկ հատիկ աղջիկ եմ: Մայրս կանուխ են մեռած ըլլալով, շատ կարճ մանկություն մը [ 122 ] ունեցած եմ. հայրս՝ որ հոգի կուտար վրաս, ուսմունքս ավարտելեն ետքը ուզելով կատարյալ դաստիարակություն մը տալ ինծի, պտտցուց զիս աշխարհի շատ մը նշանավոր քաղաքները: Եվ երբ չափահաս եղա, ինծի թողուց ամուսնու մը ընտրությունը: Մեկը չէի սիրած, ու բարեկամուհիներուս կյանքին մեջ ճանչցած ըլլալով այրերը, չէի համարձակեր ընտրություն մը ընել: Եթե ինձմե բարձր անձի մը հետ ամուսնանայի, իր խաղալիքը պիտի դառնայի, և բոլոր կյանքս տառապանքի ու մտահոգությանց մեջ պիտի անցներ, վասնզի պիտի նախանձեի իրմե. իսկ եթե ինձմե վար անձ մը ընտրեի, չպիտի կարենայի սիրել և տափակ գետնաքարշ կյանքի մը պիտի դատապարտեի ինքզինքս՝ իջնելով երազներուս բարձրությունեն: Ուստի որոշած էի չամուսնանալ, երբ Արամը ճանչցա, ու խենդի պես սիրեցինք զիրար: Գտա իր վրա, ինչ որ չէի գտած երբեք հայրենակիցներուս վրա, և նշանվեցա հետը, հանձն առնելով նախանձի բոլոր տառապանքը սիրո կատարյալ երջանկության հետ: Երջանկությունս շատ էր, աղետքը վրա հասավ. հայրս մեռավ, և նշանածիս հիվանդություն մը գալով իր տեսողությունը կորսնցուց: Բայց մենք գիտցանք նույնիսկ մեր աղետքովը վերականգնել մեր երջանկությունը: Ամուսնացանք, ու եկանք քաշվեցանք այս գյուղը, ուր հայրս ժամանակով մետաքսի գործարան մը կը բանեցներ և այս վիլլան շիներ էր իր բնակության համար: Հեռացա աշխարհքեն, որպեսզի ինքզինքս ամբողջապես ամուսնույս ու սիրույս նվիրեմ, և որպեսզի ամենափոքրիկ նախանձ մը չվրդովե իր սրտին խաղաղությունը: Արդեն ի՞նչ պետք ունեինք ուրիշներու. երկուքս ալ հարուստ էինք, երկուքս ալ երիտասարդ: Արամը քսանըհինգ տարեկան էր երբ աչքերը կորսնցուց: Կյանքին պայծառ երեսը միայյն տեսած էր, ու չէր ճանչցած անոր սևությունները, անոր պատրանքները. կը սիրեր զիս իր առույգ հոգիին բոլոր թափովը, բոլոր հափշտակությամբը, կը հավատար ինծի, որովհետև առաջին սերն էր, և ես կը հավատայի իրեն, վասնզի գիտեի թե ալ հավետ իմս պիտի ըլլար: Իր հոգվույն մեջ մեկ պատկեր մը կար միայն, իմս, զոր ուրիշ մը չպիտի կարենար ջնջել երբեք: [ 123 ] Ուրկե կուգա կնոջ մը դժբախտությունը, ո՝չ ապաքեն իր դժբածտությունը. ո՜չ ապաքեն իր դեղատի աղջկան երազներուն մեջ խաբվելեն: Այրն է միշտ կնոջ մը երջանկությունը տակն ու վրա ընողը իր անտարբերությամբը կամ փոփոխամտությամբը. վասնղի կնոջ կյանքն է հավետ սիրել: Ով պիտի երաշխավորեր զիս, թե ամուսինս իր աշխարհիկ կյանքի պահանջումներովը չպիտի պաղեր ու ձանձրանար ինձմե. ով պիտի վստահեցներ զիս, թե ինձմե ուրիշ կին մը չպիտի հմայեր իր էրիկ մարդու և զարգացած ամուսնու նորասեր ու անկայուն միտքը և այն ատեն ինչ պիտի ըլլար իմ սիրող, կապվող կնոջ հոգիս ղոր հավիտենապես տված էի իրեն:

«Բայց Աստված ուզեց, որ երկուքս ալ զերծ մնանք շատ մը դժբախտություններե․ և մեկ հարվածով ամեն վտանգ փակեց մեզի դեմ։ Հիմա միայն ինձամով և ինծի համար կապրիմ ան, միշտ իմ քսաներեք տարեկանի թարմ, գեղածիծաղ դեմքս ունի իր ևերևակայության մեջ, մազերս միշտ առույգ դեղձան, աչքերս միչտ վառվռուն, հասակս միշտ առույգ պիտե մնա իրեն համար, եթե հարյուր տարի ալ ապրիմ։ Իր սեր չպիտի ցամաքի, որովհետև խնամքս միշտ արթուն, իմ սերս միշտ վառ, իմ հոգիս միշտ տաք պիտի գտնե։ Երբեք դառնություն մը երբեք տրտմություն մը չպիտի մոտեցնեմ իր հոգին, միշտ անուշություններ, վայելքներ և գուրգուրանք պիտի ըսստեղծեմ իռ շուրջը, ու պիտի սիրեկըանքը ու պիտի օրհնե կյանք ինձանով ու ինծի համար։

«Իսկ ես հավետ պիտի վայելեմ իր մտքին ու հօգին անթառամելի երիտասարդությունը, որուն չպիտի դիմանա դիպչին երբեք կյանքի ստորնություննորը։ Իր իմա իմացկայությոնը՝ հեռու աշխարհի պզտիկ հեգերեն և մարդոց ճղճիմ գձձություններեն՝ հետզհետե կը բառգավաճի՝ անմատույց բարձրունքներու կը հասնի, և այդ վսեմ, մաքուր հոգիին միակ կուռքը՝ ես եմ, հավիտյանես պիտի մնամ»։

Արեգակին դիմացը, մռայլ կաղմախիներու խորքին վրա, վարդրուն ծիածաներուն բուրմունքին մեջ, հեղեղին անհուն կարկաչանքեվը որորված, այդ կինը գուշակի մը շեշտերը կստանա իր ճակատադրին։ [ 124 ] յեցողությամբը ոգևորված: Ու վարը գյուղին մեջ, աղվոր աղջիկներուն կիրակիի երգերն ու վանկերը կը նվազեին, աշխատանքի օրը սկսող ստվերներուն մեջ: Բայց այդ կնոջ եռանդը չէր նվազեր, վասնղի հոդիեն եկած երանությունը վերջ չունի:

Ու ես կը մտածեմ թե, կույր ամուսին մը միայն կրնար ուրեմն իր կինը երջանիկ ընել: