Jump to content

Զանգեզուր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՆԳԵԶՈՒՐ

(Նախերգանք և 7 մաս)

Մասնակցում են

Աթա ապերը
Մակիչը՝ նրա որդին
Մակիչի մայրը՝ Մինա զիզին և կինը՝ Սոնան
Մակիչի ընկերը՝ Պուղանը
Կոմունարները՝ Լևոնը, Բախշին, Կարագինը, Հայկը, «Արջը»,
«Ջաղացատերը» և Բադին
10 Քրիստը և Գարեգինը
151-րդ գնդի հրամանատար Բունչուժնին
«Սպարապետը» և Գեդեոն վարժապետը
Գնդապետ Կուռոն
Պարուչիկ Ամիրջանովը և կապիտան Տեր-Պետրոսովը
Սմբատ Խոջաբաղունցը՝ «կամենդատ զանգեզուրսկի» և բանտի պետ
Բրիտանական մայոր Նիբբոնը
Պաշտոնավորը և Քյոխվան
Գիլա բիբին
20 Չետանց Վանեսը
Ջիլֆի՝ գառնարած տղա
Մինասը
Գզիրը
Խմբապետ և ձիավորներ
Քահանա և վանահայր
Ժողովուրդ

1

1920 թ. հունվար ամիսը Զանգեզուրում։

Խավարի մեջ էկրանի ետևից լսվում է ձյունամրրիկի ոռնոց, ձիերի դոփյուն՝ սառույցի վրա, զենքերի աղմուկ, ինչ-որ բացականչություններ, վրնջոց, ապա մի բամբ ձայն որոտում է.

— Ողջույն Սյունյաց քաջերին...

Դարձյալ խավարի մեջ խուլ և երեք անգամ հնչում է արձագանքը՝ ուռռա, ապա հնչում է զինվորական նվագախումբը, 10 որը չի երևում։ Նվագախումբը մղկտալով նվագում է «Բայբուրտի մարշը»

— Քար քարի վրա չի մնա, Բայբուրտ...

Բացվում է էկրանը։

Տողաշար՝ երկու կարգի կանգնել են Սյունիքի «Հետևակ վաշտերը»․ առաջինները ռեգուլյար բանակի տեսք ունեն, իսկ նրանց ետև կանգնել են «ինքնապաշտպանության խմբերը», գյուղացի երիտասարդներ, ոմանք տրեխներով, ոմանք մորթե փափախներով։ Նրանց ետև՝ երրորդ շարքի վրա կանգնել են ձիավոր խմբերը՝ Կուռոյի, Ներսեսի, սիսիանցիների, - այն 20 խմբերը, որոնք մեծ մասամբ գումարված էին դաշնակցական տղերքից։

Խորքից, զինվորների շարքերի միջով, գալիս են՝ «Սպարապետը» և բրիտանական միսիայի մայոր Նիբբոնը, գնդապետ Կուռոն և մայորի ադյուտանտը, Գեդեոն վարժապետը և մայորի հայ թարգմանը, ապա «Լեռնահայաստանի» հրամանատարության շտաբի 2-3 սպաներ, ամենից վերջը՝ Բոչկա-Զախարը, Զախար Յոլյանը, որը թեև «մինիստր» է, բայց հաստամարմին լինելու պատճառով հետ է մնում շտաբի սպաներից։

30 Նրանք ընդունում են զորահանդեսը։

Զինվորները լուռ են։ Նրանց դեմքերը մռայլ են, սառը և նույնիսկ դաժան։ Կարծես շարքերը քարացել են։

— Ողջույն Սյունյաց սպարապետին,— բղավում է Բոչկա Զախարը կանացի ձայնով, որ անբնական է նրա հաստ մարմնի համար։ Հետևակը չի արձագանքում, միայն ձիավոր խմբերից անկարգ լսվում են ուռայի աղաղակներ։ Մայոր Նիբբոնի աչքից չի վրիպում այդ, ինչպես և այն, որ հետևակի կրտսեր հրամանատարներից մեկը՝ բղավելով ուռռա, բոթում է կողքի զինվորին, որպեսզի նա ևս բղավի, բայց այդ զինվորը լուռ է, մռայլ է, կարծես քարացել է։

Զորահանդես ընդունողները հասնում են փոքրիկ հրապարակը, որտեղ դրված է մի սեղան։ Երևում է եկեղեցու զանգակատան կեսը։ Զորահանդեսը տեղի է ունենում ինչ-որ հրապարակում, 10 որի մի կողմը վանքն է, ապա կողպ խանութներ։ Պատշաճ հեռավորության վրա կանգնած է «դաշնակցական ամբոխը», այսինքն նախկին չինովնիկներ, որոնք այժմ ծառայում են «Լեռնահայաստանի դիվանում»,- երկու օրիորդ և մի տիկին, մի ազգասեր և բարեգործականի տիկին։

Ձյուն է, ցուրտ, ձյունամրրիկ է, բայց նրանք եկել են տեսնելու «թանկագին հյուրին»՝ բրիտանական միսիայի մայոր Նիբբոնին և զորահանդեսը։

Զորահանդես ընդունողները, երեսով դեպի զորքը, կանգնում 20 են սեղանի կողքին։ Սեղանի վրա խաչ և Ավետարան։ Մարճահասակ և ծերունի քահանան, գլուխը բաց և շուրջառն ուսին, դուրս է գալիս զանգակատան կամարների խորքից։ Մայոր Նիբբոնը կռանում, սեղմում է նրա ձեռքը, և ծերունի քահանան նրան խաչակնքում է։

Եկեղեցու զանգերի ղողանջով, ձիավորների առաջին խումբը, որ ձիերից վայր է իջնում, երբ հրամանատարությունը հասնում է երդման սեղանին,- առաջին ձիավորները մոտենում են երդման սեղանին։ Նրանք համբուրում են խաչը և ավետարանը։ Քահանան միալար ձայնով ինչ-որ աղոթք է կարդում։

30 Ձիավորները մոտենում են չորս-չորս։ Նրանցից մեկը պահում է ձիերը, երեքը մոտենում են սեղանին, ապա նրանցից առաջինը վերադառնում է ձիերի մոտ և գալիս է նա, ով պահում է ձիերը։

Այդպես գալիս են առաջին չորսը։ Այդ ժամանակ մայորն ինչ-որ բան է ասում անգլերեն, լսվում է միայն «Վերդեն» բառը։ Թարգմանը թարգմանում է գնդապետ Կուռոյին և սպարապետին՝

— Զանգեզուրը բնական Վերդեն է...

— Եվ այս Վերդենը մենք ոչ ոքի չենք զիջի,— ասում է գնդապետը։

Գալիս են ձիավորների երկրորդ չորսը՝ նույն կարգով։ Այդ նույն ժամանակ ձիավորների թիկունքում՝ նրանց մեջ, որոնք սպասում են հերթի, տեղի է ունենում հետևյալը․

Մի ձիավոր խնդրում է մի երիտասարդ ձիավորի՝

10 — Լավ․․․ պաչի, հետո արի թքի...

— Չէ, չեմ անի։

— Դե լավ, մի պաչի, մենակ կռացի վրան... խանչալիդ քարը վեր չի ընկնի հո...

— Ասեցի՝ չեմ անի։

— Ուզում ես մեզ կրա՞կը քցես...

Գալիս են ձիավորների երրորդ չորսը։

Այդ րոպեին ամբոխը ճեղքելով հրապարակ է մտնում Սմբատ Խոջաբաղունցը՝ բանտապետ և պարետ կամ, ինչպես ինքն էր իրեն անվանում՝ «Սմբատ, կամենդանտ զանգեզուրսկի»․․․ 20 Ինչո՞ւ է ուշացել՝ խմո՞ւմ էր, թե՞ անհետաձգելի գործ ուներ,— բայց նրա դիրքը, քայլվածքը, նրա երկու թիկնապահները՝ յափունջիների մեջ, որոնք բազմությունը ճեղքում են, բայց չեն հանդգնում առաջ գալ, այլ միայն ճանապարհ են բացում Սմբատի համար,— այդ ամենը ցույց է տալիս, որ Սմբատն ինչ-որ ուժ է, իրական ուժ, ավելի հզոր, քան «թանաք լիզող» Գեդեոն վարժապետը և «մինիստր» Բոչկա-Զախարը։ Սմբատը ազդեցիկ ֆիգուր է, ու թեև արտաքինով տարբերվում է զինվորական տարազ հագած սպաներից, բայց «գործերով», թալանով, մարդասպանությամբ և վայրագություններով անուն 30 հանած ֆիգուր է։

Մայոր Նիբբոնի աչքից չի վրիպում, որ Սմբատը հարբած է։ Բոչկա-Զախարը ինչ-որ բան է շշնջում Գեդեոն վարժապետի ականջին (շշնջում է, թե «մեզ համար մեծ խայտառակություն է Սմբատի այդպես երևալը»)։ Մայորը որևէ անհանգստություն չի ցույց տալիս, այլ միայն հետաքրքրությամբ դիտում է Սմբատի էկզոտիկ ֆիգուրը։ Սմբատը լուռ և լուրջ կանգնել է, իբրև Լեռնահայաստանի երևելի դեմքերից մեկը։ Երդման սեղանին են մոտենում այն չորսը, որտեղ մի ձիավոր մյուս երիտասարդ ձիավորին համոզում էր, թե հարկավոր է խաչը և ավետարանը համբուրել գոնե առերես։ Ձիավորը՝ բուկը բռնելով՝ վերջին րոպեին ևս խնդրում է երիտասարդին իրենց «կրակի մեջ չքցել․․․»։ Երեքով այդ երիտասարդին են հանձնում ձիերի սանձերը, իրենք մոտենում են երդման սեղանին։ Խաչի վրա առաջինը խոնարհվում է նա, ով համոզում էր։ 10 Այդ դիրքով նա հետևյալն է նկատում։

Երիտասարդը չորս ձիերի սանձից բռնած՝ ձիերի մռութներն իրար է մոտեցնում։ Նա ձիերի արանքումն է։ Ձիերն իրար հոտոտում են, ձիերից երկուսը վրնջում են, երիտասարդը բղավում է նրանց վրա, և այն րոպեին, երբ առաջին ձիավորը՝ խաչ և ավետարանը համբուրելուց հետո, մոտենում է ձիերին և ահա երիտասարդը ստիպված պիտի գնա դեպի սեղանը (իսկ ձիերի վրնջոցի վրա բոլորի ուշադրությունն այն կողմն է),— այդ րոպեին երիտասարդը նորից ձիերի մռութներն իրար է մոտեցնում, նրանք ավելի կատաղի են վրնջում, ծառս են լինում, երիտասարդը 20 երկու ձիու սանձը բաց է թողնում, ձիերը փախչում են, մնացած երկու ձիու սանձը նա կոխում է առաջին զինվորի ձեռքի մեջ, որը շշմել է այդ անակնկալից,— իսկ երիտասարդը վազում է դեպի փախչող ձիերը, նրա ետևից փախչում է նաև մի ուրիշ զինվոր երկրորդ ձիու տերը։

— Ասածն արեց, էլի...,— ասում է առաջին զինվորը երիտասարդի ետևից։

Հետզհետե խավարում է։

Խավարման մեջ դեռ լսվում են զանգերի մեռնող ղողանջը և ռազմական քայլերգը՝

30 — Քար քարի վրա չի մնա, Բայբուրտ...

2

Սենյակ՝ կահավորված ոչ հարուստ, բայց թանկ արդուզարդով։ Այդպիսի սենյակներ կային Գորիսի խոջա-վաճառականների տներում և կոչվում էին «զալ»։ Կահկարասի՝ եվրոպականի և ասիականի անճաշակ խառնուրդ, բայց ամեն ինչ թանկագին է, որովհետև իրերը ինքը խոջան է գնել «վաղ ժամանակ»։

Նստել են մայոր Նիբբոնը, նրա ադյուտանտը, նրա թարգմանը, «սպարապետը» և Գեդեոն վարժապետը։ Գնդապետ Կուռոն քարտեզի վրա ցույց է տալիս ճանապարհը և ասում է.

— Բաքվից Թուրքիա ամենակարճ ճանապարհն անցնում է Զանգեզուրի վրայով։ Այդ միակ շոսեն է...

Թարգմանը թարգմանում է և առհասարակ հետագա ամբողջ 10 խոսակցության ժամանակ այսպես է, հաճախ թարգմանն ու խոսողը միաժամանակ են խոսում և զուգընթաց հնչում են բառեր՝ անգլերեն և հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Անգլերեն բառեր։ Խոսում է մայորը․ թարգմանը՝

— Բրիտանական միսիան հավաստիացնում է, որ Զանգեզուրը կազմում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը և․․․

Նույն միսիայի մի այլ մայոր Բաքվում նույն բառերով հավաստիացնում էր, որ Զանգեզուրը կազմում է Ադրբեջան հանրապետության անբաժանելի մասը։

20 «Սպարապետը»․-

— Մեր հույսը մեր մեծ դաշնակիցներն են և մեր զենքը։

— Ինչո՞վ կարող է օգտակար լինել բրիտանական միսիան։

— Թող Ադրբեջանը դադարեցնի արշավանքը Զանգեղուրի դեմ։

Գնդապետ Կուռոն․-

— Եթե նրանք կարողանան պաշտպանել Բաքուն հյուսիսից...

Մայորն ակնհայտ զգաստանում է, կորչում է նրա «դիվանագիտական լրջությունը»։ Բանն այն է, որ, ինչպես ասում են, 30 գնդապետը խփեց մեխի գլխին։ Միսիայի բուն նպատակն է հեշտացնել Ադրբեջանի վիճակը «Հյուսիսի վտանգի», այսինքն կարմիր բանակի արշավանքի դեմ։ Գնդապետ Կուռոն այդ լավ է հասկանում։ Եվ շարունակում է.

— Եթե ընկավ Բաքուն, այն ժամանակ միակ ամրոցը Զանգեզուրն է... Հակառակ դեպքում կարմիրներն այս կարող են միանալ Թուրքիային, և դաշնակից հրամանատարությունը կհանդիպի մեծ անախորժությունների...

— Գնդապետ, կարմիրները մեզ համար վտանգ չեն... թող նրանք շուտ գան և շատ գան...— ընդհատում է «սպարապետը»։

Դուրսը ձյունամրրիկ է։ Քամին ձյունի բյուրեղները զարկում է լուսամատին։ Ապակիները զրնգում են,— «սպարապետը» և մայորը այն կողմն են նայում։ Նրանց թվաց, թե բախեցին պատուհանը։ Գնդապետը մոտենում է սեղանին։ Լռություն է։ Մայորն ինչ-որ բան է ասում. հասկանալի է միայն «բոլշևիկ» 10 բառը, որ հնչում է երկու անգամ։

Թարգմանը՝

— Ձեր հանրապետությունը դեռ երիտասարդ է, որպեսզի բոլշևիկները նրա համար վտանգավոր չլինեն...

Ուստի մայորը զգուշացնում է ձեր ներքին թշնամուց, ձեր բոլշևիկներից

— Օ՜, ոչ,— և «սպարապետը» արհամարհանքով ժպտում է։

— Նրանք անվտանգ վայրում են, և, բացի այդ, գնդապետը (ցույց է տալիս Կուռոյին) նրանց լավ է ճանաչում՝ դեռևս Դենիկինի ֆրոնտից։

20 Մայոր Նիբբոնն և ուրախ է, և գոհ է։ Նա բազմիմաստ Ժպիտով ոտքի է կանգնում և սեղմում գնդապետ Կուռոյի ձեռքը։ Բոլորը ոտքի են։ Թվում է թե հրաժեշտ են տալիս, և ամեն ինչ ասում է լուռ տեսարանը՝ միասնական ճակատ Կարմիր բանակի դեմ։

Հետզհետե խավարում է։

3

Նույն սենյակն Է կամ նման մի սենյակ։ Գնդապետ Կուռոն զայրացած գնում գալիս է սենյակում։ Արձանի նման կանգնել են պարուչիկ Ամիրջանովը՝ կոնտրռազվետկայի պետը 30 և Սմբատ Խոջաբաղունցը՝ «կամենդանտ զանգեզուրսկի» և բանտապետ։

Գնդապետը սեղանի վրայից վերցնում է մի թուղթ և ծամածռելով բերանը, կատաղած կարդում է. — Էռ-կա-պե... Զանգեզուրի կոմիտե։ Զահրումար... Եվ նորից է քայլում։

Նրանց դիրքը և ամբողջ պատկերը վկայում են, որ մի ժամ, գուցե երկու ժամ է տևել այդ ամենը, և գնդապետը երկար է խոսել, պարուչիկ Ամիրջանովը փորձել է պաշտպանել իրեն, Սմբատը՝ հարբած աշխատում է ոտքի վրա մնալ և ոչ մի խոսք չի ասում։

— Դուք հասկանո՞ւմ եք, պարուչիկ, ինչ ասել է էռ-կա-պե․․․ (Եվ կարծես վերհիշում է, կարծես հանդարտվում է, կարծես երազի մեջ է)։ Դա մի զարմանալի նուրբ և փափուկ 10 թել է, մետաքսե թել է, հասկանո՞ւմ եք, որ փաթաթվում է ձեր վզին, պարուչիկ, սեղմում է (մատներով սեղմում է պարուչիկի կոկորդը) և հետո չկա պարուշիկ, չկա գնդապետ, չկա ազատություն, չկա հայրենիք, կարգ,— այլ կա միայն ոջլոտ սվոլոչ․․․

Մոտենում է պատուհանին։ Ձյունամրրիկ է։ Պատուհանից երևում է բանտի դարպասը, պարսպի գլխին պահակ զինվորը կուչ է եկել։ Գնդապետը դառնում է Սմբատին․

— Եվ դարպասները կողպ են, պատերը հաստ են, գիշեր-ցերեկ հսկում են պահակները, բայց ահա ձեզ․․․ (և ձեռքով 20 ցույց է տալիս այն թուղթը, որ Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեի թռուցիկն է բանտարկված կոմունիստների մասին)․․․ էռ-կա-պե․․․ Դրան ասում են էռ-կա-պե․․․Ի՞նչ կասի պարոն բանտապետը։ Սմբատը խոնարհած գլուխը բարձրացնում է վեր․ նրա դեմքն ավելի ահարկու է, քան գնդապետի դեմքը։ Եվ այդ դեմքն ասել չգիտե, այլ միայն գիտե փշրել, ջարդել, կոտորել։ Գնդապետը կարծես դիտմամբ գրգռում է նրան։

— Ազգը ձեզ է վստահել իր թշնամիներին, որոնք թուրքից վատ են․

30 — Ես դրանց․․․,— Սմբատն ուզում է խոսք ասել, բայց և հարբած է, և գազազած է, և առհասարակ խոսել չգիտե, այլ գիտե միայն փշրել, ջարդել, կոտորել․․․

Եվ կատաղությունից վայր է նետում յափունջին, ընկնում է գլխարկը, ցցվում է մի աժդահա մարդ՝ հաղթ, ցուլի նման և զինված, ինչպես վայրենի զինված էին դաշնակ խմբապետները։

Սմբատն իրեն դուրս է նետում։

4

Փողոցում ձյունամրրիկի պտույտք։ Կիսամութ է։ Խոջաբաղունց Սմբատը՝ բանտապետը, կուրծքը դեմ է տալիս հողմին, հազիվ է կանգնում, բայց կանգնում է։ Նրա արնախառն աչքերը, գզգզված՝ մազերը։ Սմբատը ճոճվում է և քայլում։

Մի մարդ նրան տեսնելով թաքնվում է փողոցի անկյունում։ Մարդը վերարկուի օձիքը բարձրացնում և սեղմվում է պատին։

10 Նրան թվում է, թե Սմբատը իրեն նկատել է, գուցե և հետապնդում է։ Բայց Սմբատը քայլում է ամայի փողոցով։

— Դահիճ,— նրա ետևից ասում է մարդը և հեռանում։ Սմբատը քայլում է, ճեղքելով ձյունամրրիկը։

5

Բանտի կամերան։

ճրագի աղոտ լույսով երևում են դեմքերճ 5-6, գունատ, նիհար դեմքեր։ Մի գեղեցկադեմ երիտասարդ։ Նա, ինչպես մյուսները, լսում են Գարեգինին՝ Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեի անդամին։ Կամերայում երևում են նաև ուրիշները, 20 որոնք ստվերի նման քայլում են պատի տակ։ Երբեմն լսվում է շղթաների զրնգոց։ Վերին հարկում՝ քայլերի դոփյուն։ Այդ ձայները լռում են, և այն ժամանակ միայն լռություն է, բանտի ահավոր լռություն։

Գարեզինը՝

— Մեզ նորից են կանչելու հարցաքննության... էլի եմ կրկնում՝ ամեն ինչ քցեք ինձ վրա։ Ասեք ոչ մի բանից խաբար չեք, ասեք՝ Գարեգինն էր․․․

Ունկնդիրներից մեկը, ըստ երևույթին գոհ՝ հեռանում է։ Այն գեղեցկադեմ երիտասարդը մտածում է, մտածում է և նայում Գարեգինին։ 30 Նա դժգոհ հարցնում է․

— Հապա դո՞ւ․․․

— Ես,— և Գարեգինը դառը ժպտում է,— ձեզնից շատերը տուն ունեն, երեխա ունեն, իսկ ես․․․ Երիտասարդը գլուխը տարուբեր է անում։ Նա համաձայն չի: Գարեգինը շարունակում է.

— Դուք դեռ անփորձ եք... Գուցե չդիմանաք և ավելին ասեք... Հետո, միևնույն է, նրանք ինձ կենդանի բաց չեն թողնելու։ Դրա համար էլ ինձ վրա քցեք ամեն ինչ։ Բայց...

Մյուսները ևս հավաքվում են նրա շուրջը։ Գարեգինը սրտի խորքից, ինչպես վերջին կտակ, ասում է.

— Բոլորդ պիտի երդվեք, որ եթե ձեզ բանտից ազատեն, մինչև վերջ պիտի կռվեք հեղափոխության համար...

10 — Մենք միասին կկռվենք,— բացականչում է երիտասարդը։

Այդ վայրկյանին բանտի դարպասը խփում են։ Լսվում է նաև մաուզերի կրակոց: Կալանավորներն իրար են նայում՝ ի՞նչ կարող է լինել։

Բանտի դարպասն է՝ փողոցի վրա։ Սմբատը ճակատը հենել է դարպասին, որպեսզի վայր չընկնի։ Նրա ձեռքին՝ բաց մաուզերը։ Այդ նա էր դարպասը խփում, նա էր կրակեց մաուզերից:

Բանտի փոքր դռնակից հսկիչի աչքը դուրս է նայում, ճանաչում 20 է բանտապետին, ապա բաց է անում փոքր դուռը, և բանտի բակն է մտնում Սմբատը։

— Ուրեմն ի՞նչ...,— հարցնում է բանտապետը արյունոտ տրանսի մեջ,— հարցնում է անիմաստ, և հերթապահ հսկիչը ահից չգիտե ինչ պատասխանի։

— Հը, ուրեմն ինչ,— և հարբած օրորվում է։ Երևում են երկու ուրիշ հսկիչներ, որոնք վախենում են մոտենալ։ Նրանցից մեկը ներս է վազում։

— Ես ո՞վ եմ․․.

— Դու... Դուք... պարոն բանտապետն եք։

30 — Չէ, չէ, ես ո՞վ եմ...

— Դուք...— վախեցած կմկմաց հսկիչը և չգիտե ինչ պատասխանի։

— Ես ո՞վ եմ,— նորից է հանում մաուզերը։ Հսկիչը դողում է։

— Ես Խոջաբաղունց Սմբատն եմ, չէ՞...— և ձեռքը խփում է կրծքին։ — Այո, հրաման ձեզ...

— Դե բաց արա բոլշևիկների կամերը...

Սմբատը մաուզերից կրակում է, դուրս են վազում հսկիչներ, պահակներ։ Վերին հարկի վանդակներից ներքև են նայում կալանավորները։

Սմբատն օրորվելով նետվում է ներս։

Բանտի ներքնահարկ և կիսախավար միջանցքը։ Լսվում է ոտնաձայներ և բանալիների զրնգոց։

Պահակը, որ զինվորի զգեստով է, դռան անցքով շշնջում է․

10 — Հարբած է,— և կանգնում է դռան մոտ։

Նույն կամերն է, ներսում՝ կալանավորները դեպի դուռն են կրում մատրասներ, բարձեր, տաբուրետներ։ Մեկը տաբուրետը ձեռքին՝ կանգնել է։ Ճրագը տանում են դեպի անկյունը։ Գարեգինը բղավում է․

— Ցած նստեք...

Երեքը նստում են՝ մեջքները հենած դռան առաջ դարսած իրերին։ Մեկը կանգնել է կամերայի անկյունում։

— Բաց արա դուռը․․․ Ես․ դրանց,— միջանցքում բղավում է Սմբատը։

20 Հսկիչներից մեկը փորձում է բանալին։ Հրում է։ Ներսից սեղմում են։ Գարեգինը դռան անցքից կանչում է.

— Վերջ տվեք ձեր անիրավություններին...

Այն գեղեցկադեմ երիտասարդը, որ նստել է ներքև և դուռը պահողներից է, նրան մի կողմ է քաշում, շշնջալով.

— Կկրակի շունը...

Դրսից Սմբատը գազազած հրում է։ Հրում են նաև հսկիչները, որոնցից երկուսը ձևացնում են, թե հրում են։

— Բաց արեք...— բղավում է Սմբատը։ Նորից են հրում։

Դուռը կիսաբաց է լինում, բայց ներսից ուժ են անում (մոտենում են նաև 30 հեռու կանգնածները) և դուռը նորից փակում են։ Սմբատը մի կողմ է հրում հսկիչներին, որոնցից մեկն ընկնում է, ապա մի քանի քայլ ետ գալով, առաջ է վազում և ոտքով դռանն այնպես է խփում, որ դուռն ավելի է բացվում և այդ հարվածից ներսը, հրողներից մեկը գլորվում է։

Ներսում՝ շփոթ, իրարանցում։ Բայց այդ տևում է մի վայրկյան։ Գարեգինն առաջ է նետվում, բղավելով՝ — Պինդ կացեք...

Դուռը նորից են փակում: Այդ գեղեցկադեմ երիտասարդը վեր է բարձրանում և դռան անցքից (глазок) կանչում է՝

— Նամարդ, ուժդ կալանավորի վրա ես փորձո՞ւմ...

Նրա կանչը որոտալով արձագանքում է միջանցքում: Սմբատը վայրկենաբար մաուզերը կոխում է դռան անցքի մեջ և կրակում ներս:

Երիտասարդն ընկավ։ Կամերայում ճրագը հանգավ։

Կրակոցի ձայնին ի պատասխան, աղմկում են մյուս կամերաները: Հետզհետե 10 հզորանում է աղմուկը։ Դռներ են ծեծում, կանչում են, զրնգում են շղթաները։

Գազազած բանտապետը մաուզերով դեռ խառնում է դռան անցքը։ Թվում է, թե ուզում է մաուզերը հանել չի կարողանում, կամ իրոք ուզում է անցքը լայնացնել։ Կատաղությունից նա իրեն կորցրել է և արդեն խելագարի է նման։ Իսկ աղմուկը սաստկանում է։

Այս անգամ մեջքով է հրում։ Ներսը լուռ է, խավար է։

Նրա ձեռքից մաուզերն ընկնում է։ Դռան մոտ կանգնած պահակ զինվորը ոտքով մի կողմ է հրում մաուզերը։

20 Սմբատը խելագարի նման է։ Նա ձեռքերը բարձրացրած երկու քայլ է անում, բայց գլխով հենվում է պատին, ինչպես հենվել էր բանտի դարպասին։ Ուժաթափ է, հարբած է, ցնորվածի նման է։

— Կացին բերեք...— թայց ոչ ոք նրան չի լսում: Հսկիչները նայում են, ինչպես խելագարի։ Իսկ դռան մոտ պահակ կանգնած զինվորը նայում է ակնհայտ ատելությամբ և զայրույթից հրացանը ավելի է սեղմել բարձրացնելով գետնից։

— Ուրեմն, ես... Սմբատ Խոջաբաղունց, կամենդանտ զանգեզուրսկի և ցնորվածի նման գլուխը խփում է պատին։

30

Այդպես հետզհետե քարանում է համր պատկերը և միայն շղթաներ են զրնգում՝ հատ-հատ, խուլ և ատելությամբ Սմբատ Խոջաբաղունցին է նայում պահակ զինվորը։

6

«Սյունիքի դիվանի» շենքը։

Փողոցից ներս են մտնում երկու հոգի։ Մեկը մեզ ծանոթ պահակ զինվորն է, մյուսը մի պարթև ծերունի է, հագին շալ չուխա։ Նա ձեռքին մահակ ունի։ Ոտքերը ձյունոտ են, և երևում է, որ հեռվից է գալիս։

Սանդուղքներով իջնում, բարձրանում են ինչ-որ մարդիկ։ Զինվորը ծերունուն ճանապարհ է բաց անում։ Նրանք երևում են նախասենյակում։ Զինվորը նրա ականջին ինչ-որ բան է ասում 10 և անհայտանում է։

Կիսախավար միջանցք։ Գրասենյակի դռներ։ Սուսաննան՝ մեքենագրուհի, դուրս է գալիս միջանցք։ Անցնում է պարուչիկ Ամիրջանովը։ Նայում են իրար։ Պարուչիկը ներս է մտնում մի դռնով։ Միջանցքում երևում են պաշտոնյաներ, որոնք ցարական չինովնիկի տարազով են, որովհետև նրանց մեծ մասը ծառայել է հենց այդ շենքում, Զանգեզուրի գավառապետի դիվանում։ Այդ նույն բազմությունն է, որ հրապարակի վրա դիտում էր զորահանդեսը և «թանկագին անգլիացիների»։

Միջանցքում երևում է այն պարթև ծերուհին՝ Աթա ապերը։ նա շվարել է, բայց աշխատում է իրեն չկորցնել։ Զինվորներից 20 մեկին հարցնում է՝

— Մեծավորը ո՞ր օթախումն ա...

— Էստեղ բոլորը մեծավոր են, որի՞ն ես ուզում,— հեգնում է չինովնիկը։

— Ամենամեծին,— և չինովնիկը գլխով նշան է անում դեպի ծայրի դուռը, որ չի երևում վարագույրի ետև։ Դռան առաջ մի զինվոր պահակ է։ Աթա ապերը գնում է դեպի այդ դուռը։ Ներսը՝ գնդապետ Կուռոն, Գեդեոն վարդապետը և պարոլչիկ Ամիրջանովը

30 Գեդեոն վարժապետը՝

— Այո, բայց ինչո՞ւ առանց դատի... Չէ՞ որ մենք դեմոկրատիկ հանրապետություն ենք...

Գնդապետ Կուռոն Գեդեոն վարժապետի հետ չի կարող խոսել, ինչպես պարուչիկ Ամիրջանովի հետ։ Ավելին. նրա հանդեպ գնդապետը տածում է որոշ հարգանք, որովհետև Գեդեոն վարդապետը Զանգեզուրում «պերսոն» է և նույնիսկ «Ազատ Սյունիքի» խորհրդի նախագահն է։ Ուստի կեղծ մեղմությամբ գնդապետը պատասխանում է.

— Կամերը դեռ լիքն է․․․ Պարուչիկը կարող է նաև ուրիշներին բերել։ Դատեցեք։ Միևնույն է դատարանը պետք է արձակի նույն վճիռը՝ բոլշևիկներին և թուրքերին...- գնդապետը ձեռքով ցույց է տալիս, թե պիտի մորթել նրանց։

Ներսը՝ դռան մոտ, վարագույրի ետև, ինչ-որ խլրտում։

10 Ըստ երևույթին, դռան պահակը չի թողնում, որ Աթա ապերը ներս մտնի, բայց նա ներս է մտնում այն վայրկյանին, երբ գնդապետը ձեռքով ցույց է տալիս, թե ինչ պիտի անել թուրքին և բոլշևիկին։

Բոլորը զարմացած նայում են։ Նրանց է նայում ծերունին՝ վեհ և հանդարտ։

— Ձեր մեջ մեծը հո՞ւ ա...

Նրա միամիտ հարցին գնդապետ Կուռոն ժպտում է։

— Ի՞նչ է, ապեր։

— Տյու ե՞ս,— մատը մեկնելով մի քայլ է անում։

20 - Ասա։

Ծերունին լռում է, ասես հավաքում է իրեն, որովհետև այն, ինչ պիտի ասի և ծանր է, և ահավոր։

Ապա լռության մեջ մի քիչ դողդոջ ասում է.

— Որդուս... դիակը տուր։

Լռությունը սաստկանում է այնքան, որ նույնիսկ հարևան սենյակից լսվում է «Կոդ»-ի աղմուկը։ Գեդեոն վարժապետը հայացքը թաքցնում է։ Նրանք հասկացան, որ ներս մտնողը հայրն է գիշերով բանտում սպանված բոլշևիկի։

— Նրան թաղել են,— մռայլ ասում է Կուռոն։

30 — Չեն թաղել,— հանդարտ պատասխանում է Աթա ապերը, հասկացնելով, թե՝ «չես խաբի, ես լավ գիտեմ․․․»։

Պարուչիկ Ամիրջանովը դժգոհ է։ Նա մոտենոմ է, որ ծերունուն դուրս տանի, բայց գնդապետ Կուռոն նրան աչքով հետ է պահում։ Ծերունին կանգնել է ժայռի նման։

— Ապեր, գնա... Մենք նրան կթաղենք,— ասում է Կուռոն։ — Պարուն վարժապետ, բա ինչու՞ ես լռել։ Ուրեմն, հայրը որդուն մեռած էլ չտեսնի՞..․

Գեդեոն վարժապետը գլուխը բարձրացնում է, ուզում է բան ասել, բայց նկատելով գնդապետի դեմքը, հայացքը դարձնում է դեպի պատուհանը։

Գնդապետը տեղից վեր է կենում։

— Կարճ կապի։ Մեր օրենքը չի տալիս թշնամու դիակը։

— Էդ հու՞նց օրենք ա, որ դիակից էլ ա վախենում...

— Շատ պիտի խոսե՞ս,— և ծերունուն է մոտենում պարուչիկ Ամիրջանովը, բռնում է նրա թևից, բայց Աթա ապերը 10 տեղից չի շարժվում։

Գնդապետը վառում է ծխախոտը։

— Բա պիտի խոսեմ, բա հո՞ւնց... ախր ծնող եմ։ Բա հինչ պատասխան տանեմ մորը...

Ծերունին անհողդողդ կանգնել է։ Պարուչիկը կատաղած ապտակում է Աթա ապորը։

— Քեզ պատասխան..․

Գնդապետը նետում է լուցկին։

Ծերունու բերանից արյունը կաթկթում է արխալուղի վրա։ Հայց հանդարտ ու վեհ ասում է, բառերը հնչեցնելով մեկ-մեկ։ 20 - նա իմ փոքր տղան էր... ես է′լ տղա ունեմ։ Էս իմ պատասխանը, բա նրա՞ն հինչ պատասխան կտաք։ Նրան էլ սպանեցիք՝ բա ժողովրդին հինչ պատասխան կտաք... Գնդապետը ծխում է։ Ծխի քուլան ծածկում է ամեն ինչ։

7

Ծուխ չէ, այլ ձյունամրրիկ է։

Անցավ ձյունամրրիկի ալիքը։ Բանտի ամայի բակը, քարե բարձր պատեր։

Երկու հսկիչ և այն պահակ զինվորը թաղել են դիակը։ 30 Վերջին բուռ ձյունախառը հողը լցրին և հավաքելով բրիչն ու բահը, հեռացան։

Քամին ձյուն մաղեց, ձյունը ծածկեց և աննշան հողաբլուրը, և այժմ միայն բանտի ամայի բակն է, մռայլ պատերը, պատի գլխին դրսի պահակը տխուր դնդնում է՝

— Քար քարի վրա չի մնա, Բայբուրտ...

8

Քարատակ տուն։

Ձմեռվա գիշերը կես է։ Քուրսու վրա վառվում է այն փոքրիկ լամպը, որ կոչվում է տուզուրիկ ճրագ։ Լամպը հազիվ է լուսավորում քուրսու շուրջը։

Քուրսու մոտ թիկնած ննջում է Աթա ապերը։ Նրա դիմաց նստած է Մինա զիզին։ Քուրսու վրա, սինու մեջ ձավար է։ Մինա զիզին մատներով մաքրում է ձավարի քարերը։ Նինջը հաղթում է, մատները քնում են,- ինքը գլուխը կախում է սինու 10 վրա, ապա ցնցվում է, նորից է քարերը մաքրում և նորից քունը տանում է։

Քուրսու վրա մռռում է կատուն։

Այդ խեղճ խաղաղությունն օրորում է Սոնան՝ նրանց հարսը։ Սոնան չոքել է օրորոցի առաջ։ Օրորում է, և քնաբեր ռիթմով թխկթխկում է օրորոցը։ Սոնան՝ երեսի քողը կիսաբաց, կռացել է օրորոցի վրա և առանց բառերի օրոր է ասում։

Դրսում լսվում է ոտնաձայն։ Մակիչը ներս է մտնում, մի վայրկյան նայում է։ Սոնան այլևս չի երգում, համր հայացքով նայում է ամուսնուն։ Մայրը զարթնում է և ասում․

20 - Այ որդի, դե, եկ, էլի․․․- Սոնան ծածկում է հարսնության քողը։

Մակիչը նայում է ճրագին, ապա մորը հարցնում է․

- Տանը նավթ կա՞։

– ճրագի միջինն է,– ասում է մայրը։

Մակիչը տատանվում է, ապա ասում է Սոնային։

– Դատարկիր մի ամանի մեջ, տուր․․․– ապա դառնում է մորը.

– Նանի, ձավարը առավոտը կմաքրես։

Մայրը զարմացած նայում է։ Քունն աչքերին։ Եվ երբ Սոնան գավաթը ձեռքին մոտենում է, որ ճրագի նավթը դատարկի, պառավն ասում է․

– Վըիա՜․․․ էդ շտե՞ղ ես տանում․․․

–Քյոխվի կանցելարում կառավարության ժողով ա, նավթը կլխել ա...

– Բա, էդ հո՞ւնց կառավարություն ա, որ ինքը ժողով անի, նավթը ես տամ․․․ Սոնան դատարկում է նավթը։ Ճրագը հանգչում է։ Լսվում է Մինա զիզու զարմանքի բացականչությունը՝ «վըիա՜», ապա դուռը փակվում է, և դրսից՝ Մակիչի հեռացող ոտնաձայնը։

Աստղալույս չկա։ Միայն ձյունի շափաղն է և ժայռերի սև ստվերները։ Քնած տների արանքով անցնում է Մակիչի սիլուետը։ Երբեմն չի երևում, այլ միայն լսվում է ոտնաձայնը՝ ձյունի վրա։ Մի շուն հաչում է։ Նրա հաչոցը հետզհետե ուժեղանում է, ապա նվազում, որից հասկացվում է, որ Մակիչն անցավ այդ տան կողքով։ Հեռվից մի շուն արձագանքում է, և արձագանքը դղրդում է ձորի գյուղում։

10 Բացվում և իսկույն փակվում է մի դուռ։

Ներսը՝ ճիշտ առաջին ճրագի նման մի տուզուրիկ ճրագ հանգչելու մոտ է։ Մարդ կա, բայց դեմք չի երևում, այլ ինչ-որ ձեռք, ինչ–որ գիրք։ Մթնում մի ձայն՝

– Ա՜, ոտս կոխեցիր, է...

Մակիչը նավթը լցնում է ճրագի մեջ, պատրույգը բարձրացնում է։ Խոր և ամայի քարանձավ է։ Ընդհատակյա բջիջի ժողով։

Ճրագի լույսով առաջինը երևում է այն դեմքը, որ ձյունամրրիկի մեջ թաքնվեց փողոցի անկյունում և բանտապետ 20 Սմբատի ետևից ասաց. «դահիճ»։

Այդ Քրիստն է, Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեի անդամը։

Նրա կողքին Լևոնն է, այն երիտասարդ ձիավորը, որ ձիերը կռվացնելով, խուսափեց երդվել խաչով և ավետարանով։ Նա զինվորի նույն տարազով է, ինչպես զորահանդեսին։

Երբ Մակիչը ճրագի պատրույգը բարձրացնում է և լուսավորվում են Քրիստի և Լևոնի դեմքերը,– կիսամութ անկյունից փափախով մեկը բրդոտ թաթը մեկնում է ճրագին, որպեսզի կպցնի ծխախոտը։ Քիչ է մնում ճրագը հանգչի։ Պուղանը, սրախոս մի երիտասարդ, բամփում է նրա գլխին և հեռացնում ճրագը։

– Արջ, հերիք է ծուխ տաս։

Եվ ծխի քուլան թանձր բարձրանում է։ Պուղանը շարունակում է. - Ընկերներ, սրա ծուխը կտրեք․․․ մի օր սա իրա ծուխով մեզ բռնել ա տալու։

Ժպտում են։ Մեկը ծխողին հրում է քարանձավի խավար անկյունը։

Պուղանը՝

- Բա մենք մտնենք էս աղվեսի բունը, սա էստեղ թոնիր վառի՞...

Մակիչը ճրագը բարձրացնում է, և ճրագի լույսով երևում են քարատակի խավար խորքերը։ Նստած են 10-12 հոգի։ Լռում 10 են։ Մակիչը ճրագը դնում է Քրիստի առաջ։

Քրիստը շարունակում է ընդհատված խոսքը.

- Ուրեմն, մենք պիտի սպասենք մինչև Կարմիր բանակը մտնի Բաքու... Եվ երբ մոտենան մեր սարերին...

- Տեսնես աչք կլինի․․․

Լևոնը լույսի տակ թերթում է «Կոմունիզմի այբուբենը»։

Պուղանի աչքն ընկնում է մի նկարի։

- Էս ո՞վ է։

Լենինն է։

- Լենինը սա՞ է,- Պուղանը խոր, շատ խոր նայում է 20 նկարին։

Քրիստը, Լևոնը և Մակիչը նայում են Պուղանին։ Խորքից մի քանի գլուխներ ձգվում են, որ տեսնեն նկարը։

Հետզհետե խավարում է, և դեռ չխավարած՝ լսվում է Պուղանի ձայնը․

- Ա՜խ, թևեր ունենայի, թռնեի մի անգամ Լենինին տեսնեի...

Հետզհետե լուսանում է։

Ամայի ձոր։ Մի ժայռ, որի ստորոտում քարանձավի դուռը քամուց փակվում և բացվում է։

30 Դուռը երերում է։

Լեռներում բուք է, ձյունամրրիկի ոռնոց:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

1

Գարնան երեկո։

Գյուղի հրապարակներից մեկը՝ մի ամայի կալ, որտեղ գերանների և քարերի վրա նստոտել են գյուղացիները։ Աթա ապերն է, Չետանց Վանեսը, մի պաշտոնավոր, այսինքն՝ գյուղական վաշխառու և առևտրական։ Երևում է Պուղանը՝ զինվորի տարազով երկու երիտասարդի հետ, որոնք հրացանով են։ Ծերունիների շարքում նստած է Բախշին՝ բանվորի արտաքինով մեկը։

Չետենց Վանեսը «կռվի» է բռնվել Աթա ապոր հետ։ «Կռիվն» այն մասին է, թե մուսավաթի բանակը կարո՞ղ է մտնել Զանգեզուր, թե՞ ոչ։

- Բա հունց, է՜, հունց,– ծոր տալով ասում է Աթա ապերը,– 10 ապա երկու քարից շինում է կիրճի նման մի բան․ բռնոթամանը՝ մուսավաթի բանակն է, տերողորմյան՝ դաշնակցական զորքը։

- Դե անց կաց, տեսնեմ․․․

Չետանց Վանեսը մատներով, իբրև մուսավաթի զորք, ուզում է անցնել կիրճով։ Աթա ապերը կիրճը սեղմում է և ասում է․

- Հրեդ, է...– ընդհանուր ծիծաղ։

Պուղանն այն կողմից ձայն է տալիս․

- Եկողն ուրիշ է, ուրիշ...

20 Չետանց Վանեսը հարցնում է․

- Հո՞վ ա կյամ, է՜․․․

- Հրեն կյամ ա Իվան ախպերը...

- Բերնիդ մատաղ, Պուղան։

Ռուսը մեզ օգուտ է,- խոսակցությանը խառնվում է Պաշտոնավորը,- գան, ճանապարհը բաց անեն, գնանք Բաքու առուտուրի․..

- Էն քու տեսած Բաքուն չկա,- հեգնում է Բախշին։ Պաշտոնավորը խոժոռում է։ Նրա փոխարեն հարցնում է Աթա ապերը.

- Բա խի՞։

30 - Էս ա կտեսնի,- և Բախշին աչքով է անում Պուղանին։ Այն ժամանակ Չետանց Վանեսը դեռ շարունակելով մտածել «Իվան ախպոր» մասին, ասում է․

- Բոլշևիկը կյամ ա, կյա, վնաս չունի, թաք կյամունիստը կյա վեչ․․․

- Ի՞նչի... - Այ որդի, նրանից փիս են պատմում: Ասում են օրենք հավատ,- և ձեռքի շարժումով շարունակում է միտքը՝ թե կոմունիստները «օրենք, հավատ» չեն ճանաչում։

- Նրանց ես եմ տեսել,- ասում է Բախշին,- երկուսն էլ Լենինի ծրագրին են։

- Լավ, էդ որ ասում են Լենին, հի՞նչ մարդ ա․․․

Այդ խոսքի վրա հրապարակով անցնում է գյուղի դաշնակցական խմբապետներից մեկը։ Նա ուզում է մոտենալ հրապարակում նստածներին, մինչև անգամ Պաշտոնավորը նրան տեղ 10 է անում՝ նստի, բայց որովհետև մյուսները լռում են և ճնշվում են նրա ներկայությունից,– խմբապետը հեռանում է, ցույց տալով, որ իբր թե մի տեղ էր գնում և պատահաբար մտավ հրապարակը։

- Մաուզերը տես, մաուզերը...

- Կոթն էլ արծաթ․․․

- Չէ, ոսկի...

- Բա էլ ի՞նչ խմբապետ, որ կոթն էլ ոսկի չլինի։

Այդպես ծաղրում են նրան Պուղանը, Բախշին և զինվորներից մեկը։ Պաշտոնավորը դժգոհ, գուցե նաև երկյուղից, հեռանում 20 է։

Բախշին նրա ետևից ասում է․

- Բաքու գնացողին տես... կարծես պիտի գնա մասլոնչի դառնա...

- Է՜հ․․․- խոր հառաչում է Աթա ապերը,- ե՞րբ պիտի մեզ մի լույս բացվի․․․

Տխուր են։ Մտածում են։

Այդ ժամանակ Պուղանը շրջվում է ետ։ Նրա թիկունքում նստած ննջում է աշուղը։ Պուղանը նրան արթնացնում է․

- Խաղ ասա, է՜․․․ ի՞նչ ես քնել։

30 Նրան տեղ են տալիս, և աշուղը նվագում է, երբեմն երգում է․

«Չծաղկած վարդը պուկում են,
«Խոսեք, Զանգեզուրի լեռներ․․․
«Ջահելներին կոտորում են,
«Ասեք, Զանգեզուրի լեռներ․․․

Պուղանը աշուղին՝

«Հեն ա կյամ են, է՜, կյամ են...»

Աշուղը խլում է, նրա խոսքը և երգում է նոր կրկնակ. «Հեն ա կյամ են, հեն ա կյամ են...»

Ունկնդիրները ժպտում են՝ նրա համար, որ «կյամ են», նաև նրա, որ իրենց աշուղը հնարամիտ է, իսկ Պուղանը բուռն ուրախությունից գլխարկը գետնովն է տալիս.

- Ախր, ե՞րբ պիտի լինի... (Խավարում )

2

Անձրև է։

10 Կիսամութ այգի։

Մի տակառ պառկեցրել են. տակառի խորքում մոմ է վառվում։ Մեկը կիսով չափ մտել է տակառի մեջ և գրում է։ Մարմնի կեսը դուրսն է. անձրև է կաթկթում, բայց տակառի խորքում և լույս է, և լույսը դրսից չի երևում, և անձրևը չի կաթում։

Հազիվ երևում է Քրիստի դեմքը։ 5-6 ստվերներ։ Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեն քննում է ապստամբության հարցը։ Կարմիր Բանակն արդեն մտել է Ղարաբաղ։

- Էհ, իմ ճանապարհը երկար է,- ասում է Մակիչը։ 20 Տակառի մեջ գրողը ինչ-որ թուղթ է տալիս Քրիստին։ Վերջինս մոմի լույսով կարդում է՝ կնքում է, տալիս է Մակիչին.

- Մի լավ ընկերոջ ձեռքով...- Մակիչը թուղթը պահում է։

- Անց կացրու սահմանը...- Քրիստը ձեռքը մեկնում է։

- Մակիչ... ուրեմն, սկսում ենք,– ասում է Քրիստը և սեղմում է Մակիչի ձեռքը։ Հազիվ նշմարվող ժպիտ։ Մակիչը քայլում է դեպի դուռը։

Դուրսը սարսափելի անձրև է։ Այգու մեջ տնակը, որտեղ 30 ժողով էր։ Ներսը ոչ թե անձրև էր, այլ կտուրը կաթկթում էր։

Հանկարծ որոտում է, կայծակը լուսավորում է այգին, տնակը։ Մակիչի սիլուետը։ Եվ երբ խավարը թանձրացավ, թվաց,

թե խավարը կլանեց Մակիչին։

3

Լուսանում է։

Շաղոտ արտերի մեջ կաքավի ձայնը։ Լորը թռավ կանաչներից։ Ծագում է արևը․ մայիսի առավոտը Զանգեզուրում։

Մակիչը արահետով բարձրանում է։ Ամբողջ գիշերը ճանապարհ է կտրել։ Նա շինելի փեշերը խրել է գոտու մեջ և գնում է ամայի լեռնալանջով, կանալների միջով։

Ոչ մարդ կա, ոչ մարդաձայն։ Ձախ՝ խոր ձորն է՝ ժայռեր, ձորի խորքում՝ ջուրը, մյուս 10 ափը՝ կանաչ անտառ։

Մակիչը քայլում է հիացած առավոտի գեղեցկությամբ։

Մի արտում մոռացել են բահը։ Մակիչը քարափի գլխից նայում է ներքև։

Հեռվից լսվում է հովվի սրինգը։

Մակիչը նայում է։ Ներքև՝ ձորում հովիվը ոչխարն արոտ է հանել։

Մակիչը հանգստանում է, սրբում է քրտինքը։ Նա եկել է դժվար արահետներով, եկել է գաղտագողի և զգույշ նայում է չորս կողմը։

20 Լեռան գլխին լսվում է ձիերի դոփյուն, մարդկանց ձայներ։ Թնդանոթները ձիերի վրա բեռնած՝ ցեխի մեջ թրջված, ջարդված, ով գիտե որտեղից ուր են տանում զինվորները՝ կես գյուղացու կես զինվորի զգեստով՝ ցեխոտ, հոգնած։

Մակիչը թաքնվում է։ Նրանք անցնում են։

- Հենց ասում եմ՝ քցեմ էս ձորը, կորչի գնա...

- Կտրվի մեր օրը․․․

Մակիչը նայում է նրանց ետևից։ Երբ նրանք հեռանում են, Մակիչը կորչում է։

Նա մի անգամ ևս երևում է թփուտների մեջ, երբ իջնում է 30 գյուղի վրա։

Թփուտների մեջ կանգնել նայում է հայրենի գյուղին՝ Զանգեզուրի

գյուղին՝ ժայռերի մեջ և խոր ձորերում։

4

Կիսամութ։

Լևոնը հանում է շինելը։ Մակիչը գավկոմի տված թուղթը կարում է նրա փափախի ներսը: Լևոնը հագնում է ուրիշ զգեստ։

Մակիչը նրան՝

- Լևոն, քեզ տեսնեմ... Մեր հույսը դու ես։

Բացվում է նույն քարանձավի դուռը, և դուրս է գալիս մի հովիվ՝ մահակով և մեծ փափախով մի հովիվ։

Մակիչը նայում է նրա ետևից։

5

10 Կես գիշեր է։

Տանը միայն օջախի լույսն է։ Բուխարու ուրվագիծը։ Կաթսան օջախի քարերի վրա։

Մակիչը կրակը մի կողմի է քաշում։ Ապա սրբում է մոխիրը։ Ձեռքը կոխում է և բարձրացնում է մի սալ քար, որի վրա էր օջախի կրակը և կաթսան։ Ապա թևն ավելի խորն է կոխում և թաքստոցից հանում է երկու ատրճանակ։ Քարը դնում է տեղը։ Սոնան մոխիրը փռում է քարի վրա, և օջախը նույն օջախն է, նույն կրակը, նույն կաթսան․․․

Երդիկից ներս է ընկել լուսնի արծաթ սյունը։ Մակիչը 20 ատրճանակները տեղավորելով, կամաց ասում է․

- Սոնա․․․

Սոնան կանգնել է նրա կողքին, երեսի քողը կիսաբաց։

Մակիչը ձեռքը մեկնում է, թվում է թե պիտի գրկի նրան։ Սոնան քողն իջեցնում է, բայց Մակիչը հանում է նրա երեսի կարմիր քողը, արագ համբուրում է քնած երեխային, դեմքի վրա լուսնի լույսը։

- Լավ է,- ասում է Մակիչը. լա՞վ է, որ Սոնան անքող է (և իրոք, լավն է Սոնան բաց երեսով), թե՞ այլ մտքով է ասում Մակիչը։

30 Նրանք դուրս եկան։

Սոնան կանգնել է դռան մոտ։ ժայռերի ստվերները լուսնի լույսով։ Քնած գյուղը։ Մակիչն ահա հեռացավ, բայց հանկարծ ետ նայեց և մոտացավ Սոնային։ Կնոջ երեսին արցունք։

- Սոնա, ամոթ է.․.,- գրկում համբուրում է։- Գնա տուն, ցուրտ է...

Եվ հեռանում է։

Սոնան արձանի նման կանգնել է։ Կանգնում է այնքան, մինչև հեռվում հալվում է Մակիչի վերջին ոտնաձայնը, և այլևս ոչինչ չի լսվում, այլ միայն լսվում է գետի վշշոցը։

6

Մակիչն անցավ փողոցով։ Մի ստվեր թաքնվեց։ Մակիչն 10 այդ զգաց, ետ նայեց, բայց փողոցում ոչ ոք չկա։

Կարծես գետնի ընդերքից լսվում է խուլ աղմուկ։ Աղմկում են ապստամբների «շտաբում»՝ խոր քարանձավում, որի դռնից, երբ Մակիչը դուռը բաց է անում, երևում է լույսի շերտ, լսվում է հզոր աղմուկ, ապա, երբ, Մակիչը ներս է մտնում, ամեն ինչ լռում է։

- Տես էն ո՞վ էր ման գալիս․․․,- ասում է Մակիչը, և երկու հոգի հրացանով դուրս են գնում։

- Էս էլ քեզ կարմիր կտոր,- և Մակիչը հանում է Սոնայի քողը։ Մեկը առնում է քողը, պահում է ճրագի դեմ։

20 - Դու լավ ես գրում,- ասում է Մակիչը ընկերներից մեկին՝ Հայկին։ Նա առնում է քողը։

- Ի՞նչ գրեմ։

Մակիչը մտածում է․ այդ ժամանակ «Արջը» ասում է․

- Կիրի՝ շեն կենա թազա օրենքը․․․

- Գրիր՝ Կցցե Խորհրդային իշխանությունը...

Հայկը դուրս է գնում, քողը թևի տակ։

Քարանձավի խորքում Կարագինը կռացել է գնդացիրի վրա։ Հավաքում է։ Մեկը լցնում է գնդացիրի ժապավենը․ մի քանի գնդակ բռի մեջ, ասում է․

30 - Թե ազատես, դու ես մեզ ազատելու․․․- և մեկ-մեկ գնդակները մտցնելով բները, խոսում է․– էս մեկը պարուչիկ Ամիրջանովին, էս մեկը մինիստր Զախարին․․․

- Նրան երկուսը դիր,- բղավում է «Արջը»,- փորը հաստ է, չի անցնի։ Քարանձավի անկյունում Բախշին, յուղոտ տուժուրկան ուսերին երգում է՝ «Смело мы в бой пойдем..․»- երգում է առանք բառերի, նմանեցնելով բայաթու։ Նա երգի եղանակը սովորեցնում է զուռնաչուն։ Վերջինս «որսում է» եղանակը։ Երգի հետ լսվում է զուռնայի կտրտվող, երբեմն սխալ, երբեմն ճիշտ նվագը։ Երբեմն սովորեցնողի ձայնը և սովորողի նվագը կորչում են ընդհանուր աղմուկի մեջ, իսկ երբեմն պարզ լսելի է, որ զուռնաչին. այնուամենայնիվ սովորեց եղանակը, և նույնիսկ մի ուրիշը մատներով թմբկահարում է։

- Կարագին,- ասում է Մակիչը,- ազդանշանը երեք 10 անգամ...- և Մակիչը ցույց է տալիս իր ատրճանակը։

Կարագինը գնդացիրը հանում է։ Մեկը շալակում է անիվները, մյուսը՝ փողը... գնում են։

Խավարում։

7

Գոմի ճրագի լույսով մեկը ձին քաշում է դուրս։ Մեզ ծանոթ խմբապետն էր, որին հրապարակում Պուղանը և Բախշին ծաղրեցին։

Նա յափունջին ուսեց, նստեց ձին։ Գոմի ճրագը հանգավ։ Խավարի մեջ լսվում է ձիու հեռացող դոփյունը։

20 Մակիչը նայում է ցուցակին։

- 67․․․,- ցուցակը ծալում է։ Ապա նկատում է ապստամբներից մեկին՝ անունը՝ Բադի։ Մակիչն զգում է, որ Բադին ինչ-որ բան է ուզում ասել։

- Հը՞, ինչ կա...

- Ոտքերս բոբիկ են...

- Առ իմը,- և ապստամբներից մեկը նստում է, որ տրեխները քանդի

Մարդը տատանվում է, նորից ինչ-որ բան է ուզում ասել, բայց այդ րոպեին դրսից լսվում է կրակոց։

30 Զգաստանում են։

Ապա դուռն աղմուկով բացվում է, և ներս են մտնում այն երկու հոգին, որոնք դուրս էին գնացել իմանալու, թե ինչ ստվեր էր պտտվում նրանց շուրջը։ Հրելով ներս են բերում քյոխվի գզիրին։ - Ընկեր պետ, այ, սա էր․․․

Մակիչը նայում է նրան։ Գզիրը՝ նիհար, ահից խելքը կորցրած, դողդողում է և միևնույն ժամանակ աղերսում է թողություն։

- Թող կորչի գնա,- ասում է Մակիչը։ Կոմունարներից մեկը նրան բոթելով հրում է, բայց այդ րոպեին ներս է մտնում Պուղանը և երկու հոգի։ Նրանք թևերին փաթաթել են հեռախոսալարերը։ Լարերը շպրտում են մեջտեղ, և Պուղանը քրտինքը սրբելով ասում է․

10 - Դե, թող հիմա խոսեն։

- Ուռա,- թնդում է քարանձավը։

8

Խավարի մեջ խուլ զանգահարություն։ «Հավարի» զանգեր են։ Հետզհետե ուժեղանում է և հանկարծ կտրվում։

Երեք գլուխ՝ «սպարապետը», գնդապետ Կուռոն և Գեդեոն վարժապետը։

Ներս է մտնում պարուչիկ Ամիրջանովը՝ ետևից գյուղից փախած խմբապետը։

- Լարերը կտրված են․․․ 2-րդ ճակատը չի 20 պատասխանում․․․

Գեդեոն վարժապետը շտկում է ակնոցները։ Նա՝

- Ապստամբությո՞ւն․․․ Հայ գյուղը ապստամբի՞ իր կառավարության դեմ․․․

- Ոչինչ չկա սարսափելի․․․- ասում է «սպարապետը»,- վաղը Ժամը 12-ին վերջացրեք այդ անկարգությունը․․․

Գնդապետը նայում է պարուչիկ Ամիրջանովին։ Վերջինս պատվի է առնում՝ նշան համաձայնության, և նրա հետ հեռանում է խմբապետը, որ բերել է ապստամբության լուրը։

Խավարի մեջ պարզ լսելի զանգահարություն։

30 Մակիչը նայում է Ժամացույցին։

- Լուսանում է, Պուղան.․․- Մակիչն ակնարկում է, որ գնալու ժամանակն է։

Պուղանը դուրս է գնում, նրա հետ՝ մի տասնյակ...

9

Եկեղեցու զանգերը «հավար» են կանչում։ Զանգահարում է Բախշին։

Լույսը նոր ճառագում է։

Աթա ապերն աչքերը բաց է անում, լսում է զանգերի ձայնը, նստում է տեղը, զարմացած նայում է։ Թախտի վրա Մակիչի չտրորված անկողինը։

- Էն հի՞նչ հավար է.․․

Նայում է Սոնային։ Սոնան չի քնել։ Կռացել է օրորոցի վրա։

10 - Աղջի, չե՞ս քնել...

Սոնան գլուխը թաքցնում է, սրբում է արցունքը։

- Մակիչն ո՞ւր է։

Սոնան գլխով է անում դեպի դուրս։ Աթա ապերը «շտապ» հագնվում է։

- Այ պառավ, վեր է՜, է... Երեխան․․․- և բոթում է քնած Մինա զիզուն։

Զանգահարություն։

Մեկը սարսափած վեր է թռչում։

- Թուրքերը եկան...

20 Մի բակում կինը՝ կովկիթը ձեռքին մոտեցել է, որ կովը կթի, բայց լսում է, և հորթն օգտվելով նրա շվարումից, ծծում է մորը։ Կինը նկատում է այդ և դեն է հրում հորթին։

- Բախտդ բանեց, հա՞ սատկած...

Զանգահարություն։

Պուղանը գյուղից դուրս եկավ։ Վերջին տունը ետ մնաց։ Սարահարթ։ Գիշերային ճրագ։ Երեք սպա քնել են։ Կապիտան Տեր-Պետրոսովը ոտնաձայն լսեց, գլուխը բարձրացրեց, նայեց ժամացույցին։ ժամը հինգն է։ Պուղանի ընկերները շրջապատել են տունը։ Երկու ընկերով Պուղանը կանգնել է պատշգամբում՝ 30 դռան առաջ։ Սանդուղքի վրա հրացանը գրկած քնել է պահակ զինվորը։ Նրա գլխավերև կանգնել է Պուղանի ընկերներից մեկը։

Զանգահարություն։ Պաշտոնավորը դարպասը կողպում է՝ նայում է դռան արանքից։ Փողոցով անցան չորս զինվորներ։

Կարագինը գնդացիրը տեղավորում է թփերի արանքում։

Նրանք ձորի պռունկին են։ Զինվորներից մեկը ներքև է նայում՝ խոր ձորին։ Թփերի արանքից երևում է ճանապարհը, որ իջնում է դեպի գյուղը։ Կարագինը գնդացիրն ամրացնում է՝ փողը դեպի ճանապարհը։

Սպաների սենյակն է։ Պուղանը և մի զինվոր ներսն են։ Վայրկյանի լռություն։ Կապիտանը բարձրացնում է գլուխը։ 10 Պուղանի աչքն ընկնում է սեղանին, որի վրա դարսված են նրանց ատրճանակները, թրերը․ պատից կախված է մի կարաբին։

- Դուք բանտարկված եք,- ասում է Պուղանը։

Ներս են մտնում նաև երկու ապստամբ։

- Ի՞նչ,- և կապիտանը վեր է կենում, կամենալով մոտենալ զենքերին։ Պուղանը հանում է ատրճանակը։ Զարթնում է երկրորդ սպան։

- Ո՞վ է մեզ բանտարկել,- հարցնում է Կապիտան Տեր-Պետրոսովը։

20 - Հեղափոխական կոմիտեն․․․

Կապիտանը դարձնում է հեռախոսը։ Պտտում է։ Պուղանը բարձրացնում է ձեռքը։

- Նեղություն մի քաշի․․․

Զանգահարություն մոտիկ և հզոր։ Մակիչը բարձրացնում է ձեռքը և զանգահարն այլևս չի զարկում։

Եկեղեցու բակում հավաքվել են մոտ 50 զինված մարդիկ։

Բակն են մտնում ուրիշ գյուղացիներ։

Մակիչը բարձրացել է մի քարի վրա․․․

30 - Ընկերներ, ահա բացվում է լույսը, և գալիս է մեր կարմիր օրը...

Աթա ապերը զարմացած նայում է։ Նրա կողքին Չետանց Վանեսն է, հրապարակի նրա «հակառակորդը»։ Աթա ապերն ասում է Չետանց Վանեսին․

- Ուրեմն, կյամ ե՞ն․․․ Հայկը, որ Սոնայի քողը տուն էր տարել գրելու, ճեղքում է բազմությունը և Մակիչի մոտ բաց է անում կարմիր դրոշը։ Հազիվ նշմարվում են առաջին տառերը։ Թնդում է ուռան․․․

Դրոշը ծածանվում է։

Մակիչի ֆիգուրը քարի վրա՝ որպես ամեհի արձան։

Կիսամութ։ Կիսալույս։

10

Դհոլը դմբդմբում է։ Զուռնան նվագում է, «Смело мы в бой пойдем»։ Եվ հեռու է, և ջինջ է նվագը՝ մարդկանց խուլ ձայների և դոփյունի հետ։ Տեսնելու չափ պարզ դողդողում են 10 ելևէջները։

Նրանք բարձրանում են։ Գլուխներ են․ նրանց վրա ծփում է դրոշը։ Երբեմն երևում են առանձին ֆիգուրներ՝ անցնում են կածանով, կամուրջով, վիմափոր տների մոտով։ Բարձրանում են և ինչքան բարձրանում, այնքան խլանում է նվագը, բայց և երբեմն հզորանում է, երբ ապարատը մոտենում է ցույց տալու՝ թե ինչպես մի տեղ նրանց միացան երեք հոգի, մի այլ տեղ՝ մեկն ինչ-որ դարպաս է ծեծում, շուն է հաչում, մի կին՝ միամիտ հարցնում է․

20 - Առավոտ կանուխ էս հինչ կա՞․․․

Գիլա բիբին պատասխանում է․

- Ախչի, թազա օրենք են դուրս բերել․․․

Պաշտոնավորը դժգոհ նայում է դարպասից։

Երկու հոգի հրացաններով մոտենում են՝ միանման շարքերին։ Բայց Պաշտոնավորը նրանց կանչում է, ինչ-որ շշնջում է։ Հրացանավորներից մեկն ասում է.

- Մենք հենց իմացանք գնում են թուրքերի վրա,- և հրացանները պահում են։

Քյոխվան, ինչպես գյուղում անվանում էին դաշնակցության կոմիսարին, հին տանուտերի տիպն է և նույնիսկ վզով 30 կախում է տանուտերության նշանը։ Բայց ներս է վազում գզիրը, որը տանուտերի դռնից գաղտագողի նայում էր։ Ասում է, որ ապստամբները գալիս են, և քյոխվան իսկույն հանում է տանուտերության նշանը և այդպես քարացած և քունը դեռ գլխին, նայում է։

Սպաների սենյակն է։ Սպաները չկան։ Պուղանն «օյին» է արել․ ապստամբներից չորս հոգի ծիծաղում են։ Պուղանը փողը դրել է ականջին, «խոսում է»․․․

- Ցենտրալնի, ցենտրալնի․․․ Բաքու, դա Բաքու... Բարիշնա ջան, իգդե կրասնի արմի... Ախր ժողովուրդը կոտորվեց... Հը՞․․․ կյամ են, հենա կյամ են... մենք շրմփացրինք մերոնց... Հա′, հա′, գասպադին աֆիցերներին տարան Թալիշ, 10 եզան գոմը...

Նորից է պտտում փողը։

- Օրիորդ... Հայըստունի կողմերը ի՞նչ կա․․․ Մարդ-մուրթ մնա՞ց, թե՞ բոլորն իրար կերան․․․

Պուղանը նկատում է, որ ապստամբներից մեկը սեղանի վրա ինչ-որ բաժակ է տնտղում, գրպանելու մտադրությամբ։ Փողն իսկույն կախում է և խստությամբ նայում է նրան։ Ձեռքով նշան է անում, որ հերիք է։ Հարկավոր է դուրս գալ։

Նորից մարշը։

Մի մայր դուրս է գալիս տնից և կախվում է որդու՝ Բադու 20 թևից։

- Ո՞ւր ես գնում,- Բադին ազատում է թևը, ավելի ճիշտ ետևից եկող մորը մի կողմի է քաշում։ Մայրը զարմացել է։

Երբ հեռանում է որդին՝ մայրն ինքն իրեն ասում է․

- Սև լինի Բաքուն, է․․․ էս սաղ Բաքուն արեց․․․

Ձիերի դոփյուն։

Սարահարթի վրա արշավում են պարուչիկի ձիավորները։

Նրանք շատ են, և նրանց վերջը չի երևում։

Ետ մնաց վերջին տունը։

30 Նրանց դիմաց բերում են բանտարկած սպաներին։ Ապստամբներից մեկն ուզում է վրա քշել կապիտան Տեր-Պետրոսովին ապտակելու նպատակով։

- Շարքի,- բղավում է Մակիչը, բռնելով նրա թևը։– Խմբապետ հո չե՞ս․․․

Լռում են։ Սպաներին իջեցրին։ Այնտեղ, որտեղ նրանք հանդիպեցին սպաներին, փոքրիկ կիրճ է, որի միջով ճանապարհը բացվում է սարահարթի վրա։ Այդ միակ ճանապարհն է։ Մակիչը այդտեղ չորս հոգու պահակ է նշանակում, նպատակ ունենալով գյուղից ավելորդ մարդկանց երթևեկությունը կտրել։

Պուղանը Մակիչին է հանձնում մի հեռադիտակ։

Պարուչիկ Ամիրջանովն արշավում է՝ ետևից ձիավորների խումբը։

Հինգ հոգի ճեղքում են կիրճը և գնում են դեպի դիրքերը։

Նրանք ուշացած ապստամբներն են։

10 Մակիչը Պուղանին ինչ-որ դիրքեր է ցույց տալիս։ Այդ մի բլրակ է՝ ճանապարհի աջ կողմը։

Արտերի մեջ թաքնված պահակը, որ բավական առաջ է, մի անգամ կրակեց։

Պարուչիկ Ամիրջանովը կանգ առավ։

Ապստամբները դիրքերումն են։

Իր տան պատուհանից քյոխվան նայում է սարահարթին։

Նա սպասում է, տատանվում է։

Ձիավորներն արշավում են։

Մի խումբ ապստամբներ պառկել են թփերի ետևը։ Նրանք 20 նկատեցին արշավող ձիավորներին, որոնք ճեղքվեցին երկու մասի։

Բլրի գլխին ծփում է դրոշակը։

Մակիչը նայում է հեռադիտակով։

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

1

Փոքրիկ բլրակ։ Միայնակ ծառ։

Մակիչը նայում է հեռադիտակով։ Ձիավորների մի խումբ արշավում է դեպի այն թփերը՝ ձորի գլխին, որոնց ետև թաքնված է Կարագինի գնդացիրը։

30 Մակիչն ատրճանակից կրակում է ազդանշանը։

Ձիավորները՝ թրերը հանած արշավում են՝ ինչպես հեծելազորրը շեղ գծով, իրարից հեռու։ Գնդացիրը բացվեց։

Գլորվեց մի ձի։ Ձիավորն ընկավ։ Մի ձի ծառս եղավ։ Ձիավորների աջ թևը դարձրեց ձիերի գլուխը։ Գնդացիրը «որոնում է» նրանց։ Ձիավորները նահանջում են դեպի ձորակը։

Մի ձիավոր մտնում է ձորակը։ Ձիերը արածում են ձորի արտերի մեջ։ Պարուչիկ Ամիրջանովը մեկին ինչ-որ հրամայում է։ Այդ ձիավորը վազում է, նստում է ձին, ձիերը նստում են՝ 15 -20 զինվոր։

Պարուչիկ Ամիրջանովը նրանց առաջարկում է աջ կողմով 10 մոտենալ գյուղին և կտրել նահանջի ճանապարհը: Պուղանի տղաները սողում են կանաչի միջով։ Նրանցից մեկը ետ է մնում, գլորվում է փոքրիկ փոսը և տապ է անում, հրացանը թաքցնելով խոտի մեջ․․․ Պուղանը նկատեց ձիավորներին, որոնք ձիերը դեպի աջ էին քշում․․․

Ձիավորները հեռացան, թաքնվելով բլրի ետևը։ Մակիչը՝ միջին զորամասով սողում է առաջ դեպի քարափները․․․ 20 Պարուչիկ Ամիրջանովը զինվորների գլուխն անցած սողում է դեպի նույն քարափները։

Գնդացիրը կտկտում է։

Ձորում ձիերն անհանգիստ են։ Մի ձի վրնջում է։

2

Մակիչը մոտենում է քարափներին։

Պարուչիկը քարափներից հարյուր քայլի վրա է․․․

Կարագինը նկատում է սողացող դաշնակցականներին։

Մակիչը մոտեցավ քարափներին։

Գնդացիրը բացվեց դեպի կանաչ արտերը։

20 Քարափի գլխից կրակում են Մակիչի հետ եղած ապստամբները։

Պարուշիկ Ամիրջանովը նահանջում է։ Նրա տղաներից մեկը կողքը բռնեց, երկու քայլ գնաց, օրորվեց և ընկավ։ Պարուչիկը մտավ թփուտը։

Կարագինը գնդացիրն ուղղեց դեպի թփուտը։

Գնդացիրը կտկտում է։

3

Գնդացիրի կրակոցի ձայները հասնում են գյուղը։ Պաշտոնավորը և քյոխվան. ապա շրջանը հետզհետե բացվում է, և երևում է մի կտուր, կտուրի վրա հավաքված կանայք և տղամարդիկ։

Լեղապատառ վազում է գզիրը։ Նա բղավում է։

- Վայ ամա՜ն, հայերն իրար կոտորեցին։ Քյոխվան քաշվում է տուն, ճակատին շոր է կապում, մըտնում է անկողին

Պաշտոնավորը՝

- Ժողովուրդ, բա հի՞նչ եք ասում... Ախր, «մեր տղորցը» կոտորեցին։

Բադու մայրը. (նա, որ ասաց. «Սև լինի Բաքուն» և ուզեց որդուն դուրս հանել շարքից լսելով այդ, ծնկներին է խփում, կրծքին է խփում և ճչալով վազում է.

- Ամա՜ն, երեխայիս սպանեցին...

ժողովուրդն իրար է անցնում։20


4

Մակիչը վայր դրեց հեռադիտակը, և չորս հոգով շտապում է դեպի Պուղանը Ձիավորները աջ թևից քաշում են դեպի գյուղը։ նրանց մտադրությունն է գյուղը մտնել թիկունքից, շրջապատել ապստամբներին։

Պուղանը կռվի է բռնվել։ Ձիավորները դանդաղ, բայց քայլ առ քայլ իջնում են գյուղի վրա...

Թփուտների միջից մեկ-մեկ դուրս են սողում դաշնակները։ 30 նանք կուզեկուզ գալիս են։ Նրանք գալիս են դեպի քարափը, որ սարահարթի գլխավոր դիրքն է։ Մակիչը Պուղանի դիրքից կրակում է։

Գրոհում են․․․ Ձիավորները նահանջեցին։

Դեպի միջին դիրքն են մոտենում դաշնակները․․․

Այնտեղից Հայկը բարձրանում է և բղավում է․

- Մակիչ, հե՜յ,- և ձեռքով անում՝ թե վերադարձիր, թշնամին երևաց։

Հենց այդ րոպեին նրան խփում են։

Մակիչը նկատեց և վազում է դեպի միջին դիրքը, դեպի քարափը։

10 Մեռնող կոմունարը կանչում է․

- Ջո՜ւր․․․

5

Այն կիրճը որտեղ Մակիշը չորս հոգու պահակ է թողել․․․ 30-40 կին, տղամարդ խռնվել են, աղմկում են։ Նրանք ուզում են անցնել սարահարթը

Հեռու կանգնել է Պաշտոնավորը և մի գյուղական կիսաինտելիգենտ տիպ։ Նրանք իբրև թե բանից տեղյակ չեն և մի դարպասի առաջ նստել են։ Նստել են, բայց ականջը դեպի Ժողովուրդն է։ Անցնում է գզիրը որ լեղապատառ վազել էր, բղավելով, թե հայերն իրար կոտորեցին։ Պաշտոնավորը նրա ականջին ինչ-որ բան է ասում։ Նա գնում է դեպի ժողովուրդը։

Խռնված ժողովուրդի մեջ երևում է Աթա ապերը։

Բադու մայրը հարձակվում է նրա վրա․

- Բա հայը հային կսպանի՞․․․

Աթա ապերը հանդարտ պատասխանում է․

- Բա իմ տղան հայ չէ՞ր․․․

Ժողովրդի միջից գզիրը բղավում է․

- Թողեք հաց տանենք, ջուր տանենք․․․

Պահակ զինվորներն իրար են նայում։ Նրանք բաց են թողնում 30 ժողովրդին։

Պաշտոնավորը և «կիսաինտելիգենտ» տիպը դարպասով

ներս մտան։ Բակում նրանց դիմավորեց քահանան։

6

Քարափի գլխին Մակիչը նկատում է ինչ-որ գլուխներ, Որոնք խոտերի մեջ

կռանում֊բարձրանում են։ Նրանք բավական մոտեցել են գնդացրին։

Նկատելով նրանց, Մակիչր կրակ է բաց անում և գրոհում է...

Դաշնակները գրոհում են միջին դիրքի վրա։

Սարահարթով վազում է մի կին։

- Մակի′չ, ժողովուրդը...

Մակիչը տեսավ ժողովուրդին։

Ժողովուրդը սարահարթի վրա։ Մեծ մասը գնում է դեպի Պուղանի դիրքերը։

Բլուրի վրա, որտեղ միայնակ ծառն էր, ծածանվում է դրոշակը։

Դաշնակները գրոհում են։

- Ետ քշեք ժողովուրդին,- բղավում է Մակիչը։

Երեք զինվոր վազում են դեպի ժողովուրդը։ Նրանք ինչ֊որ բղավում են դեպի կիրճը, որտեղ պահակ զինվորներն արդեն իզուր, աշխատում են պահել ժողովրդի նոր ալիքը։

Գյուղացիներից մի քանիսը հրացանով են։

20 Նրանք վազում են դեպի միջին դիրքը։

- Պինդ կացեք, տղերք,-բղավում է մեկը և դիրք է մտնում ։

Ժողովուրդի ներկայությունը բարոյալքում է զինվորներին ոմանց ոգևորում է։ Կանոնավոր ճակատը դարձավ խռնված ամբոխ, որտեղ մի կին քաշում է ամուսնու թևից, մի մայր համարյա դիրքերի մոտից բղավում է․

- Արյուն մի' արեք, հե՜յ, ձեզ մատաղ․․․

Պուղանը չգիտի ինչ անել․․․ Ետ է նայում։ Մի քանի հոգի 30 չկան։ Իսկ թշնամին ահա աջ կողմից շրջապատում է, և առաջին ձիավորներն արդեն մարագներն են հասել։

Խոտերի մեջ ընկած է Հայկը։

Աթա ապերը գրկում է նրան․․․

- Ջո՜ւր,- ասում է վիրավորը, Աթա ապերը մոտեցնում

է ջրի կուժը։

7

Բախշին, որ միջին դիրքումն է, տեսնելով մոտեցող թշնամուն, դուրս է թռչում դիրքիդ և բավական մոտենալով, պառկում է քարի տակ։ Նա կրակում է։

Դաշնակներից երեքը մտել են արտի «միջնակը» և քարափից 50 քայլի վրա են։ Նույնիսկ Բախշին չի նկատում, որ կողքով սողում են դաշնակները։

Դաշնակները, թվում է, թե հեռացան գնդացիրից։

Մակիչը միջին դիրքերումն է...

10 Կիրճի կողմից մեկը բղավեց.

- Փախեք, հե՛յ․․․ ձիավորները մտան գյուղը...

Պուղանի դիրքերը դողացին... Մեկը հրացանը գցեց։ Վազում է դեպի ժողովուրդը։ Երկու հոգի հրացանով են փախչում։

Պուղանը բղավում է․

— Ո՞ւր եք փախչում...

Հանկարծ բլուրի ետևից, թրերը հանած, դեպի Պուղանի դիրքերն են արշավում քսան ձիավոր։ Կանայք ճչալով ետ են գնում։ Պուղանը վազում է դեպի միայնակ ծառը, դեպի դրոշակը։ թարափի վրա ձեռնառումբ գցեցին։ Փոշի։

20 - Կարա՜գին, գնդացի՜րը,— որոտում է Մակիչի ձայնը։ Աթա ապերը, Գիլա բիբին, մի ուրիշ գյուղացի վազում են դեպի քարափի դիրքերը։ Այնտեղից էլ հետ են փախչում մի քանի հոգի, որոնք նկատեցին Պուղանի թևի նահանջը։

Կիրճը պահող ապստամբները վազում են դեպի դիրքերը, մեկը տատանվեց, հետ մնաց։ Փախչում է դեպի գյուղը։

Գնդացիրը կտկտաց և կտրվեց։

Մի կոմունարի խփեցին թիկունքից։

Զեռնառումբի ծխի մեջ կրակում է Մակիչը։

8

30 Կարագինը գնդացիրը գլորեց ձորը։ Խճաքար լանջով գլորվում է գնդացիրը։ Մի բակ։ Մի կին ձեռքը ճակատին պահած նայում է վերև։ Շղթայած շունը հաչում է Գնդացիրը գլորվելով մտավ այդ բակը։ Շունը հետ փախավ: Կինը և վախեցած, և զարմացած ասում է՝

- Վըիա՜ էս աղքատի գութանն ումն ա։

Գնդացրորդները նահանջում են կրակելով:

Կարագինը երեք հոգով վազում է դեպի քարափի դիրքերը։

Պուղանը, խլելով դրոշը, վազում է դեպի քարափի դիրքերը, ետևից մի քանի զինվոր։

Փախչում են կիրճով։ Փախչողների մեջ կան ապստամբներ, կանայք, տղամարդիկ։ Ոմանք 10 շվարել են։ Չետանց Վանեսը, նաև երկու ծերունի առաջ են գնում։

Պարուչիկ Ամիրջանովը նստեց ձին, նստեցին նաև նրանք, որոնք ձիերը պահել էին ձորում։

Քարափի դիրքերը դաշնակների ձեռքին են:

Աթա ապերը վազում է։ Վազում են Չետանց Վանեսը, երեք-չորս գյուղացի։

Կիրճի մոտ՝ ուշագնաց լալիս է Մինա զիզին։

Կարագինը կրակելով քարափից թռավ ներքև։

Գիլա բիբին ծնկները խփելով՝ վազում է գյուղի փողոցներով:

20 Դռան շեմքին՝ Սոնան․․․

Գնդակը դիպավ Մակիչի ձեռքին։ Ատրճանակն ընկավ։ Երկու ձիավոր թրերը հանած տասը քայլի վրա են:

Քարափը դաշնակների ձեռքին է։

Բախշին իրեն գցեց մի պատից։ Պաշտոնավորը վեր թռավ, բռնեց նրա փեշից՝

- Ո՞ւր ես փախչում, ինկեր․․․- Բախշին դարձավ դեպի նա, որ խփի, Պաշտոնավորը սարսափած, բաց թողեց փեշը։

Բախշին թռավ ներքև։

- Էդ ո՞ւմ եք սպանում,— որոտաց Աթա ապոր ձայնը։

Գյուղացիները՝ Աթա ապերը, Չետանց Վանեսը և մյուսները30 ձիավորների արանքում են։ Ձիերը կանգ առան։

- Մակիչ, քեզ ազատիր,- բղավում է Պուղանը։

Թիկունքից երկու հոգի բռնում են Մակիչին՝ հենց ժողովրդի մեջ,- Քյոխվան դեն նետեց գլխաշորը դուրս եկավ վերմակի տակից և հարդարելով իրեն, կախեց տանուտերության նշանը։ Պուղանը փախչում է, ետևից ձիավորը։ Պուղանը թռավ պատի վրայով։

9

Գյուղի փողոցներով արշավում են ձիավորները։

Անկարգ կրակոցներ։ Գյուղացիների սարսափած դեմքերը։

Երկու հոգի թաքնվեցին մարագի մեջ։

Անկյունից մեկը կրակում է։

Կարագինը գլխաբաց փախչում է։

Ձիավորները նրա ետևից, կորցրին նրան։ Մի ուրիշը՝ 10 ձիուց իջնելով, վազում է կտուրով։

Կարագինն ընկնելով ծուղակը, ներս է մտնում մի պատահական բակ։ Այդ Գիլա բիբու բակն է, որտեղ առավոտյան Գիլա բիբին կով էր կթում։

Կարագինն մտնում է տուն, դուռը դնում։

Ամայի բակ։ Քարափոր տուն՝ ժայռի մեջ, մի բարձր և վանդակապատ լուսամուտ, դարձյալ ժայռի մեջ։ Կտուրով վազող ձիավորն իրեն գցում է այդ բակը։ Դռնով ներս են մտնում երկու ձիավոր։

Նրանք մոտենում են։ Կարագինը ներսից կրակում է։ Ձիավորներից 20 մեկը բռնում է թևը. նա վիրավորվեց։ Գալիս են ուրիշ երկու հոգի։ Նրանցից մեկը ձեռնառումբը բարձրացնում է, որ խփի։ Այդ վայրկյանին Գիլա բիբին ճչալով ներս է վազում, ընկնում է ձեռնառումբով ձիավորի ոտքերը։

- Ամա՜ն, հարսս, հիվանդ հարսս...

Ձիավորը տատանվում է։

Գիլա բիբին մոտենում է դռանը։ Կամաց ասում է Կարագինին, որ դռան ետևից լսում է․

- Ես եմ, բաց արա...

Դուռը բացվում է և իսկույն փակվում։ Գիլա բիբին վազում է տան 30 անկյունը։

Քիչ հետո դուրս են գալիս Գիլա բիբին և «հարսը», նրա թևին կռթնած։ Դուռը դնում են։ Նրանք անցան բակի կողմով։

- Դե, հիմա ի՞նչ կասես,- ձեռնառումբը պայթում է։

Փոշի։ Ամայի մարագի մեջ. Գիլա բիբին և «հարսը»։ Կարագինը հանում է «հարսի» շորերը։ Գիլա բիբին ասում է.

- Մակիչին բռնեցին։

10

Խոր ձոր է։

Հինգ ձիավոր դեռ շարունակում են հետապնդել։

Պուղանը երեք հոգով հետ է նահանջում։ Ձիավորներից մեկը կանգնում է։ Նեղ կապ է, ձիերը դժվար պիտի անցնեն։

Պուղանը և ընկերները կրակում են։

Ձիերից առաջինը խրտնում է։ Վերջին ձիավորը հետ է 10 փախչում։

Ձիավորները շրջում են ձիերի գլուխը։ Այլևս չեն հետապնդում։

Պուղանն ընկերների հետ կորչում է ձորում։

Խավարում։

11

Գնդապետ Կուռոյի դեմքը։ Խոսում է հեռախոսով։

- Բռնե՞լ եք։ Շնորհավորում եմ, պարուչիկ... Այո′, այո′, խիստ հսկողությամբ...

Հետզհետե բացվում է պատկերը։

20 Նստած է Գեդեոն վարժապետը, Կուռոն նայելով Գեդեոն վարժապետին, ասում է հեռախոսով.

- Ո′չ» պարուչիկ... Չէ որ մենք դեմոկրատիկ հանրապետություն ենք,- և հեռախոսի փողի միջով քրքջում է։

Խավարում։

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

1

Պարուչիկ Ամիրջանովը կախում է հեռախոսը։ Նրա կողքին կալանքից ազատված սպան է՝ կապիտան Տեր-Պետրոսովը։ Դիմացը՝ երբեմն ահով, երբեմն շողոքորթ սիրալիր կանգնել է 30 քյոխվան, տանուտերության նշանը կրծքին։ Պարուչիկը`

- Գյուղից կհավաքես ութ հարյուր փութ ցորեն... Եթե փախածներին չբռնեն բերեն...

Քյոխվան ցնցվում է։ Հեռվից զուռնա֊դհոլը նվագում է մարշը՝

- Քար քարի վրա չի մնա, բայբուրտ...

Քյոխվան հանդգնում է ասել՝

- Ութ հարյուր փո՞ւթ... պարուն պարուչիկ․․․

- Ոչ մի խոսք... Մարշ...

10 Քյոխվան նայում է վախեցած՝ նաև սիրալիր շողոքորթությամբ հետ է գնում։

Հետզհետե խավարում է։

2

Հրապարակն է, գյուղական կանցելարի առաջ, իսկ վերևը՝ «շտաբի օթախներն» են, որտեղ է Ամիրջանովը և կապիտանը։

Դհոլ-զուռնան «Բայբուրտի» մարշով կանչում է ժողովի։

Հրապարակում երևում են գյուղացիներ։ Նրանք հավաքվում են։ Դրնգում է գզիրի՝ մեզ ծանոթ այն գյուղացու ձայնը, որը լեղապատառ վազեց, բղավելով, թե՝ «հայերն իրար կոտորեցին»։ 20 Մի քարափից նա կանչում է՝

- Էհե֊հե՜յ ժողովուրդ... մեյդանում ժողով է, հե՜յ․․.

Ձայնը արձագանքում է։

Մի կին «չանչ» է անում, ասելով՝

- Չոռը քեզ, բայղուշ...

Հրապարակ են մտնում երկու գյուղացիներ։ Նրանցից մեկը՝ անունը Մինաս, մոտենում է զուռնաչուն։ Երբ վերջինս շունչ է առնում, Մինասն ասում է նրան․

- Էս ոնց է քո բանը... Երեկ «ուռա», էսօր «տարանինա»..․,- այսինքն՝ երեկ ապստամբների երգն էիր նվագում, 30 այսօր դաշնակցականների մարշը։

Զուռնաչին նվագում է և զուռնայի ծայրը դարձնելով դեպի քյոխվան, որը սանդուղքի գլխից նայում է հրապարակի ժողովուրդին,- ուսերով հասկացնում է, թե՝ «ի՞նչ անեմ, ահը մեծ Է, քան մահը»։ Քյոխվան իջնում է սանդուղքով: Մի գյուղացի Մինասին ասում է․

- Կամ աղն է պակաս, կամ՝ մաղը...

- Ժողովուրդ, լսողություն,- կանչում է քյոխվան։

Խավարում։

3

Այն ձորը, որտեղ Պուղանը հետ քշեց հետապնդող ձիավորներին։

Քերծի տակ կանգնել են Պուղանը, Կարագինը, «Արջը» և 10 Բախշին։

- Ո՞նց անենք,- հարցնում է Պուղանը։

Իրար երեսի են նայում։

Գառների մայուն։

Քերծի գլխից, ձորի խորքում նկատում են մակաղած գառների։ Մի տղա թաքնվել Է թփի տակ։

Իջնում են ձորը։ Մյուսները պահվում են, որպեսզի տղային չվախեցնեն, և մոտենում է միայն Պուղանը։

- Զիլֆի′,- տղան ոտքի է կանգնում։

Զիլֆին Պաշտոնավորի գառնարածն է, գզգզված, մեծի հին շոր և փափախ դրած մի գեղեցիկ տղա։

20 - Զիլֆի վազի մի խաբար բեր...

Տղան մի րոպե տատանվում է, ապա գնում է։

4

Քյոխվան ժողովուրդին արդեն հայտնել է պարուչիկի հրամանը։ Ժողովուրդը գրգռվել է։ Մինասը մեկին հրելով, առաջ է տանում մինչև կենտրոնը, որտեղ կանգնած են Պաշտոնավորը, քահանան, այն «կիսաինտելիգենտ տիպը» և այս կարգի մարդիկ, նաև քյոխվան։

Մինասը բոլորի առաջ «մաշկում է» մարդու քրքրված չուխան։ Մեջտեղ կանգնել է մերկ, կմախքի նման մի մարդ, որ 30 ամաչելուց չուխան իսկույն ծածկում է։ Լռության մեջ Մինասը գոռում է.

- Բա սրան ո՞վ հաց կտա․․․ Լռում են, ապա խուլ գոռում են.

- Ում ցորեն ունի, շուն լինի...

- Կես փութ էլ չեմ տա...

- Ում տնից փախած կա, թող նա տա,- ասում է Պաշտոնավորը։ Մեկը կանչում է`

- Ուռան քցել էին գյուղը... ժողովուրդն ի՞նչ մեղ ունի...

Գառնարած տղան գյուղի մոտ անցավ ձիավորների կողքով, որոնք ճանապարհը կտրել են։

«Պաշտոնավորը» բազմության մեջ նկատում է գզիրին, 10 նրա ականջին ինչ-որ ասում է, գզիրը գնում է։

- Ժողովուրդ...

Բայց քյոխվի կանչը ոչ ոք չի լսում։ Գոռում են։

Մի ծերունի հարցնում է քահանային։

- Տեր հայր, բա ո՞նց կլինի․․․

- Մարդ, ասված է՝ տուր զկայսերն կայսեր և զաստուծույն աստուծո․․․

Ծերունու և քահանայի խոսակցությունը տեղի է ունենում անակնկալ լռության մեջ, որովհետև ժողովուրդի աղմուկի վրա պատշգամբն է դուրս եկել Ամիրջանովը, նայում է վերևից, և 20 ներքևում իսկույն լռում են։

Պարուչիկը կապիտանին ձեռքով նշան է անում, որ իջնի ներքև։

Ահաբեկված նրան է նայում ծերունին, ասես վերև հենց ինքը «կայսրն» է, որի մասին ասաց քահանան, իսկ նրանից բարձր նույնպես ահարկու աստվածը։

Պաշտոնավորը հիացած նայում է պարուչիկին։

- Վլաստն էնպես կլինի, է․․․ մեռնեմ նրա թրին․․․

Ժողովուրդը լուռ է։

Զուռնաչին ի պատիվ «վլաստի» նվագում է կոխի վայրենի 30 եղանակ։

Կապիտանը իջնում է ներքև, երևում են 4 հոգի հեծելազորից, որոնք ձիերը հանում են հենց հրապարակին կից գոմից։

Տեր-Պետրոսովը գնում է դեպի նույն շենքի ներքին հարկը, որի վերև պատշգամբն է։ Պատշգամբի ստվերի մեջ ներքնահարկը չի երևում։ Ժողովուրդն այն կողմն է նայում, իսկ զուռնաչին, զուռնայի բերանը դեպի պատշգամբը ցցած, դեռ փչում է «վլաստի պատվին»։ Նվագի զիլ րոպեին Մինասը խփում է զուռնային, զուռնան ճչալով լռում է։

Քար լռություն։

Ներքնահարկից դուրս հանեցին Մակիչին։

Ժողովուրդը սիրտ չի անում նայել, մեծ մասը շրջում է դեմքը, ոմանք հեռանում են, հեռանում է նաև Մինասը և նույնիսկ Պաշտոնավորը շրջում Է երեսը։

10 Ձիերը նստում են, ձի է նստում ուղեկցող սպան։

Պաշտոնավորը, երբ երեսը շրջում է, նկատում է Զիլֆուն, որը հրապարակ է հասել այն րոպեին, երբ հանեցին Մակիչին։ Տղան ահից քարացած նայում է և չի զգում, թե ինչպես «աղան»՝ Պաշտոնավորը, կամաց-կամաց մոտենում է նրան։ Պաշտոնավորին զբաղեցնում է այն, թե իր գառներն ուր է թողել Զիլֆին։

Այդ նույն Ժամանակ Մակիչն ասում է՝

- Ժողովուրդ, մենք նորից կգանք․․․

Խուլ աղմուկ է։

20 Պաշտոնավորը գոռում է Զիլֆու վրա՝

- Գառներն ո՞ւր են․․․

Տղան հանկարծակիի եկավ։ Եվ մինչև կարողանում է ասել՝

- Սոված էի․․․ Եկա հացի,- Պաշտոնավորը նրան ապտակում է։ Տղան գլորվում է և′ հարվածից, և′ անակնկալից, և′ նրանից, որ զգեստի փեշերը ոտքերին փաթաթվեց, բայց իսկույն ոտքի է կանգնում՝ փախչելու, հիշելով, որ իրեն լուրի են ուղարկել։

5

30 Մակիչին տանում են փողոցով։

Դեմքի կեսն արյունլվա է, թաշկինակով կապած։

Նրա ձեռքերը կապկպել են մեջքին, և երկու ձիավոր բռնել են պարանի ծայրերից։ Առջևից գնում է կապիտան Տեր-Պետրոսովը։ Մակիչը գնում է՝ գլուխը բարձր պահած։ Հարևան կտուրներից նայում են կանայք։ Մի կտուրից կանչում են։

- Շներ,- այնտեղ կանայք թաքցնում են կանչողին։

Ուղեկցող սպան նույն կողմն է նայում։

Խավար բանտ է։ Նեղ երդից ընկել է արևը։ Գետնի վրա պառկել են Աթա ապերը, Չետանց Վանեսը և այն երեք գյուղացիները, որոնք վերջին րոպեին, ընկնելով ձիավորների արանքը, Մակիչին փրկեցին թրի մահացու հարվածից։ Աթա ապերը նախազգում է։ Վեր է կենում և դռան ճեղքից 10 միայն տեսնում է ձիավորների և սպայի գլուխները։ Բայց նա լսում է մի ձայն...

- Մակիչ...

Սպան ձիու գլուխը պահում է, նայում է չորս կողմը, ոչինչ չի տեսնում։ Մակիչը նկատում է մի կնոջ, որը ծեծում է կուրծքը։

Աթա ապերը լսում է այդ կանչը և հառաչում է.

- Ո՞ւր ես, Մակիչ...

Նույն կինը երեսը շրջել և մրմնջում է՝ - քոռանա քեզ բերող մայրը...

20

6

Գզիրը երեք ձիավորների կանգնեցրել է խոտի «թառի» առաջ։ Նա ասում է, ցույց տալով խոտը.

- Էս էլ նրանցն է...

Զիլֆին վազում է նրանց կողքով։ Ձիավորներից մեկը նրան բռնելով ասում է.

- Բարձրացիր, խոտը վերևից թափիր...

- Հորդ նոքյա՞րն եմ,- պատասխանում է տղան, դուրս է պրծնում նրա ձեռքից, փախչում է։ Գզիրը պարանի ծայրից քար է կապում, գցում «թառի»30 գերանով։

Ձիավորները գնում են փողոցով։ Նրանց դիմաց գալիս է մի կին՝ ուսին կուժը։ Կինը սեղմվում է պատին, որպեսզի ճանապարհ տա։ Մակիչը ջուր է ուզում։ Կինը մոտեցնում է կուժի կուժի բերանը։ Ջուր է ուզում և ձիավորներից մեկը։ Կինը մեջքը նրան դարձնելով, ասում է.

— Աղբյուրն առաջներիդ է․․․

Եվ շարունակում է ճանապարհը։

Զիլֆին ետ է նայում։ Գզիրը պարանից բռնած բարձրանում է դեպի «թառը»։ Զիլֆին առնում է մի քար, պտտում է պարսատիկը, քարը բաց է թողնում։

Գզիրի ահաբեկված դեմքը։ Քարը դիպավ նրա գլխավերևը։ 10 Հեռվում՝ Մակիչը և ձիավորները։ Այլևս տներ չկան, այլ միայն երևում է կիրճը, որտեղ պահակ են չորս ձիավոր։

7

Աթա ապոր տան բակը։

Ձիավորները ձիերը կապել են գութանից, սյուներից...

Ներսը խուզարկում են։ Սոնան, երեխան գրկած, արձանացել է։ Խուզարկողներից մեկը ինչ-որ նկար է նայում։ Բանտում սպանված բոլշևիկի նկարն է։ Փշրում է։ Մեկը՝ հացը տաշտից հա թափում է, մյուսը հրացանի կոթով փշրում է «ուրագը», գարին լցնում են հացի տաշտի մեջ և դուրս են տանում՝ դնում 20 են ձիերի առաջ։ Մինա զիզին օգտվելով առիթից, վերցնում է որդու նկարը, սրբում և պահում է թևի տակ։

Նկատելով հացի թափելը և տաշտը դուրս տանելը, Մինա զիզին միայն ասում է․

- Սրանք հայե՞ր են...

Հետզհետե խավարում է։

8

Նույն ձորն է։

Պուղանը դուրս է թռնում թաքստոցից։

Համարյա գլորվելով, իրեն ներքև է գցում Զիլֆին։

30 - Մակիչին տարան,- և տղան քրտնաթոր հևում է, ձեռքով ցույց է տալիս, թե որ ուղղությամբ տարան։ Պուղանը, Կարագինը, նաև երկու կոմունարները մի ակնթարթ իրար են նայում և թռնում են, իսկույն չքանում են, այնպես, որ Զիլֆին զարմացած նայում է, և նրան թվում է, թե այդ ամենը մի տեսիլք էր խոր ձորում:

9

Արև է։

Լեռնալանջի արտերն են, թփերը,- այն լանջերը, որտեղով գյուղ մտավ Մակիչը։

Մի մարդ թփերի մեջ «ցաքի փուշ» է կտրում։ Թփերի մեջ նրա էշը։ Մարդը գլուխը բարձրացնում և զարմացած նայում է։ Ապա հետզհետե անցնում է թփի ետևը, բայց շարունակում է 10 նայել նույն ուղղությամբ։

Ձորի գլխին, այնտեղ, ուր Մակիչը հանդիպել էր թնդանոթ տանող զինվորներին, միայնակ կանգնել է կապիտանը։ Նա սպասում է, որ մյուսները ետևից հասնեն։ Ապա հետզհետե երևում է մի ձիավոր, վերջապես Մակիչը, որի ետևից՝ պարանի ծայրերը բռնած, գալիս են երկու ձիավոր։ Մակիչը նայում է խոր ձորին։

Հենց այս թփի տակ նստել էր։

Մակիչը մի րոպե կանգնում է, շունչ է քաշում, ապա դառնում է ձիավորներից մեկին (մյուսը ծխախոտ է փաթաթում)․

-20 Էս կոճակները քանդես... խեղդում են։

Եվ վիզը մեկնում է մյուս ձիավորին, որպեսզի նա արձակի կոճակները։ Երբ ձիավորը կռանում է, որ արձակի, Մակիչը ոստյուն է անում դեպի ձորը, խրվում է լանջի ավազահողի մեջ, քարերը գռռալով գլորվում են, ձիերը խրտնում են, մինչև ձիավորները զենքերը հանեն և կրակեն, Մակիչը՝ երբեմն գլորվելով, երբեմն թռնելով, քարի ետևն է անցնում այն րոպեին, երբ վերևից կրակում են։

Սպան ձիու գլուխը շրջում է հետ, մյուսները ձիերից իջնում են և հարմար տեղ են փնտրում, որ քարափից իջնեն 30 Մակիչը վազում է, ետևից քարշ տալով պարանները։ Ձիավորներից մեկը իրեն գցում է լանջով։

Կրակոցի ձայնին Պուղանը, Կարագինը և նրանց երկու ընկերը գլուխները բարձրացնում են։ Նրանք վազում են։ Նրանք նկատեցին իրար անցած կապիտանին և ձիավորներին։ Կրակեցին։ Ձիավորները հետ են փախչում։

Հետապնդողը ձորում լսեց կրակոցի ձայները և շվարած կանգնել է․․․

10

Անտառի մեջ արագ վազում է Մակիչը։

Պարանի ծայրերը փաթաթվում են թփով, Մակիչը վայր է ընկնում... Շրջվում է, չարչարվում է, ուզում է ազատել ոտքերով, չի կարողանում, բարկացած քաշում է, կապն ավելի է ամբանում, կռանում է ատամներով պոկի, փշերը երեսը ծակծկում են...

Հուսահատությունը հետզհետե հաղթում է։

Մակիչի վայր ընկնելուն և հուսահատության զուգահեռ, կատարվում է հետևյալը։

Մացառուտում թաքնված գյուղացին Պուղանին ցույց է տալիս քարափը, որտեղից Մակիչն իրեն գցեց։ Նրանք իջնում են։

Ավազների մեջ խրվելով, դժվար բարձրանում է հետապնդողը։

Նրա կողքով անցնում են: Պուղանն ուզում է նրան խփել, բայց Կարագինը չի թողնում։

Իջնում են։

Խոտերի մեջ նշմարվում են հետքեր։

Մակիչն անցել է ջրով։

11

Մակիչը քնել է, ավելի շուտ նվաղել է։

Հանկարծ լսում է, որ կանչում են․

- Աաու՜ո՜ւ․․․

Մակիչն արձագանքում է․․․

Մակիչի կապերը կտրել են։ Մեկը հավաքում է պարանի կտորները թաքցնում քարի տակ։

Մակիչը հետզհետե բացում է ընդարմացած թևերը՝ նախ ձեռքերը, ապա բազուկները, ապա ամբողջ թևերը և այդ մարզանքի հետ զարթնում է խինդը և կորովը։ Անտառը, խշխշան հովը, նրանց արտաքինը,- այդ ամենն ասում են, որ նրանք չեն պարտվել և նորից կգան, կգան վերջին անգամ։

Մակիչը ձեռքը տանում է երեսին։ Արյունը չորացել է։ Ապա առնում է Կարագինի հրացանը և նրան ասում է․

- Կգնաս քաղաք, կգտնես կոմիտեից մեկին..․ կասես այս անգամ գուրս չեկավ, բայց եկող անգամ լավ կանենք։ Պատասխանը կբերես կարմիր քարի ձորը։

Նրանք հեռանում են անտառի խորքը.․․

10

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ

1

Լույսը նոր բացվում է։

Զիլֆին գառները քշում է գյուղի ամայի փողոցով։

Նկատելով մարագի կիսաբաց դուռը, տղան ներս է մրանում: Ներսը՝ Սոնան հազիվ նշմարվում է:

Զիլֆին հանում է չուխան։ Սոնան նրա մեջքին է փաթաթում հացի պաշարը, որ գառնարածը պիտի տանի թաքնվածների համար։

Զիլֆին չուխան հագնում և դուրս է գալիս։

20 Ամայի փողոցով տղան քշում է գառները։

2

Լուսաբաց է։

Խոր ձորում դեռ գիշերվա ստվերն է։ Զորի անդնդում խշշում է գետը։

Չորս ձիավոր դանդաղ գնում են, չորս կողմը նայելով։ Նրանք այն ձիավորներից են, որոնց դեռ գիշերով պարուչիկ Ամիրջանովն ուղարկել է խուզարկելու թաքնվածների վայրը։

Նրանք դիտելով են գնում, ցրվում են, դուրս են գալիս բարակ արահետից։ Երկուսը հասնում են քարափին, որտեղ վերջանում 30 արահետը։

Լուսաբացի լռություն է։ Լռության մեջ երեք անգամ լսվում է այսպիսի կանչ՝

-Դի՜-տա, դի՜- տա․․․,- ինչպես հոպոպը կկանչի։

Հենց ձիավորների գլխավերև, ժայռի լանջին, թփերի միջից Պուղանը գլուխը հանել է։ Այդ նա էր կանչում հոպոպի նման։

Դեռ արձագանքում է կանչը, երբ երկու կոմունար ձորի մյուս ափից ներս մտան քարանձավը. երկրորդը, որ լվացվում էր, առավ հրացանը և թաքնվեց քարի ետև։

Մի տեղ քար գլորվեց։ Ձիավորներն իրար նայեցին։ Երևի 10 քարայծ անցավ։

Ձիավորները նայում են։

Այլևս գնալու տեղ չկա։ Ձորն այնքան ահավոր է և վայրի, որ անհավատալի է թվում, որ այդտեղ մարդիկ լինեն։

Ձիավորները դանդաղ վերադառնում են։

Պուղանը սողում է, ապա թռնում է քարով, ուր որ գնում է՝ ցածր «թառ» է, բերանը թփերով պատած։ Թփերի արանքից երևում է մի գլուխ, որ կռացել է ջրի վրա։

Պուղանի ոտնաձայնից գլուխը պահվում է։

Պուղանը թփերը ետ տալով, ներս է մտնում։

20 Բնական քարայր է։ Կիսամթնում՝ Մակիչը։ Թիկն տված և պառկած կոմունարների գլուխներ, ոտքեր։ Պուղանը կամաց շշնջում է.

- Շները հոտ են առել... նրանք իրար երեսի են նայում։

- Երկու հոգու պահակ դիր,- ասում է Մակիչը։

Երկու հոգի քնից վեր են թռնում, բնազդաբար ձեռքը տանում են հրացաններին։ «Արջը» խոր քնել է. Պուղանը նրան ցույց տալով՝

- Օխտը գիշեր սա պիտի քնի:

«Արջը» շուռ է գալիս մյուս կողքին, ասելով՝

30 - Սրանից լավ տեղ չկա...

Ձիավորները գնում են։

Քարատակից ոչ հեռու երկու կոմունար խոսում են։

Մեկը՝

- Մինչև ե՞րբ մնանք էս ձորում...

Մյուսը՝ Բադին, լռում է, ապա տխուր ասում է՝ - Հիմա մորս չարչարում են...

Բադին նայում է հեռացող ձիավորների ետևից

3

Գյուղի փողոցը։

Ձիավորները կտրել են նախիրի առաջը։ Նրանց ավագը հրամայում է․

- Բոլշևիկի տավարը ջոկիր...

Երկու ձիավոր նետվում են առաջ։ Գզիրը ցույց է տալիս, թե որ կովն է «բոլշևիկի»։ Ջոկում են։

10 Գնդակի նման մեջ է ընկնում Բադու մայրը, որ որդուն ուզեց դուրս քաշել ապստամբների շարքից։ Կախվում է իր կովի վզից, կանչելով՝

- Ամա՜ն, տունս քանդվեց...

Նրա ձեռքից կովը խլում են։

Կինը վազում է։

4

Պարուչիկ Ամիրջանովը նայում է մի կետի։ Կողքին նստած է մի սպա։

Խավարի միջից դուրս է գալիս Աթա ապերը։ Նրան կալանատեղից 20 են բերել։ Մի քիչ հեռու կանգնում է ուղեկցող պահակը։

Աթա ապերը գալիս է դանդաղ, նայում է Ամիրջանովին։

Նայեց և ճանաչեց նրան։

Ամիրջանովն ևս ճանաչեց նրան։

- Դու Մակիչի հայրն ե՞ս․․․

Աթա ապերը գլխով պատասխանում է «այո»։

- Ո՞ւր է Մակիչը․․․

Աթա ապերը լուռ է։ Ապա հանդարտ ասում է․

- Քո զինվորները բռնեցին նրան․․․

Ամիրջանովը ջղայնանում, բայց զսպում է։

30 - Ուրեմն դու չե՞ս լսել, որ նա փախել է․․․

Աթա ապերը իրոք որ չի լսել փախուստի լուրը։ Նա և′ ներքին ուրախություն է ապրում, լսելով որդու փախուստը, և′ միաժամանակ աշխատում է չմատնել իր ուրախությունը։ - Հո՞ւնց լսեի,- և ցույց է տալիս ուղեկցող զինվորներին, հասկացնելով, որ իրեն ահա բերել են կալանատեղից։

- Դու գիտե՞ս նրա տեղը,- հարցնում է Ամիրջանովը, բայց Աթա ապերը դեռ չպատասխանած, աղմուկ-աղաղակով ներս է մտնում այն կինը, որի կովը խլեցին։

Կինը ճչում է.

- Ամա՜ն, կովս,- և հանկարծ հարձակվում է Աթա ապոր վրա։

- Դու ո՞նց ես... Մակիչին ես իմ ձեռքով պիտի խեղդեմ, որ ջանս դինջանա... Տղայիս խաբեց, սար ու քոլ քցեց. հիմա 10 էլ տունս քանդում են...

- Մայրիկ, դու գիտե՞ս, նրանք որտեղ են...,- հարցնում է Ամիրջանովը։ Աթա ապերը զգաստանում է։

- ...Ինչի՞, սա չի՞ իմանում,- կինը ցույց է տալիս Աթա ապորը,- գիտես սա ոնցն է՜... էս սաղ երկիրը սրա տղեն քանդեց...

Ամիրջանովը նայում է Աթա ապորը։ Աթա ապերը հանդարտ նայում է բառաչող կնոջը։

- Կարո՞ղ ես գնաս տղայիդ բերես...,- հարցնում է 20 Ամիրջանովը։

- Ես հենց գնում էի... կովս որ խլեցին...

- Լավ, կովդ ետ կտան,-. և Ամիրջանովը նշան է անում ուղեկցող զինվորին։

Կինը զինվորի հետ դուրս է գնում։

Ամիրջանովը նայում է Աթա ապորը։

- Հիմա ի՞նչ կասես...

Աթա ապերը ձեռքերը տարածում է, հասկացնելով, որ ոչինչ չի կարող ասել։

Ամիրջանովը կատաղությամբ և դանդաղաքայլ մոտենում 30 է ծերունուն. խեղդող ձայնով շշնջում է.

- Տունդ կվառեմ, մեկ-մեկ կփրթեմ, եթե չասես...

Աթա ապերն ինչ-որ բան է մտածում։

- Քեզ երեք ժամ ժամանակ,- ասում է Ամիրջանովը։

Հետզհետե խավարում է։

5

Գառները ձորումն են։

Լսվում է սրինգի ձայն։ Զիլֆին նստել է քարի գլխին, նվագում է։ Ապա սրինգը բերնից հանում և զարմացած նկատում է, որ նվագը դեռևս շարունակվում է։

Պուղանը գլուխը հանել և սուլում է նույն եղանակը, ինչ որ սրինգի վրա նվագում է տղան։

Զիլֆին դեռ զարմացած չորս կողմն է նայում, երբ դուրս է գալիս Պուղանը։

10 Քարից իջնում է Զիլֆին, հանում է Սոնայի ուղարկած պաշարը։

- Բա, ուրիշ ի՞նչ կա․․․

- Բռնոտում են, տավարը տարան․․․- ասում է Զիլֆին։

- Հո մարդ չեն սպանել։

- Հալա չէ․․․

Պուղանը մի կտոր հաց կտրելով․

- Զիլֆի, բոլշևիկի զորքը որ եկավ, քեզ մի ձի եմ բաշխելու։

Զիլֆին ժպտում է։

20 Խավարում։

6

Հասարակ սենյակ արհեստավորի տանը։

Գետնի վրա ճախարակ․․․ Մի կին նստել է ճախարակի առաջ, բայց չի մանում։

Աթոռի վրա նստել է Կարագինը։

Նա գլուխը կռացրել է ներքև, լսում է։

Սենյակում նրանցից բացի, ուրիշ ոչ ոք չկա, բայց պարզ լսվում է մի երրորդի ձայնը։

Կինը գրում է, իսկ երրորդ ձայնը թելադրում է։

30 - Խուսափել ընդհարումներից, ծայրահեղ դեպքում կազմակերպված անցկացնել սահմանը։ Ժամ առ ժամ սպասվում է 11-րդ բանակի զորամասերի մուտքը:

Դրսում լսվում է ոտնաձայն։

Կինը գորգի ծալած մասը փռում է, ձայնը լռում է, ինքը նստում է ճախարակի առաջ։ Կարագինը հանում է սապոգը, իբր թե պատրաստվում է քնելու։

Ոտնաձայնը մոտենում է, դուռը բացվում է, և թաշկինակը երեսին փաթաթած մեկը տնքալով հարցնում է.

- Ներողություն, էստեղ ո՞րտեղ է ատամնաբույժը։

Կինը ձեռքով վերին հարկն է ցույց տալիս, իսկ Կարագինը քիչ է մնում դեպի դուռը շպրտի սապոգը։

Կինը գորգը հետ է քաշում։

Հատակի տախտակը բարձրանում, և երևում է Քրիստի գլուխը։10 Նա ստորագրում է թուղթը։ Կարագինը թուղթը կոխում է սապոգի մեջ։

Խավարում։

7

Ուղեկցող զինվորը ետևից, իր բակը մտավ Աթա ապերը։

Մինա զիզին զարմացած բացականչեց.

- Վըիա՜...- և մեղմ ծեծում է կուրծքը։

Աթա ապերն իբրև թե չի նկատում տնային ջարդված իրերը, որի մի մասը դուրսն է։ Նա անտարբեր նայում է ձիավորներին, որոնց ավագին ուղեկցողը ինչ-որ հասկացնում է։

20 Աթա ապերը առաջինը գրկում է թոռանը և ցույց տալով բակի զինվորներին, կնոջն ասում է.

- Էս ղարիբ ղոնախներին հաց բան տվել ե՞ս...

Պառավը դժգոհ փնթփնթում է, ձեռքը մեկնելով դեպի հացի տաշտը, որ այնպես էլ բակում ընկած է։

- Այ պառավ, ուզողին հաց տուր, է՜, հացից վնաս չկա...

Զինվորներից մեկը գլուխը խոնարհում է, զգալով ամոթի խայթ, իսկ Աթա ապերը խաղում է թոռան հետ, կարծես ոչինչ չի պատահել, և ամենը մի բարի օր է։

8

30 Գյուղի եզրին ձիավորները ճանապարհը կտրել են։

Աթա ապոր ուղեկցողը նշանով հասկացնում է պահակներին, որ թողնեն ծերունին անցնի։

Աթա ապերը գնում է։ Ամայի ձորեր։

Մի բարձր քարաժայռ, գագաթին թփեր։

Երկու կոմունարներ, որոնք երկրորդ պատկերում իրար հետ խոսում էին, թե «մինչև երբ պիտի մնանք էս ձորում»։

Բադին նայում է դժգոհ։

Նա ասում է.

- Մակիչին ինչ... որ բռնեն պիտի սպանեն։ Էհ, էլ ինչո՞ւ է վախենում սահմանն անց կենա... Շատ-շատ էնտեղ էլ կըսպանեն։ Իսկ մե՞նք... Մենք ոչինչ չենք արել։ Կասեմ, հենց իմացա 10 թե գնում ենք դիրքերը...

- Բա ո՞նց կլինի,- անտարբեր հարցնում է ընկերը և քունը գլխին պոկոտում է ինչ-որ կանաչ, ծամում է։

Բադին լուռ է։

Աթա ապերը միայնակ գնում է խուլ ճանապարհով։

Կանաչ ուտողը ննջում է և քնի մեջ ասում է.

- Ա′խ, մի տաք շորվա լիներ...- և քնում է։

Բադին նկատելով, որ նա քնեց, գրպանից հաց է հանում, ուտում է՝ նայելով ընկերոջը և միևնույն ժամանակ ինչ-որ բան է որոշում։

20 Հետո կամաց վեր է կենում, առնելով հրացանը։

- Կասեմ խաբել էին... կասեմ չուզեցի իմ հայրենիքն ուրանալ,- և իջնում է, որքան իջնում, այնքան արագացնում է փախուստը դեպի տուն։ Աթա ապերը կանգնել է։ Նրա կողքին գառնարած տղան է՝ Զիլֆին։ Ծերունին միայնակ շարունակեց ճանապարհը։

Գառնարած տղան իջավ ձորը։

9

Պարուչիկ Ամիրջանովը և երկու սպա։

Ամիրջանովի ձայնը։

30 -Գիշերով կշրջապատենք... և Ամիրջանովը ցույց է տալիս, թե ինչպես գիշերով կշրջապատեն և ապա սրի կքաշեն կոմունարներին։

Աթա ապերը աղբյուրից ջուր խմեց, նստեց։ Նրա աչքն ընկավ մի քանդակի՝ հին գերեզմանաքար է, թե՞ այն քարերից է, որով զարդարել են աղբյուրի պատը։ Քարի վրա քանդակած է մի աղվես, որ գետին է տապալել առյուծին։

Աթա ապերը նայում է, կռահելով իմաստը։ Եվ երբ ցուպն առնում է, որ վեր կենա, նկատում է Բադուն։ Նա ևս եկել է աղբյուրից ջուր խմելու։

Աթա ապերը նայում է շեշտակի։ Բադին ուզեց հետ դառնա, բայց Աթա ապերը նրան ձեռքով կանչեց։ Բադին մոտենում է և ահով, և շփոթված։ Աթա ապերը ցուպի ծայրով ցույց է տալիս քանդակը.

10 - Սա ի՞նչ է...

- Աղվես է,- անգիտակից պատասխանում է Բադին։

- Սա ի՞նչ է...

- Առյուծ է...

- Աղվեսը մի լինի, այ որդի...

Եվ Աթա ապերը դանդաղ հեռանում է։ Բադին և ամոթահար, և ահ կա սրտի մեջ։ Տատանվում է և առանց ջուր խմելու փախչում է դեպի տուն։

10

Տձև ժայռեր են, մեկը մյուսից ահարկու։

20 Ապարատը սահում է և որքան մոտենում, այնքան պարզ լսելի է պարի եղանակ։ Ապա հանկարծ ժայռերը ճեղքվում և նրանց խորքում հետևյալ տեսարանն է։

Պուղանը քարափի գլխին պարում է։ Մեկը սուլում է պարի եղանակ։ Մյուսը մատներով ծափ է տալիս, երրորդը թմբկահարում է սապոգի ճիտքի վրա։ Սուլոցը, ծափը, պարը և մեղմ է, և վայրագ։ Չորս բոլոր նստել են կոմունարները։ Նրանք հիացած նայում են Պուղանին։ Մեկը կանչում է՝

- Պուղան, տերտերի...- Պուղանը պարելով նմանեցնում է տերտերի քայլվածքին, շարժուձևերին...

30 - Պուղան, խմբապետի,- և Պուղանը գոռոզ խմբապետ է, ահարկու և վայրենի խմբապետ։

Պարը հեռանում է, և միայն խաղում է Պուղանի ստվերը։

Մակիչը նստել, սրբում է հրացանը։ Նրա կողքին երկու հոգի նույնն են անում։ - Լավ,- ասում է ապստամբներից մեկը,- որ ասում ես հավասարություն, ուրեմն ջրաղացներն էլ ենք խլելո՞ւ...

- Հա, ջրաղացները, հողերը,- ասում է Մակիչը։

Երկրորդ ապստամբը, որ ջրաղացի մի մասի տեր է, գլուխը բարձրացնում է։ Ջրաղացի մասին հարցնողը դառնում է նրան․

- Հը, ոնց ես, ասում էիր ջրաղացը մեր ծրագրում չկա․․․

«Ջրաղացատերը» դժգոհ փնթփնթում է: Էլ զենքը չի մաքրում։

10 Ժայռի գլխին քնած կոմունարը զարթնում, նայում է չորս կողմը։ Ընկերը չկա։ Թվում է, թե չի ճանաչում ոչ դիրքը, ոչ օրվա ժամը և դեռ քնի մեջ է։

Պուղանը դիմում է սուլողին։

- Իմ եղանակը փչի,- և փչում է, Պուղանը պարում է ոչ թե ծաղրածուի նման, այլ լեռնցու վայրագ և խրոխտ պար։ Հանկարծ աչքերին բան է երևում, այլևս չի պարում և թևերը պարզած կանչում է․

- Աթա ապերը,- և Պուղանը թռնում է քարից։

Մյուսները վեր են կենում։ Մակիչը լսում է Պուղանի կանչը, 20 վեր է կենում։

Աթա ապերը կանգնել և բարի ժպիտով նայում է Պուղանին, որը վազում է դեպի ծերունին։

- Վաշշ․․․- և ձեռքը օրորելով Աթա ապերը անչար հանդիմանում է նրանց, թե իբր ինչ ժամանակ է պարելու, բայց և գոհ է, որ նրանց հանդիպել է ուրախության ժամին։

- Ապեր․․․- և Մակիչը գրկում է հորը։

Աթա ապերը հիացած նայում է որդուն, նայում է բոլորին։

- Բա ոնց եկար,- հարցնում է Մակիչը։

- Քո դիրքապահը որ փախնի․․․

30 - Ո՞նց թե փախնի,- կանչում է Մակիչը, բայց հենց նրա խոսքին քարով ներքև է թռնում երկրորդ դիրքապահը։

- Բադին փախավ․․․

Ահաբեկված իրար են նայում։

Այն վայրը, որտեղ պահակ են ձիավորները։ Դեռ «կովատեր» կինը չի հեռացել պահակներից, երբ նա նկատում է որդուն։ Բադին նայում է։ Մայրը գրկաբաց վազում է դեպի որդուն։ Ապարատը հեռացել է։

Կոմունարները խմբվել են. առանձին կանգնել է «ջաղացատերը»։

- Ի՞նչ եք մտել էս ձորերը..․ Գնացեք զորք բերեք, ժողովրդին ազատեք էս դժոխքից,- ասում է Աթա ապերը։

Հետզհետե խավարում է։

11

Մակիչը հրաժեշտ է տալիս հորը։

- Ջահել լինեի, ես էլ կգայի, Մակիչ...

- Արի, ապեր...

10 - Բա տունը,- և Աթա ապերը բարի ժպտում է,- է, տեսնեմ ոնց տղա ես...

Հայրը համբուրում է որդու ճակատը և իջնում է։ Մակիչը մի ակնթարթ նայում է հեռացող հորը, ապա արագ վերադառնում է։

Կոմունարները հավաքում են հրացանները։ Մեկը կոշիկն է հանում։ Պատրաստվում են։

Մակիչն ասում է Պուղանին։

- Դու կսպասես մինչև Կարագինը լուր բերի... իսկ մեզ կգտնեք ջուխտ քարի ձորում։

Կոմունարները հեռանում են։ Մակիչը Պուղանին՝

20 - Արթուն կմնաս... կրակ չանես...

Պուղանը և լուրջ, և հանաքով պատվի է առնում։ Խավարում։

12

Պարուչիկ Ամիրջանովը և կապիտան Տեր-Պետրոսովը։ Բադին գլուխը կախ կանգնել է։

- Այժմ պարզ է,- Ամիրջանովը նայում է կապիտանին։

Վերջինս ոտքի է կանգնում և պատվի առնելով, հասկացնում է, որ «պարզ է»։

13

30

Աթա ապերը դանդաղ վերադառնում է։

Ստվերները կախվել են, արևը թեքվել է։ Խաղաղ օր է։ Ծերունին գնում է՝ մահակը թիկունքին, ինչպես քայլում են երկար ճանապարհ գնացող գյուղացիք։

Հանկարծ նրա առաջն է դուրս գալիս կապիտանը, ետևից ձիավորների խումբը։ Բադին նրանց առաջն է։

Կապիտանը կանգնում է։ Կանգնում է Աթա ապերը։ Բադին չի դիմանում ծերունու հայացքին։ Կապիտանը հարցնում է․

- Տեսա՞ր որդուդ։

- Տեսա...- Բադին ցնցվում է։

- Ի՞նչ ասացիր...

10 - Ասացի՝ գնացեք զորք բերեք, ժողովրդին ազատեք էս դժոխքից,- Աթա ապերն աներկյուղ կրկնում է իր բառերը․

Բադին ահից քարացել է։ Կապիտանը գոռում է․

- Ի՞նչ...- իջնում է ձիուց,- կանգնի′ր,- և ցույց է տալիս ճանապարհի եզրը։

Աթա ապերը հանդարտ հեռանում է, կանգնում է նրա ցույց տված տեղը։

- Չե՞ս բերի որդուդ,- և բարձրացնում է ատրճանակը։

- Էն որ հայրը իր որդուն կտա ձեր ձեռքը...- Աթա ապերը նայում է Բադուն։

20 Սպան նայում է։ Աթա ապերը խուլ ասում է դեպի Բադին․

- Առյուծ եղիր, այ որդի...

Կապիտանը կրակում է։

Ծերունին ընկնում է, շշնջալով վերջին խոսքը՝ - Մակիչ․․․

14

Պուղանը մտել է այն քարանձավը, որտեղ առավոտյան կոմունարները թաքնվել էին։

Ինչ-որ ձայներ, վշշոց։

Պուղանը թիկնել է քարին, ննջում է... Երբեմն աչքերը բացում 30 է։ Ձորում՝ նույն ձայներն են։ Պուղանը վախ է զգում։ Մենակ է, դեռ մինչև լույս պիտի մնա այդ խավար քարանձավում։

Ձիավորները ձիերից իջան։ Ձիերը քաշում են սարը քարոտ կածանով։ Բադին գնում է՝ հարբածի նման։ Կապիտանը նրան հարցնում է․

- Էս է՞ Կարմիր քարի ձորը․․․ Բադին իբրև թե չի հասկանում․ նայում է բութ հայացքով։

Բադին առաջ է անցնում։ Նա տանում է սխալ ճանապարհով։

Ձիավորները գնում են։

15

Պուղանը երազ է տեսնում։

Ինչ-որ մարդիկ հետապնդում են իրեն, մտնում են քարանձավը՝ ճիշտ նույն քարանձավը, որտեղ քնել է։ Իբրև թե ահա գողեգող մոտենում են քարանձավին, ահա ներս են մտնում։

Պուղանը կռթնած քնել է՝ անհանգիստ շնչառությամբ։ Ներսը 10 կիսախավար է, և ներսից միայն երևում է քարանձավի մուտքը՝ լուսնի լույսով։

Հետապնդողները հասել են մի այլ ձորի։ Երեկո է։

Սպան հարցնում է Բադուն։

- Է՞ս է Կարմիր քարի ձորը․․․

Բադին դեռ չպատասխանած, ձորում դղրդում է մի կրակոց։

Արձագանքը որոտում է։

Պուղանն էր կրակողը և այդ եղավ այսպես։

Երբ երազից սարսափած Պուղանը վեր թռավ, քարանձավի լուսավոր մուտքի առաջ նկատեց մի սիլուետ։ Քուն էր, թե արթուն, 20 երազ էր, թե իրականություն,- բայց Պուղանին թվաց, թե և երազն է, և երազի շարունակությունը, և նա ահից խելահեղ կրակեց դեպի ստվերը։

Մեկը կանչեց՝

- Վայ Մակիչ... Ես եմ։

Կարագինն է, որ մտել էր քարանձավը։

Կրակոցի արձագանքին սպան գլխի ընկավ, որ մոլորվել են։

Բադու սարսափած դեմքը։

Կապիտանը ետ է դառնում դեպի Կարմիր քարի ձորը, որտեղից լսվեց կրակոցը։

30 Քարանձավում Պուղանը կրակ է վառել։ Կարագինի արյունոտ դեմքը։

Պուղանի գնդակը նրան չի դիպել, այլ դիպել է քարանձավի առաստաղին, քարի փշրանքները քերծել են նրա դեմքը և արյունոտել։

- Պուղան․․․ դո՞ւ ես․․․ - Սա՞ղ ես...

- Բա որ սպանեիր,- և Պուղանը նրան դուրս է տանում դեպի ջուրը, որ խոխոջալով դնում է քարանձավի առաջով։

Վիրավորը լվանամ է երեսը։

- Մակիչն ո՞ւր է...

Մի քար է գլորվում, աղմկում է ձորը։

- Ձորում մարդ կա, շուտ․․․

Լսվում է ոտնաձայներ․․․

Պուղանը և Կարագինը քարանձավից հեռանում են։

10 Հետապնդողները նկատում են նրանց, կրակում են։

Պուղանը և Կարագինը փախան խոր ձորով։

16

Լուսնյակ գիշեր է։

Կոմունարները ամրացել են մի բլրի վրա։

Դեպի արևելք, բլուրից հարյուր քայլի վրա տափարակ է, ապա՝ Հաքարու գետն է։ Վարար, որկուն տված գալիս է պղտոր գետը, ջրերը լայն փռած։ Երբեմն քամին հեռացնում է գետի վշշոցը։

Մակիչը բլրի գագաթից նայում է դեպի այն կողմը։ Ինչ-որ 20 սպասում է, բայց ոչինչ չի երևում, այլ միայն ընդարձակ տափարակ է։

Կոմունարների մեծ մասը հրացանները դարձրել են դեպի արևմուտք։ Նրանք այդ կողմից են սպասում հետապնդողներին։

Հեռվում լսվում է համազարկ։

Կոմունարներից մեկը, որ այն կողմը դիրքապահ էր, վազում է դեպի բլուրը։

Երկու կոմունար, որոնցից մեկը «ջրաղացատերն» է, նայում է գետին։

- Էն կողմը մահ, էս կողմը սուր,- ասում է կոմունարներից 30 մեկը։ «Ջաղացատերը» յուրովի է հասկանում։

- Գետը մեզ կխեղդի...

- Գալիս են,- բղավում է վազող կոմունարը։

Մակիչը կանգնում է, նշան է անում, որ թաքնվեն։ Թաքնվում են, պատրաստվելով կրակել, երբ մոտենան։ Հետապնդողների առաջին ձիավորները երևում են, ապա կորչում են։ Կոմունարները դեռ արևմուտք են նայում, երբ հյուսիսից գետափի տափարակով արշավում է ձիավորների խումբ։

Մակիչը նկատեց, կրակեց։ Ձիավորները կանգ առան։

Մութ ձորում միայնակ գնում է Բադին։ Թվում է, թե խելագարվել է... Երբեմն կրակոցի ձայների հետ փախչում է։ Ահը, խղճի խայթը և հոգնությունը նրան հետապնդում են։

Հետապնդողները որոշել են երկու կողմից շրջապատել բլուրը։

Միակ ելքը պղտոր գետն է։

10 Ձիավորները ցնցվում են, որպեսզի արշավեն։

Արշավում են արևմուտքից նրանք, որոնք թաքնվել էին։ Կոմունարները կրակեցին։

Բադին ձեռքերով ականջները փակած վազում է։ Գլորվում է և այլևս չի երևում։

Հյուսիսից ձիավորները արշավում են։

Հանկարծ գնդացիրային կրակ է բացվում։ Մակիչը նկատում է, որ հյուսիսից արշավողները կանգ առան և նայում են գետի մյուս ափին, որտեղից բացվեց գնդացիրային կրակ։

Կարմիր բանակայինների մի զորախումբ, որ գիշերով դուրս 20 է եկել հետախուզության, գետի մյուս ափից կրակ բաց արեց, նկատելով արշավող ձիավորներին։

Ձիավորները փախչում են։ Մակիչը նկատեց գետի մյուս ափի բանակայիններին։

- Պուղան,- և Մակիչը ծոցից հանում է ապստամբության դրոշը՝ Սոնայի քողը, հագցնում է հրացանին, բարձրացնում է․

- Ուռռա՜ ,- բղավում է Մակիչը։

Գետի մյուս ափին նկատեցին կարմիր դրոշը։

Կոմունարները նայում են, թե ինչպես են արշավում կարմիր բանակայինները։

30 Մակիչը գնում է դեպի գետը։ Պուղանը նրանից առաջ է վազում։

Գետը վարար աղմկում է՝ պղտոր ալիքներով։ Երբեմն ջուրը տանում է մի արմատախիլ ծառ։

Կարմիր բանակայինների մեջ է Լևոնը, որին Մակիչը ապստամբության գիշերը սուրհանդակ ուղարկեց։ Մակիչն ինչ-որ բղավում է։ Այն կողմից զորախմբի պետը կանչում է.

-Что надо... - Мне ти надо,- գոռում է Պուղանր և փափախով նշան է անում, թե գետն անցեք և միասին հետապնդենք թշնամուն

- Не приказано,- բղավում է կարմիր հրամանատարը։

Լևոնն առաջ է վազում, քիչ է մնում գետը քշի նրան։

Լևոնն այն կողմից շպրտում է երկար պարանը։

«Ջաղացատերն» ու նրա ընկերը խոսում են։ Ընկեր՝

- Ա՞նց ես կենում․..

«Ջաղացատերը»՝

- Բա հիմա էլ անց չկենա՞մ.․․

Պուղանն ուրախությունից գլխարկը գետնովն է տալիս։ Մակիչը մտնում է ջուրը, պարանի ծայրն առնում է։ Մի քանիսը հետևում են նրան։ Պուղանն ինչ-որ անհանգիստ է։ Դիմում է ընկերներին․

- Խոխեք, ռուսերեն ազատողին հունց կա՞սեն...

- Սլաբոննի,- ասում է մեկը։

- Բլեստյաշչի,- առարկում է երկրորդը։

Պուղանին ավելի է դուր գալիս երկրորդը, և նա բարձր կանչում է։

- Դա զդրաստվույետ բլեստյաշչի կրասնի արմի...

Պուղանը ևս մտնում է ջուրը։ Այն ափից պարանը քաշում են։

Լողում են կոմունարները, պղտոր ջրերի վրա ծածանվում է կարմիր դրոշը։

Ծագում է արևը։

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ

1

Գիշեր է։

Նստել են «սպարապետը», գնդապետ Կուռոն, Գեդեոն վարժապետը։ Մտազբաղ դեմքեր են։ Սկսվում է քաղաքացիական կռիվը։ Ո՞ւմ հետևից կգնա Զանգեզուրի գյուղը... Այլևս չի արշավում մուսավաթի բանակը, այլ գալիս է Կարմիր բանակը։

Դեռևս որքան կհաջողի նրանց դեմագոգիան... իսկ հետո՞...

Ցուրտ է։ Նրանց վաղը մռայլ է։

«Սպարապետը» դիմում է Գեդեոն վարժապետին։ - Պետք է ժողովուրդին ասել, որ մենք դաշնակիցներից շուտով օգնություն կստանանք...

- Որին ահա սպասում ենք մի տարի,- հեգնում է վարժապետը։

Գնդապետ Կուռոն գլուխը կախել է քարտեզի վրա և անտարբեր է նրանց խոսակցությանը։ Կուռոն ասում է՝

- Ուրեմն, քաղաքի էվակուացիան հանձնում ենք պարուչիկ Ամիրջանովին․․․ Երկրորդ ճակատի հրամանատարը կապիտան Տեր-Պետրոսովն է...

10 - Տեր-Պետրոսյանը,- ուղղում է Գեդեոնը։

- Այգ միևնույն է․․․ իսկ շտաբը՝ Տաթև... Հիանալի է... Այնտեղ ձեզ համար ևս ապահով վայր է... պատմական վայր է,- ասում է գնդապետը Գեդեոն վարդապետին։

Հետզհետե խավարում է։

2

Նույն հրապարակն է, որտեղ մի անգամ նստել և խոսում էին Աթա ապերը, Չետանց Վանեսը, և որտեղ աշուղը երգեց։

Այժմ Աթա ապերը չկա, Պուղանը չկա, և Բախշին, որ նեղը լծեց Պաշտոնավորին։

20 Ուրիշ գյուղացիներ են նստել այդ ապահով անկյունում։

Տեսարանը բացվում է նույն աշուղի նույն նվագով։ Հրապարակի կողքով անցնում է Մինա զիզին՝ թոռանը գրկած։

Մինասը՝ գյուղացիներից մեկը, նրան նայելով ասում է.

- Էս չէինք տեսել, էս էլ տեսանք...

Մինա զիզին կանգնել է քարատակի առաջ։ Պահակը դուռը բաց է անում, երևում է Սոնան, նրա ետևից Գիլա բիբին։ Երկուսն էլ կալանավոր են։ Պահակը երեխային հանձնում է Սոնային․ մայրը կրծքով կերակրում է։ Մինա զիզին լուռ կանգնել է։

Ներսից Գիլա բիբին կանչում է.

30 - Մինա, հրեն կյամ են, հա...

Պահակ զինվորը դուռը փակում է և պառավին ասում․

- Նանի, մի քիչ հեռու կանգնի․․․

Տխուր է նույնիսկ պահակը։ Այդ տխրության մեջ հեռվից

հնչում է աշուղի նվագը։

3

Պարուչիկ Ամիրջանովը մեկնելու պատրաստ է։ Նրա կողքին հենց ինքը կապիտան Տեր-Պետրոսովն է, Տեր-Պետրոսյանը, որին նշանակել են հրամանատար երկրորդ ճակատի։

Խավարի միջից գալիս է քյոխվան։ Վիճակը լավ չէ։ Գյուղում վատ լուրեր են պտտվում, և ահա հեռանում է ինքը՝ պարուչիկ Ամիրջանովը, Պաշտոնավորի գոված «վլաստը»։

Քյոխվան անհանգստությունից ոտքերը փոխնիփոխ կանգնել է։

10 Պարուչիկը կապում է թուրը և սեղմում է կապիտանի ձեռքը.

- Հաջողություն ձեզ...

- Բա․․․- հազիվ է ասում քյոխվան, երբ Ամիրջանովն անցնում է նրա կողքով։

- Հրամանատարը կապիտանն է,- ընդհատում է նրան Ամիրջանովը։

Քյոխվան շշմած նայում է նրանց։

4

Համրիչի վրա քյոխվան գցում է իր շահն ու վնասը։ Տեսնելով, որ վնասը մեծ է, դեն է հրում համրիչը, վզից հանում է 20 տանուտերության նշանը, և ինքն իրեն ասում է․

- Ա՜խ, պրիստավի ռեժիմ, ո՞ւր ես․․․

Խավարում։

5


Ամիրջանովը դարպասից դուրս եկավ, ետևից թիկնախումբը հինգ ձիավոր։

Հրապարակում նստած գյուղացիները նայում են։

Նրա դիմաց դուրս եկավ Պաշտոնավորը։

- Վըիա՜,- Պաշտոնավորը լացակումած կանչում է,- գնացի՜ր,- ապա նայելով հրապարակում նստածներին, ձեռքերը 20 մեկնում է նրանց,- գնաց, է՜․․․

Ժողովուրդը լուռ է։ Մինասը մեջքը դարձնում է։ Մինա զիզին թոռանը գրկած վերադառնում է։

Պառավը ձիավորներից վախեցած, հեռու է կենում, ապա լսելով Պաշտոնավորի խոսքը, թե՝ «գնաց, է՜»,- նայում է երկնքին․

- Աստված, վերջի գնալը լինի․․․

Խավարում։

6

Ամայի լեռներ։

Մաղում է բարակ անձրև։ Տխուր մշուշ։

10 Երբեմն մշուշը ծածկում է ամեն ինչ, և միայն երևում է լեռան գագաթը, կամ մշուշի մեջ ցցվում է մի ժայռ, երբեմն քամին ծվեն-ծվեն քրքրում է մշուշը, և այն ժամանակ երևում է ջարդված հեռագրասյունը, դաշտային մի բու նստել է սյունի կատարին։

Երևում է քարուքանդ խճուղին, մի ձորակ, որտեղ կամուրջ է եղել, և այժմ միայն ցցված են կամուրջի գերանները։

Լսվում են ձայներ՝ մտրակի և մարդկանց աղմուկ։ Մշուշի մեջ ցեխոտ լեռնալանջով բարձրացնում են թնդանոթը։ Մշուշը ծածկում է այդ պատկերը, և բացվում են դիրքերը՝ Լեռնահայաստանի առաջին, երկրորդ և երրորդ ճակատը։

20 Ցուրտ անձրև է։ Զորքը՝ մահակով, մտրակով հավաքած գյուղացի տղաներ, ով «մեզար»-ը գլխին, ով հնամաշ շինելը, և նույնիսկ զինվոր կա, որ գլուխը և կուրծքը պահել է քարի խոռոչում, իսկ ոտքերն անձրևի տակ են։

Մի մոռացված ռազմական երկանիվ սայլակ։ Դաշտային հեռախոսի լարերը աղիողորմ զրնգում են, կարծես նրանք ևս ասում են այն, ինչ մշուշը, զոռով քշած զորքը և ջարդված հեռագրասյունը՝ «Հերիք է գնդակ ցանել և հնձել դիակ»․․․

Ծխում է աթարի կրակը։

Ծուխը խառնվում է մշուշին, պատում է էկրանը, հնչում է 30 ծանոթ մարշը, և ապա երևում են ձիավոր խմբերը՝ Կուռոյի, Ներսեսի, սիսիանցիների, ղափանցիների ձիավոր հարյուրյակները։

Մշուշը ծածկում է ամեն ինչ։

7

Անձրև չկա։

Արտերի վրա լուսաբացի մշուշը։

Արտերի միջով արահետ, եզերքին մասրենու թփեր։ Արև է։ Արահետի վրա երևում են երկու ստվերներ և իսկույն թաքնվում են արտի մեջ։

Արտի միջից բարձրանում է մի գլուխ, Պուղանի գլուխը։ Նա ձեռքով է անում ընկերոջը և երկուսով կուզեկուզ գնում են։

Պուղանը և նրա ընկերը՝ մի ռուս կարմիր բանակային, ճեղքել են թշնամու գիծը և դիրքերում, նաև թիկունքում հրաման 10 ունեն տարածելու 11-րդ բանակի կոշը՝ ուղղված Զանգեզուրի աշխատավորության։

Բլուրի գագաթին պարզ երևում են թշնամու դիրքապահները։ Նրանցից երկուսը կրակ են արել։ Խոսում են։

- Տեսնես մեր արտը ո՞վ կհնձի...

- Երանի քեզ, արտ էլ ունես։

Պուղանը լսում է նրանց խոսքերը, մոտենում է երկանիվ սայլակին, թռուցիկ է կպցնում։ Մի ձի նայում է անասնական զարմանքով։

Երկու ստվերները կորան։

20 Նրանք չեն երևում, միայն արտերի մեջ մի երիզ օձաձև տարուբեր է լինում։

Նրանք ձորակով կտրեցին ճանապարհը։

Բլուրի գագաթից դիրքապահների ավագը խշշոց լսեց, նայում է հեռադիտակով։

Հետախույզները թռան պատի վրայով, պատից քարերը գռռալով գլորվեցին։ Բլուրից մի անգամ կրակեցին։

Այգի է. հնձան, տակառներ։ Շուն է հաչում. մի թռուցիկ կպցրին հնձանի դռնակից։ Շան հաչոցի վրա և կրակոցի ձայնին զարթնում է չարդախի տակ քնած այգեպանը։

30 - Հե՜յ... էլի եկար լոբին գողանաս...,- կանչում է այգեպանը, ձեռքը մեկնելով հրացանին։

Պուղանն ընկերոջն օգնում է թռնել քարից քար։ Թաքնվում են խոր ձորում, որտեղ խիտ ծառեր են, և խաղողի որթերը մագլցել են ժայռի լանջով։

Զանգեզուրի «մերձարևադարձային» ձորը։

8

Ամառվա արև oր։

Զամբուղի ձորում մի թթենի ծառ։

151-րդ գնդի շտաբը։ Քարտեզը փռել են գետնին։ Կռացել են քարտեզի վրա գնդի հրամանատարը՝ Բունչուժնին, կոմիսարը՝ Ֆեդոսեևը, մի գումարտակի հրամանատար, շտաբի պետը և Մակիչը։

Հեռվից լսվում է հարմոնի նվագ։

Նվագի հնչյուններով շտաբը քննում է առաջիկա արշավանքի10 ծրագիրը։

Գնդի հրամանատար Բունչուժնին՝

- Այստեղ նրանք կռվի չեն բռնվի... Թիկունքը հեռու է

Մակիչը՝

- Կռիվ կլինի Յայջիի մոտ...

- Իսկ որտեղ է այդ...

- Որտեղ Տաթևն է, նրանց բերդը...- Մակիչը կռանում է քարտեզի վրա.- Ահա Յայջիի ձորը... Զանգեզուրի Դարդանելը․․․

Գլուխները խոնարհում են քարտեզի վրա։

20 Հարմոնի նվագը հզորանում է։

Երեք կարմիր բանակային ոտքերը հանել և նստել են գետի ափին։ Նրանք երգում են, չորրորդը՝ նվագում հարմոնի վրա։

Քեռի Միտրիչը՝ մորուքով մի կարմիր բանակային, նայում է դիմացը։ Նրա կողքին Լևոնն է։ Միտրիչը ցույց է տալիս դիմացի լեռը։

- Լևոն, այն կողմն ի՞նչ է...

- Դարձյալ լեռներ են․․․

- Իսկ նրանց այն կո՞ղմը

30 - Ձորեր են,- Լևոնը ծիծաղում է, իսկ Միտրիչը՝

- Դա՜ս... այ քեզ երկիր...

Խշշում է գետը։

Հարմոնը նվագում է ստեպի ուրախ երգ։

Քեռի Միտրիչը շրջվում է ետ. փոքրիկ փոսի մեջ «Ջաղացատերը» և «Արջը» կրակ են արել, սաջի վրա թխում են յուխա, 2-3 կարմիր բանակայիններ զարմացած և հետաքրքրությամբ նայում են։

Ձորում երկարում են ստվերները։

9

Զիլֆին նստել է դառների մոտ։

Մի տեղից մանր քարեր են նետում։ Տղան նայում է, ոչինչ չի նկատում, ապա հանկարծ նկատում է, որ թփերի միջից մեկը իրեն ձեռքով կանչում է։

Տղան գնաց.

10 - Քեռի՛,- Թփերի միջից դուրս է գալիս Պուղանը։

Զիլֆին զարմացած նայում է, կարծես հրաշք է տեսնում։

- Զիլֆի, ի՞նչ կա գյուղում...

- Հը՞...- և շշնջում է.- Աթա ապորը... սպանել են...

Եվ այլևս ոչինչ չի ասում։

Պուղանը շփում է աչքերը։

Ապա հանում է թռուցիկների մի կապ։

- Կտանես թաքուն կքցես տները...

- Հիմա տանե՞մ...

- Չէ, գիշերը...

20 Պուղանը թաքնվում է, որովհետև լսվում է խշշյուն։

Մի գոմեշ որոճալով բարձրանում է ձորից։

10

Կարագինը չորս ձիու գետից ջրում է։

151-րդ գունդը գետով անց է կացնում հրետանին։

Գնդի հրամանատարը Մակիչին ինչ-որ ուղղություն է ցույց տալիս։

Պուղանը տխուր է։ Կապում է փամփուշտակալը։

- Մակիչին մի ասա,- հրացանն առնում է Բախշին։

Հրետանին դժվարությամբ անցնում է գետը։

30

Փողը փչում է հավաք։

11

Գիշեր է։

Մինա զիզին միայնակ օրորում է։

Մտնում է Պաշտոնավորը։

Զիլֆին մի կտուրի վրա։ Ներսը ճրագի շուրջը նստել են չորս-հինգ գյուղացիներ՝ տղամարդիկ և կանայք։ Երդից դողդողալով, նրանց վրա իջնում են թռուցիկները։

Պաշտոնավորը Մինա զիզուն։

- Դե, Աթա ապոր մեռնելը լավ չէր... Ապրի Մակիչը...

10 Հրես կգա, ռուսներին կբերի, ինքն էլ կանցելարում-բանում լավ գործի կմտնի...

Մինա զիզին մռայլ օրորում է։

Քահանան թռուցիկը ձեռքին՝

- Կարմիր բանակը ձեզ․․․ և վախեցած չորս կողմն է նայում, կարծես տանը սատանա կա։

Խավարում, ապա այլ ճրագ է, այլ տուն։

Մեկը դուռը բաց արեց և վախից դուռն իսկույն փակեց, որովհետև դռան վրա կպցրած տեսավ մի թուղթ։

Այն առաջին տանը, որտեղ ճրագի շուրջը նստել էին 4-5 20 գյուղացիներ, Մինասը կարդում է՝

- Կարմիր բանակը ձեզ բերում է ազատություն, բախտավոր և խաղաղ կյանք...

Նայում են իրար երեսի։ Մի մայր նայում է վերև՝ երդի լույսին։

- Աստուծ, քեզ փառք․․․

Հետզհետե խավարում է։

12

Արև օր։

Լեռնալանջի սև ցելը։ Լսվում է հորովելի աղմուկը։ Հետզհետե 30 աղմուկը հզորանում է, և անցնում է Զանգեզուրի գութանը՝ յոթ զույգ եզ և վիթխարի գութանը։

Չետանց Վանեսը վարում է։

Մաճը նրա ձեռքին է։ Երգում են ծերունին, մի երիտասարդ, մի տղա, որոնք նստել են լծափայտերի վրա, և այդ հզոր երգն արձագանքում է լեռներում։ Հաստ սևահողը շրջվում է, և բարձրանում է խոնավությունը։

Հետզհետե հորովելը հեռանում է և ձայներն ավելի մեղմ են լսվում։ Ապա երգն ընդհատվում է գնդացրի կտկտոցով։

Պայթում է առաջին արկը։

Գութանը կանգնեց։

13

Լեռնալանջին Սյունիքի «պատրուգավոր» թնդանոթը։

Մի գյուղացի էշին խոտ բեռնած, կուչ է եկել թնդանոթից 10 ոչ հեռու։ Նա և վախենում է շարունակել ճանապարհը, և հետաքրքիր է տեսնել թնդանոթի կրակը։

Զինվորները վառում են պատրույգը։ Թաքնվում են։ Գյուղացին իր մարմնով ծածկում է էշի գլուխը, իսկ իրենը կոխում է խոտի մեջ։

Թնդանոթը որոտաց։

Գյուղացին ահից առաջ է վազում, արկի ուղղությամբ և խելահեղ կանչում է.

- Պա՜հ... Բոլշևիկը փախավ...

Արկը պայթում է գութանավորի մոտ։ Գութանն արձակում 20 են։ Լծափայտի վրա նստած երիտասարդի մի ոտքը չկա, փայտ է։

Ապա երկու անգամ իրար ետևից լսվում է ահռելի որոտ։

Խոսում է Կարմիր բանակի հրետանին։ Արկերը շառաչով թռնում են, մեկը դիպչում է մոտակա մի սրածայր ժայռի, փոշին ծածկում է ամեն ինչ, ապա փոշու մեջ ճոճվում է ժայռի գագաթը և ահագին աղմուկով փշրվում է։

Դեռ գվվում է արձագանքը։

Գյուղացին գլուխը հանում է խուրձի միջից և ավելի խելահեղ բղավում է.

30 - Պա՛հ... բոլշևիկը հաղթեց...

Թնդանոթաձիգ սպան, լսելով այդ խոսքը, ատրճանակը հանած, քշում է նրա վրա, բղավելով՝

- Ի՞նչ...

Գյուղացու վախից շշմած դեմքը։ Բայց նույն վայրկյանին մի զինվոր, որ նրանց «կապն» է, կանչելով գալիս է։

- Պարուն պառուշնի, բոլշևիկի զորքը սարը բռնե...

հրետանու մոտ իրարանցում։ Փախչում են։

Գյուղացին դեռ շշմած է և չի հավատում, որ այդքան անակնկալ էր և մահը, և փրկությունը։

14

Լեռան լանջից, խոտերի մեջ թաքնվելով, իջնում են կարմիր բանակայինները։ Նրանք համազարկ են տալիս, լռում են, 10 ապա համառությամբ իջնում են։

Նրանք կրակում են դեպի բլուրը, որտեղ թշնամին աշխատում է պահել բանակայինների առաջխաղացումը։

Բայց այդ միայն մանյովր է։

Թշնամու գլխավոր ուժերը թաքնվել են գերեզմանատան քարերի ետև։

Նրանք սպասում են, որ բանակայինների շարքերը ավելի մոտենան։ Նրանք դեպի շարքերն են ուղղում ձեռքի գնդացիրը։

Գերեզմանատան ետև քսան-երեսուն ձի ձորակում կանգնել են։ 20 Այդ գերեզմանաքարերի ետև թաքնված դաշնակցականների ձիերն են։

Բլուրից լռում են։ Այլևս չեն կրակում։

Գումարտակի հրամանատարը թուրը հանելով, բղավում է.

- Ուռռա՜...

Արշավում են։

Գերեզմանաքարերի ետևից համազարկ՝ հրացաններից։

Թմբկահարում է գնդացիրը։

Առաջին կարմիր բանակայիններն ընկան։ Թուրերը դողացին։

30 Մակիչը հանկարծ հայտնվեց հարևան բլուրի ետևից։ Նրա հետ, մոտ տասը ձիավոր՝ Պուղանը, Լևոնը, Բախշին, «Արջը», «Ջաղացատերը» և մյուսները։ Դեպի այդ բլուրն են վազում հետևակ կոմունարները։ Մակիչը հետևակը թողեց բլուրի վրա և սլանում է դեպի ձորակը։

Գերեզմանաքարերի ետևից նկատեցին, որ ահա Մակիչը կտրում է նրանց նահանջի ճանապարհը։

Դուրս թռան քարերի ետևից։

Կարմիր բանակայինները գրոհում են։

Նահանջողները վազում են դեպի ձորակը, դեպի ձիերը, ոմանք ուղղակի փախչում են։

Մակիչը ձորակումն է։

10 Ով ձի էր հեծել, փախչում է ձորով։ Ձիերի մի մասը գերի մնացին։

Բլուրից կոմունարները իջնում են դեպի ձորակը, դեպի իրար խառնված ձիերը։

15

- Գալիս են... Կացնով գալիս են... Կոտորելու են, հե՜յ...- և լեղապատառ փախչում է գզիրը։

- Երեխաներին կթափես փողոցը... որ մորթեն, թող ժողովուրդի առաջ մորթեն...

Մի մայր ղրկել է երկու տղաներին, իսկ այդպես ասողը 20 տեղացի խմբապետն է։ Նա փախչում է։

Պաշտոնավորը քահանային համոզում է.

- Տեր-հայր, բա ի՞նչ ես ասում... Վերջին օրն է...Աղ ու հաց հանենք առաջները։

Մինասը երկու գյուղացու հետ վազում է դեպի կալանատունը։

Պահակը չկա, բայց դուռը կողպ է։ Կալանատան դուռը ջարդում են։ Քյոխվան թաքցնում է իրերը։ Շոր է փոխում։

Գիլա բիբին վազում է։

Փողոցով փախչում են երեք ձիավոր։ Գիլա բիբին 30 պատից քար է առնում, որ գցի նրանց վրա։

- Փախչում եք, հա՞...

Մարագի դարմանի միջից դուրս են գալիս երեք թաքնված կոմունարներ։

Երկու հոգի հրացաններն առած, տնից դուրս են փախչում։ Մինա զիզին՝ գրկին թոռը։ Սոնան վազում է.

- Նանի, մերոնք գալիս են,- պառավը դեռ չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում։ Սոնան գրկում է երեխային։

Երեխայի ուրախ ճիչը։

16

Համազարկ խավարման մեջ։

Կրակում են առանձին կոմունարներ։ Կրակում են կարմիր բանակայիններ։

Երկրորդ ճակատի հրամանատար կապիտան Տեր-Պետրոսովը 10 համառությամբ դիմադրում է.

- Վաշտ, կրա՛կ։

Հենց այդ վայրկյանին կապիտանը ձեռնառումբի ծուխի մեջ կորչում է և ճոճվելով ընկնում։ Կոմունարները սլանում են։

Մակիչը թռավ ձորակի վրայով։

17

Վերջին ձիավորները փախչում են գյուղի փողոցներով։

Գնդի հրամանատարը՝ Բունչուժնին լեռան գագաթից նայում է առաջ։ Զանգեզուրի պանորամը։ Հեռադիտակը պահում է և ասում է Ֆեդոսեևին.

20 - Գեղեցիկ երկիր է։

Գյուղի փողոցներում կրակում են Մինասը և թաքստոցից դուրս եկած կոմունարները։

Մակիչը մոտեցավ գյուղին, նրա ետևից՝ Պուղանը, Լևոնը և մյուսները։

Քահանան, Պաշտոնավորը, քյոխվան և մի խումբ գյուղացիներ դուրս են եկել աղ ու հացով։

Մակիչի ձին խրտնում է աղ ու հաց բերողներից։ Բազմությունը ճեղքվում է, և նրանք անցնում են։

Քահանան, Պաշտոնավորը, քյոխվան ահաբեկվել են։

30 Մակիչը դառնում է Պուղանին.

- Մնա, գյուղը կարգի բեր...

Մոտ են վազում Մինասը, մյուս կոմունարները։ - Ո՞ւր փախան ձիավորները,- հարցնում է Մակիչը։

Արշավում են։

- Մակիչ,- կանչում է Մինա զիզին։ Մակիչը ետ է նայում։ Իրենց տան դարպասի մոտ կանգնել են մայրը, Սոնան՝ երեխան գրկին։ Մակիչն ուզում է ձին պահել: Ժպտում է, ձեռքով է անում, թե կգամ: Եվ արշավում է:

Երբ նա ձիու գլուխը պահել և հետ է նայում, նկատում է փախած խմբապետի կնոջը, որը երեխաներին փողոց է հանել, ինչպես պատվիրել էր ամուսինը։ Մակիչը բարկացած ասում է նրան.

- Երեխաներին տուն տար... ձիու ոտքի տակ կընկնեն։

Արշավում են։

Խավարում։

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ

1

Պուղանը և մեղմ երգում է, և հագնվում է։ Նա քնել է «կանցելարում»։ Գետնի վրա պառկած են մի քանի ռուս կարմիր բանակայիններ և ջոկի հրամանատարը։ Վերջինիս գլխավերևը ատրճանակն է, թուրը։

Դուռը բացվում է, և ներս են մտնում երկու հոգի՝ մեկը մեզ ծանոթ «կիսաինտելիգենտն» է, մյուսը՝ նրան նման մի տիպ։ Դռան պահակը նրանց չի ուզում ներս թողնել, բայց նրանք արդեն ներս են մտել, և պահակը նրանց ետևից ասում է.

- Վաշշ... Հալա ուսումով էլ են...

- Կարելի՞ է,- և մոտենում են։

Պուղանը ձեռքը տանում է շապիկի կոճակներին։ Նա ամաչում է, որ այդ վիճակումն են իրեն տեսնում։ Նաև զարմացած նայում է, թե առավոտ կանուխ սրանք ի՞նչ գործ ունեն։

- Կարելի՞ է նստել,- հարցնում է «կիսաինտելիգենտը»։

Պուղանը նախ ինքն է նստում, որից հետո նստում են նաև նրանք, առանց հրավեր ստանալու։ - Մենք եկել ենք ողջունելու Կարմիր բանակի մուտքը և...- այդ ժամանակ «կիսաինտելիգենտի» ընկերը գրպանից հանում է մի վառոց մաուզերի ձևի: Վառում է ծխախոտը։ Պուղանի աչքն ընկնում է այդ իրին և առնում է, «կրակում» է, զբաղվում է, ինչպես երեխա։ «Կիսաինտելիգենտը» կոխում է ընկերոջ ոտքը, այսինքն թե՝ վառոցը իզուր հանեցիր։

Պուղանը կարծես զգում է այդ և հեգնանքով հետ է տալիս իրը, իբրև երեխա, որին ձանձրացրեց խաղալիքը։

«Կիսաինտելիգենտը» շարունակում է.

10 - Նաև մեզ զբաղեցնում է Ադրբեջանի հետ վիճելի...

- Հալալ ախպոր նման,- ընդհատում է Պուղանը:

«Կիսաինտելիգենտիդ» ընկերը նկատում է սենյակում քնած կարմիր բանակայիններին, որոնցից մեկը գլուխը բարձրացնում, քունը գլխին նայում է նրա օտարոտի արտաքինին և շուռ է գալիս մյուս կողքին։ Նա սեղմում է ընկերոջ ոտքը և ցույց է տալիս կարմիր բանակայինների կողմը:

- Այո՛, բայց փոխհարաբերությունների ստրուկտուրան,- հատկապես վերջին բառն ընդգծում է «կիսաինտելիգենտը»։

- Սաղ աշխարհը պիտի սովետական լինի...

20 - Մենք չենք առարկում... բայց օրինակ... հետաքրքիր է... ի՞նչ է ֆեդերացիայի...

Պուղանը շփում է ճակատը։ Ճգնում է պատասխանել, բայց, զգալով, որ «տիպը» նրան «կապ քցեց», հանկարծ ոտքի է կանգնում:

- Խաչի,- ներս է մտնում դռան պահակը:

- Էս կոնտրներին տար լցրու գոմը...

Խաչին առանց այդ էլ դժգոհ էր այդ «ուսումով» մարդկանցից: Տանում է: Պուղանը նրանց ետևից ասում է.

- Ես գլուխ չունեմ ձեզ հետ դնեմ...

30 Ապա կոճկում է շապիկը, մռմռում է նույն երգը: Բայց ինչ-որ մտազբաղ է, անգոհ է: Հանկարծ զարթեցնում է շոկի հրամանատարին: Վերջինս վեր է թռնում:

- Սլուշ, Վասյա,- ասում է Պուղանը,- շտո տակոյ ֆեդերացիա... - Федерация... Значит Союз... և նորից պառկում,- бр։ кий Союз... Советских...

Պուղանը նայում է դեպի դուռը.

- Ես քո վարժապետ հերն... բա չասացի հալալ ախպոր նման...

Խավարում։

2

Ամառ երեկո։

Սարահարթի վրա տեղավորվել են Կարմիր բանակի 151 և 10 153-րդ գնդերը և Զանգեզուրի կոմունարների զորամասը։

Ձախ՝ Որոտանի ձորն է։

Ձիավորների առանձին խմբեր սարահարթի եզրին են, ձորի գլխին։

Ամբողջ օրը բանակն այդտեղ է։

Ձիերը ջրում են աղբյուրից։ Մի ռուս կարմիր բանակային կռանում է աղբյուրի վրա, նրան դժվար է այդպես խմելը։ Ձին մռութով հրում է նրան ետևից, զինվորը գլխի վրա է դառնում։

Զինվորները ծիծաղում են։

«Ջաղացատերը» պոկում է աղբյուրի մոտ բուսած քեղի 20 ցողունը և ջուր է խմում։

- Ишь как,- և նույն ռուս կարմիր բանակայինն ընդօրինակում է նրան և ջուր է խմում։ Այդ նրան և ընկերներին դուր է գալիս։

Մի այլ տեղ երկու կարմիր բանակային կրակի շուրջը նստել են։ Մեկը խառնում է փամփուշտների ցինկե ամանը, որի մեջ ուտելիք են եփում, մյուսը քարով խփում է կոշիկի մեխին։ Վերջինս՝

- Ну и страна... окромя камней ни черту... И за что кровь проливать то?...

30 - Как за что,- ընկերը գդալով համտես է անում և բերանն այրելով, շարունակում է.- А нашим братьям армянам помочь надо...

Անցնում է միրուք Միտրիչը՝ ետևից երեք ձի քաշելով. - А это кто сказал, что не надо... - Միտրիչը կանգնում է։ Ձիերը նայում են կրակին։ Առաջին կարմիր բանակայինը բարկացած շարունակում է կոշիկին քարով խփել։ Միտրիչը հասկանում է, որ նա էր այդպես ասողը.

- Что горы, что степь... Всюду наш брат маялся. А теперь, конец. Понял? Своих то добили, ну вот у них остался последний енерал. Покончим и с ним, тогда можна до дому... А трепать языком не надо.

- Ты комиссар, что ли...?- և հեռախոսի կոճից մի 10 կտոր թել է կտրում, փաթաթում կոշիկին։

- Ну и комиссар... Раз правда, значит комиссар... А что ты малохольный, так сразу видать...

- Ну, ну... С чего видать?

- Так вот видать, как ты портишь народное добро...

Միտրիչը ձիերը քաշում է։ Նրա ետևից երկրորդ կարմիր բանակայինն ասում է առաջիններին, կրակի վրայից առնելով ամանը.

- Перцу то дал?

- Видали мы не таких,- և գդալը բարկացած կոխում20 է պղնձի մեջ։

Միտրիչը ձիերը կապում է ցցերից։ Այդտեղ գեղանկար փռվել են կարմիր բանակայինների և տեղացի կոմունարների մի խումբ։ Նրանք զրուցում են։

- Միտրիչ,- կանչում են նրան,- а скажи, что станет с золотом, когда сквозь будет коммуния...- հարցնողն առաջ է թռնում, գետնի վրա պպզելով։ Նրանց կողքին ընկած է հարմոնը։

Միտրիչը չի պատասխանում, մռայլ է։ Ապա ծոցի գրպանից հանում է ծխախոտի տուփը. ընկնում է նաև մի բրոշյուր։ 30 Հարմոնի տերը ձեռքը մեկնում է բրոշյուրին, կարծելով, որ ծխելու թուղթ է։ Միտրիչը խփում է նրա ձեռքին։

- Не лапай,- և գրպանից հանում է ծխախոտի թուղթ՝ գազեթի կտորներ։ Դանդաղ ծխում է։ Մի քանիսը փաթաթում են նրա ծխախոտից։ Միտրիչը ծխի մեջ թերթում է այն բրոշյուրը, որ ընկավ ծոցի գրպանից։ Կարդում է հատված Լենինից․

- Понял?.. Вот что станет с золотом.

- Так значит,- և հարմոնի տերը շարժումով հասկացնում է իր «անառակ» միտքը և ծիծաղից թուլացած գլուխկոնծի է տալիս։ Ծիծաղում են մյուսները։

- А ты переведи им...

- Понял, совсем понял,- ասում է «Ջաղացատերը»։

10 -У нашего брата один язык,- և Միտրիչը բրոշյուրը դնում է գրպանը։ Նրա աչքն ընկնում է «Արջ»-ին, որ խոտը շալակած անցնում է նրանց կողքով, բայց հետաքրքրությունից կանգնում է։

Միտրիչը դառնում է նրան։

- А по вашему коммуна как?

- Կոմունա.․․

- А большевик?

- Յա բալշևիկ,- «Արջը» փափախով սրբում է ճակատը։

- А пролетариат?

20 - էտո նե զնայեթ։

- Как не знаешь?

- Բախշի, էս հինչ ա ասում էս միրուքը,- դառնում է նա մի կոմունարի։

- Արա, ասում ա՝ արաբոչին հինչ պյեն ա․․․

- Պահ, սարսաղ քնծահեր․․. Օխտը տարի Բալախանի մասլոնչի եմ եղել, արաբոչին էլ չեմ իմանո՞ւմ․․․

- Вот, вот... Рабочий и есть пролетариат... А что Советская власть, знаешь?

- Սավետսկի վլաստ-մոյ վլաստ․- «Արջը» ոգևորված 30 խփում է կրծքին։

Հարմոնի տերը ուրախությունից ֆըռում է գետնի վրա և արագ ռիթմով ինչ-որ նվագում է։ Ապա հանում է իր կոմունարկան, դնում «Արջի» գլխին և իր գլխին է դնում նրա փափախը։

Հարմոնը հետզհետե անցնում է ծանոթ երգին։ - Смело мы в бой пойдем,- և խավարի մեջ դեռևս հնչում է այդ երգը հեռու, ավելի հեռու։

3

էկրանի ետևից լսվում է հրամանատար Բունչուժնու ձայնը՝

- К рассвету всегда надо усилить разведку...

Բացվում է էկրանը։

Բունչուժնին, Ֆեդոսեևը և Մակիչը նայում են Որոտանի ձորին։ Խորքում ահավոր ձորը, գետը, հեռադիտակի մեջ՝ փայտե 10 բարակ կամուրջը գետի վրա..․

Ձորի մյուս ափին անառիկ ժայռեր են։

- Да... ничего...- և Բունչուժնին ժպտում է։ Նա ակնարկում է, որ այնքան էլ հեշտ չի լինելու կռիվը։

- Если 84-я подоспеет... у них орудия... во... և հասկացնում է, որ 84-րդ բրիգադի հրետանին հզոր է և կջարդի թշնամու անառիկ դիրքերը։

4

Լագերն է։

Մի հայ և մի թուրք կոմունար նստել են։ Հայը հաց է հանում, 20 կիսում է։ Կողքով անցնում է մի ուրիշ հայ կոմունար․ նա հանաքով՝

- Ա, թուրքը Հայի Հաց կուտի՞...

Երեքով ծիծաղում են։ Երկրորդը հեռանում է։ Երկու կոմունարները մի շինելի տակ պառկում են՝ մեջքը մեջքի։

Մոտենում է Մակիչը։ Նրանք քնել են։ Հետզհետե լսվում է Զանգեզուրի պարտիզանների երգը։

Մակիչը նայում է քնածներին և Լևոնին ասում է.

- Վաղուց էսպես կողք կողքի չէին քնել հայր և թուրքը...

5

30 Խուլ հնչում է Զանգեզուրի պարտիզանների երգը։

Գնում էին ռազմաճակատ Մթնաձորի գյուղերից... Ծակերի ձորը․ բարակ կամուրջ։ Յոթ մարդ և ծերունի, և երիտասարդ զինված՝ ինչպես պարտիզաններ, անցնում են բարակ կամարջով և բարձրանում են կեռման արահետով․․․

Լեռնային լճերի ափերից...

Կապույտ լիճը։ Եզերքին ալպյան խոտը և չքնաղ ծաղիկներ․․․ Լճի խորքում արտացոլել է երկինքը, և նույն խորքում երևում է յոթ ստվեր՝ զինված կոմունարների յոթ ստվեր․․․

Նրանք գնում են խոտերի միջով, լճի ափերով, և միայն նրանց պատկերն է երևում լճի հայելու մեջ։

10

Անտառի բնակիչները...

Արևի մայրամուտն է Զանգեզուրի Երկար անտառում․․․

Անտառի խավար խորքից դեպի արևը գալիս են յոթ պարտիզան։ Նրանց ստվերները երկարում են։ Ստվերները հեռանում են, և հզոր աղմուկով խշշում է անտառը։

Ղափանի հանքափորները...

Հանքի ավերակ մուտքը։ Հեղեղը սրբել է հողը, և դեռևս կախված են նեղգծանի ռելսերը՝ ծուռ, ժանգոտ և ջարդված։ Մի վագոնետ խրվել է հողի մեջ, և արդեն չորս կողմը բուսել է վայրի կանեփ։ Հանքի ավերակ մուտքի առաջ կանգնել են 20 յոթ հանքափոր՝ և ծերունի, և երիտասարդ՝ նիհար, մռայլ և համր։

- Զանգեզուրցիներ, փշրեցեք բռնության շղթաները,- էկրանի ետևից որոտում է մի ձայն։

Հրապարակում բացվում է միտինգը, նույն պարտիզանները՝ յոթն անգամ յոթ, որոնք եկել են Մթնաձորի գյուղերից և լեռնային լճի ափերից, եկել են անտառի բնակիչները և մռայլ հանքափորները։

Խոսում է Քրիստը՝

- Թշնամին ամրացել է Յայջիի դիրքերում․․․

30 Թնդում է նվագախումբը։ Լեռներով բարձրանում են պարտիզանները և որքան հեռանում, այնքան խլանում է հաղթական մարշը։ Ահա նրանց միացած երկու երիտասարդ, երեք ձիավոր, միայն մի ալեհեր ծերունի։

Հետզհետե խավարում է։

6

Փոքր ձորակ։

Զիլֆին, Պուղանը և երկու ռուս կարմիր բանակային։ Նրանք բոլորը կանգնել են մի լանջի առաջ, որտեղ միայն խրված է մի 10 կոտրած «պենձիկ» և ուրիշ ոչինչ ոչ դուռ, ոչ լուսամուտ, ոչ պատ, այլ լեռնալանջ է, հողի մեջ, գետնից կես մետր բարձր կոտրած «պենձիկը» Զիլֆին դեն է շպրտում, ապա հողը ձեռքով հետ է տալիս, չոր խոտ է հանում, մի ամբողջ խուրձ, ապա երկրորդ խուրձը, երրորդը և հետզհետե խորանում է մուտքը։

Ռուս կարմիր բանակայինները զարմացած նայում են։

Երեք քայլի վրա արձանացել է Պաշտոնավորը։ Նրան դեռ չեն նկատել, որովհետև մյուսներն զբաղված են գործով։ Զիլֆին կարծես գետնի խորքն է մտնում, այնտեղ մի դռնակ է բացվում, ապա երևում է Զիլֆին, նրա ետևից ոչխարները՝ մեկ, երկու, 20 երեք, տաս, քսան, հիսուն, կարծես գետնի ընդերքը ժայթքում է ոչխարներ, որոնք փակ քարանձավից վազում են դեպի արևը, դեպի թարմ օդը։

Պուղանը նկատեց Պաշտոնավորին։ Ոչխարը նրանն էր․ այդ նա էր նրանց թաքցրել գոմում բռնագրավման ահից։

Զիլֆին ոչխարների առաջը պահում է։

- Զիլֆի, երեքից մեկը ջոկի...

Տղան ջոկում է։ Նրան օգնում են ռուս կարմիր բանակայինները։

Պուղանը մոտենում է Պաշտոնավորին.

30 - Դու դիկտատուրի կողմից գաղափար ունե՞ս...

Պաշտոնավորի վախեցած դեմքը։

Պուղանը շարունակում է․

- Քո հոժար կամքով զորքի համար երեքից մեկը տալի՞ս ես, թե՞ չէ․․․ Պաշտոնավորը ահից խեղճացել է։

- Ինչ եմ ասում...

Կարմիր բանակայինները քշում են Զիլֆու ջոկած ոչխարները։ Նրանց ետևից գնում են՝ Պուղանը և Զիլֆին։ Տղան հարցնում է.

- Քեռի, էդ դիկտատուրը հի՞նչ ա․․․

- Դիկտատուրը նա է, որ դրա նմանների կաշին մաշկես... Նրանց ետևից դեռ արձանացած, բայց դժգոհ նայում է Պաշտոնավորը։ Մոտենում է քահանան։ Վերջինս հարցնում է.

10 - Բա ասում էիր, ռուսը գա լա՞վ կլինի.․․

- Էս իմ տեսած ռուսը չի,- ափսոսանքով և կարոտով ասում է Պաշտոնավորը։

Խավարում։

7

Տաթևի վանահոր կամարակապ խուցը։

Նստել են Գեդեոն վարժապետը և «սպարապետը»։ Սենյակում կիսաստվեր է, ցուրտ է և մռայլ։ Գեդեոն վարժապետը, կարծես, ինքն իրեն խոսում է․

- Կար Ժամանակ, երբ մենք մահից չէինք վախենում...

20 Այժմ նրանք․․․ Դուք չե՞ք մրսում,- փակում է պատուհանը, ապա նայում է «սպարապետին», որը ինչ-որ թղթեր է քրքրում, այրում է մոմի վրա և մի մասը դարսում է առանձին։ «Սպարապետը» չի լսում նրա հարցը և քթի մեջ դնդնում է մի երգ։

Նա երկար նայում է մի թղթի։

- Մայոր Նիբբոնի վերջին նամակը․․․ Գուցե պատմության համար,- և դառն ժպիտով նայում է Գեդեոն վարժապետին։

- Իսկ ինչ կլինի պատմության դատաստանը․․․

- Պատմությունը գրում են արյունով․․․

30 Գեդեոն վարժապետը նայում է մի կետի։ Հետզհետե փոխվում է նրա դեմքի արտահայտությունը։

Միջանցքում՝ ոտնաձայներ։ Մտնում են գնդապետ Կուռոն, նրա ետևից պարուչիկ Ամիրջանովը։

- Ամեն ինչ պատրաստ է,- ասում է գնդապետը և «սպարապետին» է մեկնում մի թուղթ։ Գեդեոն վարժապետը ցնցվում է։

«Սպարապետը» թաթախում է գրիչը և մեկնելով Գեդեոն վարժապետին՝

- Նախ ստորագրում է ազգային խորհրդի նախագահը․․․

Գեդեոն վարժապետը ստորագրում է բանտարկված կոմունարների մահավճիռը։

Սրբում է սառը քրտինքը։

- Պատմությունը գրում են արյունով․․․- և «սպարապետը» ստորագրում է։

10 - Եվ ինչպե՞ս նրանք չեն վախենում մահից,- դեռ ինքն իրեն խոսում է Գեդեոնը։

Գնդապետը թուղթը պահում է մոմի վրա,- ապա թուղթը հանձնում է պարուչիկին, վերջինս գնում է։

8

Երեկո է։

Մի կոմունար լսում է խշշոց։ Նա կանչում է․

- Ո՞վ ես․․․- մի ձայն՝

- Ես եմ․․.

Դուրս է գալիս Մակիչը, նրա հետ Լևոնը։

20 - Ոչի՞նչ չկա,- հարցնում է Մակիչը։

- Ոչինչ չկա,- Մակիչը նայում է պահակի հրացանի փակաղակը, դիտողություն է անում, որ գնդակը փողի մեջ չէ։ Շարունակում են ճանապարհը։

Լսվում է մի մեղմ բայաթի։ Հետզհետե երևում է ուրիշ դիրքապահ։ Նա հրացանը մի կողմի է դրել և նորոգում է տրեխը։

Մակիչը ետևից ուզում է վերցնի նրա հրացանը։ Դիրքապահը վեր թռավ։

- Անունդ ի՞նչ է,- հարցնում է Մակիչը։

Դիրքապահը ցույց է տալիս պատռած տրեխը, բոբիկ ոտքը։ 30 Եվ ասում է․

- Որ մեր գյուղը մտնենք, կասեն կոմունարը բոբիկ է․․․ Դրա համար էլ․․․

Մակիչը ժպտում է։ Հարցնում է՝

- Բան-ման չերևա՞ց․․. - Մենակ մի քարայծ երևաց...

Հեռանում են։

Մակիչը նայում է ձորին, երկնքին։ Լևոնը հարցնում է՝

- Շա՞տ պիտի սպասենք...

- Թնդանոթները հասնեն.․․

Խավարում։

9

Քարափի գլխին շարվել են կոմունարները․ նստած են, պառկած են, թիկնել են քարին, ընկերոջ թիկունքին։

10 Երգում են Զանգեզուրի պարտիզանների երգը։

Մակիչը մոտենում է։

Նրանք լռում են։ Նրանց մեջ նստած է Պուղանը։

- Ինչո՞ւ լռեցիք,- հարցնում է Մակիչը,- Պուղան․․․

Գրկվում են։

- Ի՞նչ կա, չկա․․․

- Էնպես մի դիկտատուր եմ քցել, որ.․․

Կոմունարները ծիծաղում են։

- Կռիվը վերջանա...- ասում է Մակիչը,- գնալու եմ սովորեմ․․․

20 -Հի՞նչ ես սովորելու,- հարցնում է «Ջաղացատերը»։

- Ինջիներություն։

- Ես էլ կգնամ իմ ջաղացը.․․

Ծիծաղում են։ Մակիչը կոմունարներին՝

- Մի լավ երգենք մեր ձորերում․․.

Երգում են պարտիզանների երգը։ Երգը հետզհետե զորանում է, երբեմն միայն երգի արձագանքն է լսվում, երբեմն ձորերում որոտում է։

Մակիչը նայում է ձորի մյուս ափին, հեռու, որտեղ արևմուտքի ամպերը դեռ կարմիր են։

30 - Լսո՞ւմ են մերոնք․․․- և ցույց է տալիս ձորի այն ափը, Տաթևի քարափները։

Հետզհետե երգը խլանում է, և նրա հետ իջնում է խավարը։

10

Նույն սենյակը Տաթևում։ Գիշեր է։ Վառվում է մոմը։

Գեդեոն վարժապետը կուչ է եկել, կարծես մրսում է։ Պատուհանից դուրս է նայում գնդապետ Կուռոն։

Լուսնյակ գիշեր, ժայռերի ստվերները։ Ձորում շառաչում է ջրվեժը։

Բակի սալահատակի վրա երևաց լույսի շերտը, ինչպես նիզակ։ Մեկը լապտերով կանգնել է ինչ-որ տան առաջ։

Քարափի գլխին ստվերներ։ Մի տեղ ձի է դոփում։

10 Խավար միջանցքով գնում է պարուչիկ Ամիրջանովը։ Նա չի երևում, և չեն երևում նրան ուղեկցող մաուզերիստները, այլ միայն լսվում է ոտքի դոփյուն, ապա ձեռքի լապտերի նիզակաձև լույսը։

Լսվում է մի ձայն․

- Ալլահ, աման...

Տաթևի խոր զնդանը։ ճրագի աղոտ ցոլք: Պառկել են, նստել են, ոմանք քայլում են։

Մի ծերունի թուրք և մի հայ գյուղացի, ապա երկու երիտասարդ, նաև Գարեգինը։ Վերջինիս է դիմում թուրքը․

20 - Լավ, ասենք, ես թուրք եմ, բա հայերը ձեզ ինչո՞ւ են սպանում․․․

Գարեգինը՝

- Մենք ուրիշ ազգ ենք, հայր... Մենք բոլշևիկ ենք։

- Դա ի՞նչ ազգ է․․․

- Դա մի նոր ազգ է... դա,- և գրկում է թուրքին․․․- դա․․․ ազգերի կռիվ չի ուզում, այլ կռիվ հարուստների դեմ, խաների դեմ, խեղճ ֆուղարա մարդկանց ազատության համար․․․

Ամիրջանովը ներս է մտնում։ Քար լռություն։ Պարուչիկը 30 Գարեգինին մատով նշան է անում՝ որ դուրս գա։ Գարեգինը նայում է շուրջը, հանում է պինջակը, տալիս է ծերունուն․

- Առ, հայր․․․ թե ողջ մնացիր, պետք կգա։

Թուրքը լալահառաչ իրեն նետում է նրան պաշտպանելու։

- Ո՞ւր եք տանում իմ որդուն․․․ Թուրքին մի կողմ են հրում։ Գարեգինը բղավում է՝

- Ով ողջ մնա, թող ջնջի սրանք․․. Կեցցե,- բայց հարձակվում են, փակում են բերանը, դուրս են քաշում։

Բարձրանում է աղմուկ, լաց, գոռոց,,. Երբեմն հանդարտվում է, լսվում է կանացի ողբի ձայն։ Պարուչիկ Ամիրջանովը երևում է այլ զնդանում․ այնտեղից հանում է ուրիշին։

Հանել են երեք հոգու։

Գնդապետ Կուռոն նայում է պատուհանից․

— Սկսվում է․․․

10 Գեդեոն վարժապետը գլուխը պահում է վերարկուի մեջ։ Օգտվելով առիթից, գնդապետը բաց է անում պատուհանը։

Լուսնյակ գիշեր է, սև, ծանր ստվերներ․․․

Քարափի գլխին կանգնել են չորս հոգի։ Մեկը պարուչիկ Ամիրջանովն է։ Նրանց մեռելագույն դեմքերը․․․ Պարուչիկը ներքև է նայում, ապա մի քիչ հեռանում է քարափի բերանից։

Բերում են մի կոմունարի՝ աչքերը կապած։ Երկու հոգի բռնել են նրա ձեռքերից։ Նա փորձում է հետ կանգնել, բայց այդ կատարվում է հենց քարափի գլխին և դեռ չէր բղավել՝

- Ընկերնե՛ր,- երբ ծոծրակից կրակում է պարուչիկը, 20 և կոմունարն ընկնում է։

Լռություն։ Խուլ աղմուկ։

Գնդապետ Կուռոն նայում է։

Բերում են երկրորդին։ Նա զինվորի զգեստով է։ Երեք քայլի վրա նա հանկարծ դուրս է պրծնում բռնողների ձեռքերից և ահագին ոստյուն անելով, թռչում է քարափից։

Ահից մի կողմ են քաշվում պարուչիկը և մի մաուզերիստ, որը ուզում է մաուզերը կրակել, բայց պարուչիկը նրան նշան է անում՝ թե ավելորդ է, նա այլևս կենդանի չէ։

Գնդապետը ցնցում է դեմքը, երբ կոմունարը ոստյուն է 30 անում դեպի անդունդը։

Նրանց համր շարժումների ընթացքում լսվում է ավելի զորեղ խշշոց, որովհետև երկրորդն ընկավ անդունդը՝ թփերի վրա։

Գլուխը բարձր պահած գալիս է Գարեգինը։

- Կեցցե կոմունիզմը,- որոտում է նրա կանչը, որոտին արձագանքում են զնդանից, նրան բռնողները փորձում են փակել բերանը։ Այդ ակնթարթում Գարեգինը ոստյուն է անում. դուրս է պրծնում նրանց ձեռքերից և գրկելով պարուչիկ Ամիրջանովին, ընկնում է անդունդը։

Իրարանցում։

Գնդապետը փակեց պատուհանը։

- Պարուչիկը,- և դուրս գնաց։

Գեդեոն վարժապետը կիսով չափ բարձրացել և այդպես սառել է։

Քարափի գլխից ներքև են նայում գնդապետը և մաուզերիստները։ 10 Լռություն, մեռելային լռություն։ Ջրվեժի նույն շառաչը։ Գնդապետը դաժան ձայնով՝

- Մնացածներին կապած բերեք,- և ինքն է կանգնում պարուչիկ Ամիրջանովի տեղը։

Խավարում։

ՅՈԹԵՐՈՐԴ ՄԱՍ

1

Մաղում է բարակ անձրև։

84-րդ բրիգադի հրետանին դանդաղ և դժվարությամբ շարժվում է սարահարթի փափուկ հողերի վրայով։ Մի վիթխարի 20 թնդանոթ կանգ է առել, անիվները խրվել են ցեխի մեջ։ Հրում են կարմիր բանակայինները, հրում են տեղացի պարտիզանները։

Թնդանոթը հանեցին։

Ուղեկցող զինվորները գնում են։ Կոմունարներից մեկը, որ նույնպես օգնում էր, երբ թնդանոթը շարժվում է, նրան չի ուղեկցում, այլ նստում է քարերի վրա։

Նա տխուր է։ Նայում է թնդանոթի ետևից։

Նրա ընկերը մոտենում է։

- Հը՞,- և նայում է հարցական։ 30 - Էն անդերն էլ էնպես գոռում է որ...- և ցույց է տալիս հեռացող թնդանոթը։

- Է, ի՞նչ...

- Ախր, երեխեքը սրտաճաք կլինեն... - Վեր կաց, վեր կաց,- հանդիմանող ձայնով ասում է երկրորդ կոմունարը։

Նրանք գնում են թնդանոթի ետևից։

2

Սեղանի վրա վառվում է մոմը։

«Սպարապետը» Կուռոյին՝

-Ամեն ինչ բարենպաստ է, մանավանդ եղանակը... Այժմ կամ երբեք։ Քանի որ նրանք դեռ նոր ուժ չեն ստացել․․․

Դուրս են գնում։

10 Հնչում է հավաքի փողը։

3

Աստղալույս գիշեր է։

Վանքի բակը։

Ձիավոր խմբերը, ձիեր, սպառազինման աղմուկ և իրարանցում։

Գնդապետ Կուռոն հրամայում է՝

- Սմբակները փաթաթեք թաղիքով․․․ որպեսզի ոչինչ չզրնգա, ոչ զենք, ոչ սանձ․․. Յուրաքանչյուր զինվոր իր վրա կրում է սպիտակ պատանքը․․․

20 Գնդապետը ցույց է տալիս սպիտակ քաթանը։

Ներքև՝ ձիերը, մաուզերիստները,- դաշնակցական զորքի ծաղիկը,- խմբապետներ, վաշտապետներ, Կուռոյի, Ներսեսի, սիսիանցիների այն ձիավորները, որոնք կազմում էին նրանց գայլավաշտերը։

Մեկը ամրացնում է թուրը, երկրորդը հանում է սապոգների խթանները, երրորդը ձիու սմբակին թաղիք է փաթաթում։

Երկու մաուզերիստներ, մեկը հանում է վրայի զգեստը մինչև սպիտակ շապիկը և ապա հագնում է թարս, այսինքն սպիտակ շապիկը դուրս։ Մյուսը, որ ամբողջովին սպիտակ է, 30 գլխին փաթաթում է սպիտակ քաթանը, նմանվելով պատանած մեռելի։

Ապարատը սահում է ձիավորների վրայով։ Կիսամութ, կիսալույս է։ Երկու մաուզերիստներ թաղիք չունեն ձիերի սմբակները փաթաթելու։ Նրանք ուղղակի պոկում են ձիու պայտերը, որպեսզի սմբակները չզրնգան.․․

Մի այլ անկյունում ուրիշ երկուսը նույնպես թաղիք չունեն։ Նրանցից մեկը վայր է դնում ձիու սմբակը և մյուսին աչքով առաջարկում է ինչ-որ տեղ գնալ։

Գնում են՝ երկուսն էլ ոտքից գլուխ սպիտակ, ինչպես ուրվականներ։

Խավարը թանձրանում է, որովհետև նրանք մտան վանքի գավիթը։ Խավարի մեջ ինչ-որ դուռ զրնգում է։

10 Վանքի ներսը։ Գիշերային երկու մոմ և գմբեթից ներս ընկնող աստղալույսը։

Դրնգում են երկու ոտնաձայն, ապա խավարի միջից երևում են երկու սպիտակ ուրվական՝ երկու մաուզերիստները, որոնք ներս են մտել վանքը, որպեսզի․․․

Բայց ահա մեկը գետնից բարձրացրեց գորգը, մյուսը թուրը հանեց և գորգը ճեղքեց զոլ-զոլ։

4

Կիսամթնում Կարմիր բանակի և կոմունարների դիրքերը։ Մի տեղ խարույկը հանգել է․․․ խարույկի մոտ, հենց գետնի 20 վրա փռված քնել են կոմունարները։ Բախշին, որ նստած ննջում է, չի կարողանում հաղթել քունը և կուչ է գալիս քարի տակ։

Մեկը քնի մեջ ավելի է սեղմվում ընկերոջ մեջքին, որովհետև փչում է լուսադեմի զովը։

Նույնիսկ ձիերը գլուխ գլխի ննջում են...

Մակիչը փաթաթվել է յափնջու մեջ, գլուխը հենել է Պուղանի մեջքին և քնել է։

Գնդի հրամանատարի վրանը։

Արթուն է միայն դրսի պահակը։ Վրանի ներսում քնել են։

30 Մի այլ տեղ ջոկի հրամանատարը դեպի առաջին դիրքերն է ուղարկում չորս կարմիր բանակայինի։

Այդ տեսարանը ևս հեռանում է, հետզհետե հեռանում է ամբողջ բանակատեղին, և թվում է, թե լեռներում մարդ չկա, այլ խաղաղ լուսաբացն է, այն ժամը, երբ մութի մեջ աղոտ ուրվագծվում են լեռները, լսվում է միայն ջրի խուլ ձայնը, խոտերը խշշում են, և ինչ-որ անհայտ հեռվից մի թռչուն անհանգիստ կանչում է բնի մեջ։

5

Վանքի դարպասները բացվում են։

Լուռ, առանց աղմուկի դուրս են գալիս ձիավորները։ Ձիերը չեն դոփում, թրերը չեն աղմկում, երբեմն միայն մի ձի փռռացնում է ռունգերով, և տերը զայրացած քաշում է նրա 10 սանձը։

Դարպասներից դուրս են գալիս ձիավորները և իսկույն կորչում։ Նրանք սպիտակ զգեստով են, ոմանք ձեռքի գնդացիր ունեն, և այդ ամենը կիսաիրական տեսիլք է, կարծես արշավում են ուրվականներ։

Այդ «պատանեկրաց» արշավանքն է։

Գնդապետ Կուռոն նայում է քարափի գլխից։

Ձորը լիքը «չանգ» է... Սպիտակ չանգը սողում է ձորով, լեռներով, և չի երևում ոչ գետը, ոչ դիմացի լեռները։

Ձիավորները դարպասից դուրս են գալիս և կորչում սպիտակ 20 չանգի մեջ։

6

Կոմունարների բանակատեղին մի բլուր է․ որից ձախ Որոտանի ձորն է, աջ լեռնաշղթայի և բլուրի արանքում,- կանաչ ձորակ։ ճանապարհը կիսամթնում սպիտակին է անում՝ բարձրանալով այդ ձորակից։

Բլուրից հեռ ու այն քարափը, որտեղ Մակիչը հանդիպեց դիրքապահին։

Նույն տեղը երկու դիրքապահներ են։ Ցուրտ է, հենվել են քարին, պաշտպանվելով լուսադեմի ցրտից։

30 Կամուրջը չանգի մեջ։ Սպիտակ ձիավորներն անցնում են կամուրջով։ Կուռոն անցել է կամուրջը և ձին պահած դիտում է ձիավորների անցնելը։ Ձեռքով նշան է անում, որ արագացնեն երթը։ Երեք ձիավոր մտնում են գետը, բայց և իսկույն ետ են դառնում, որովհետև վտանգավոր է գետով անցնելը։

Դիրքապահ կոմունարներից մեկը նկատում է չանգը, որի առաջին քուլաները երևացին գետի վրա՝ ձորում, լանջի վրա և նույնիսկ լեռան գագաթին։

Չանգը գալիս է՝ սև, սպիտակ շերտերով, ինչպես ծանր ծուխ, ինչպես շարժվող պարիսպ։

- Արա, չանգը... պահ...

- Ձյուն պիտի գա,- ասում է երկրորդ կոմունարը՝ տեղն 10 ավելի տաքացնելով։

Չանգի մեջ ձիավորները դադար առան։

Մի մասը դեռևս անցնում է կամրջով։

Գնդապետը մի խմբապետի նշանով հասկացնում է, որ առաջ անցնի։

Խմբապետն առանձնանում է՝ նրա հետ 8-10 ձիավոր։

Գնդապետը ձիավորներից մեկին, որի ձին սև է և նշմարվում է ամպի մեջ, հետ է կանչում, և նրան փոխարինում է սպիտակ ձիավորով։

Ձիավորների հետախույզ տասնյակն առաջ անցավ...

Նրանք դուրս եկան չանգից։

20 Արդեն պարզ նշմարելի են։ Բայց իրենք ևս զգացին այդ և հետ դարձան։

Չանգը սողում է, երբեմն ձորի քամու հետ ամպն ավելի արագ է շարժվում, և ամպի առաջին ալիքների հետ անաղմուկ գալիս են սպիտակ ձիավորները։

7

Չորս կարմիր բանակայիններ նայում են չանգին։

– Вот черт...– ասում է մեկը։

— А красиво,– հիանում է երկրորդը, և նրանք շարունակում 30 են առաջ քայլել։

8

Չանգի մեջ արշավող ձիերի հետքից քար է գլորվում ձորը։ Դիրքապահ կոմունարները զգաստանում են։ Ձիավորները կանգնել՝ լսում են քարի աղմուկը։

Կոմունար դիրքապահը ձայն է տալիս.

- Ո՞վ ես...

Չանգի միջից պատասխանում են՝

- Մենք ենք...

- Դուք ո՞վ եք․․․

- Հայ ենք։

- Ստի հե՞րը, թե դուք հայ եք․․․– և կրակում է։

Կրակում է նրա ընկերը։

10 Ձիավորները չեն պատասխանում, այլ առաջանում են։ Խմբապետը ձիուց իջնում է, ձիուց իջնում են ուրիշ երեք հոգի։ Նրանք սողում են և անակնկալ թիկունքից դաշույններով թրատում են նրանց։

Չանգի մեջ լսվում է հուսահատ ճիչ։

Ամպը ծածկում է ամեն ինչ։ Ձիավորները ամպի մեջ ձի են նստում։

9

- Մակիչ, չանգը,- բղավում է Պուղանը։ Մակիչը վեր է թռնում։

20 Ամպը մոտ է։ Ամպի միջից լսվում է նոր կրակոց։ Մի դիրքապահ դուրս է վազում ամպի միջից, բղավելով

- Գալիս են...

Մակիչն արձագանքում է։

- Ձորը պահեք․․․

Բարձրանում են բլուրները։

Կոմունարներից մեկը վազում է դեպի գնդի շտաբը։

10

Սպիտակ խմբապետի և Կուռոյի դեմքերը։

Սպիտակ ձիավորները փորձում են անցնել ձորակով։ Բլուրի 30 գագաթից Կարագինը բաց է անում գնդացիրը։ Ձիավորների առաջապահը հետ է նահանջում։

Բլուրի գագաթին մի խումբ կոմունարներ։ Մակիչը դիրք է մտել քարի ետև։ Նշան է անում՝ գնդացիրը լռում է։ Սպասում են։

Քամին հանկարծ ճեղքում է ամպը...

Լեռնալանջով արշավում են սպիտակ ձիավորները։

Ամպը նորից է ծածկում ամեն ինչ։

Դեպի բլուրն է տեղում գնդակների տարափը։

Սպիտակները սողում են։ Երևում են դեմքեր, մեկը արդեն դեն է նետել սպիտակ փաթթոցը և դաշույնը բերանով բռնած, չորեքթաթ սողում է։

Մի կոմունար դարան է մտել. կրակեց նրա ճակատին, դաշույնով 10 թշնամին գլորվեց։

- Պինդ կացեք...

11

Չանգը հետզհետե անցնում է։

Այն ձիավորները, որոնք լեռնալանջով անցան, ճեղքել են կոմունարների և 151-րդ գնդի ճակատը։ Նրանց մի մասը կռվում է գրավելու բլուրը, որտեղ կոմունարներն են, իսկ մյուս մասը հետ է սեղմել 151-րդ գնդին։

Մակիչը դիմադրում է։

Սպիտակներից մեկը հանդգնությամբ մոտեցավ և այն քարափի վրա, որտեղ թաքնված էր Կարագինը, ձեռնառումբ նետեց։

20 Գնդացիրը լռեց։ Փոշի է, ամպ է։ Մակիչը իրեն նետում է դեպի այն կողմը։

Փոշու միջից գնդացիրը նորից է բացվում։ Կարագինի ճակատը արյունել է, բայց շարունակում է կրակել դեպի ձորը, դեպի ձորով համառությամբ եկող ձիավորները։

Ահա նրանք բարձրանում են բլուրով։

Լևոնն իրեն նետեց առաջ՝ կրակում է։

Լևոնն է, Մակիչը, Պուղանը...

Կրակելով բարձրանում են դեպի բլուրի գագաթը։

30 Նրանց նկատեցին։ Նրանց վրա տեղում է գնդակների տարափ։

Լևոնն ընկավ։ Մակիչը շալակում է Լևոնին, մինչև անգամ երկու քայլ հետ է դառնում, վերցնում է Լևոնի հրացանը։

Մոտենում են նոր կոմունարներ... Չանգը հետզհետե բացվում է։

- Կրակ,- որոտում է դեղի հրամանատար Բունչուժնու ձայնը։

Պայթում է առաջին արկը։

Լսվում է մի ահարկու շառաչ։

Կոմունարները գրոհում են։

Խմբապետներից մեկը դարան է մտել։ Մակիչն իջնում է բլուրից, իջնում են կոմունարները, ինչպես պղտոր հեղեղ։

Դարան մտած խմբապետը կրակեց։

10 Մակիչն ընկավ, և ընկնելով ձեռքով նշան է անում հարձակման։

Գրոհում են.

- Մակիչ,- կանչում է Պուղանը։

Մակիչն ուզում է վեր կենալ, թևերը շարժում է այնպես, կարծես թևերը կապկպած են պարանով, և ճիգ է անում կտրատի մահվան կապերը։

Մակիչը մեռնում է։

Երկրորդ անգամ որոտում է 84-րդ բրիգադի հրետանին։ Փշրվում է կամուրջը՝ այն ժամանակ, երբ սպիտակ ձիավորների 20 մի խումբ փախչում էր կամրջով։

Այլևս չանգ չկա։

Գետի այս ափին են մնացել գնդապետ Կուռոն, նրա օգնականները։ Կուռոն հետ է նայում։

Լեռներից դեպի ձորն են իջնում կոմունարները։ Իջնում են կարմիր բանակայինները։

Մի խմբապետ մտավ գետը։ Ձին և ձիավորը սուզվեցին ջրի մեջ։

12

Լուսաբաց է։

30 Տաթևում պատրաստվում են փախչելու։ Փախչում են։

Ձիեր, ձիավորներ, մինչև անգամ մինիստրներ։

Իսկ վանքի ներսը կատարվում է ահավոր ավերածություն։

Վանքը կողոպտում են։ Մի մաուզերիստ փշրում է ոսկե ջահը, մեկը շուրջառները լցնում է խուրջինի մեջ, երրորդը թրի հարվածով ճեղքում է վարագույրը, ապա վազում է դեպի ձին։ Դռան մոտ, ձեռքերը սյունին հենած, սարսափահար կանգնել է ծերունի վանահայրը։ Կարծես «բարբարոս անօրեններ» են, որոնք կողոպտում են վանքի հարստությունը։

- Իմ ձին, իմ ձին,- Գեդեոն վարդապետն իրեն կորցրել է։ Նստում է մի նիհար ձի, նստում է վարժապետի նման, և նստելու ժամանակ վայր են ընկնում ակնոցները, մի ձիու սմբակ փշրում է նրա ակնոցները, և ժամանակ չկա ոչինչ ասելու, որովհետև ահա նորից ահռելի աղմուկով որոտաց թնդանոթը՝ մոտիկ, բոլորովին մոտիկ, այնպես որ որոտից դողդողացին 10 վանքի ջահերը։

13

Կուռոն դիմադրում է։

Այլևս անմիտ է դիմադրելը, բայց և անհնար է գետով անցնելը։ Մեկն իջնում է ձիուց՝ իրեն գցում գետը, ջրապտույտը կլանում է նրան։

Կուռոն տատանվում է։

Այդ վայրկյանին Պուղանը գնդակի նման առաջ է վազում առանց ահի, առանց երկյուղի, հանում է ատրճանակը։ Կրակում է։

Գնդապետ Կուռոն կախվեց ձիուց։ Ձին ընկավ գետը։ Ձին 20 ու ձիավորը կուլ գնացին գետին։

Տաթևի դարպասներից դուրս եկավ «սպարապետը»։ Փախչում է։

Դեպի կամուրջն են վազում կոմունարները։

Նրանցից մի քանիսը գերանների վրայով անցնում են մյուս ափը։

151-րդ գնդի հրամանատար Բnւնչnւժնին հեռադիտակով նայում է Տաթևի վանքին և քարափներին։

Վերջին արկը պայթում է քարափների վրա, հենց պարսպի ներքևը։

30

Խավարում։

14

Արևոտ Զանգեզուրը։

Ինչ-որ շատ հեռվից լսվում է մեղմ հորովելը։

Որոտանի ձորը, գետի սպիտակ փրփուրները։

Եվ գրոհում էին ահեղ էսկադրոնները...

Լեռան ետևից երևում է կարմիր հեծելազորի շղթան... Նժույգները ծառս են լինում։

Ձոր է՝ երկու կողմը ուղղաձիգ ժայռեր։ Կարմիր հեծելազորը գնում է ձորով։ Ջուր չկա. ծարավ են հեծվորները, ծարավ են 10 ձիերը։

Ձորում երևաց մի տղա։ ժայռի գագաթից դեպի ձորն են նայում այծերը։

Հեծվորներից մեկը հարցնում է.

– Мальчик, где здесь вода?...

Տղան ռուսերեն չգիտե և նույնիսկ վախենում է՝ չհասկանալով նրա հարցը։ Բայց և հետաքրքրությամբ նայում է։ Հարցնողը ձեռքով նշան է անում, թե ծարավ է։ Նրանցից մեկը հայերեն ասում է․

– Ջուր չկա...

20 Տղան ցույց է տալիս «նովը», որ ժայռից Ժայռ է անցնում։

Հեծվորը տղային հասկացնում է, թե իրենք չեն կարող բարձրանալ ժայռի գլուխը, և բացի այդ ծարավ են ձիերը։ Տղան գլխի է ընկնում։ Նովի տակ ինչ-որ փորում է։ Հեծվորները զարմացած նայում են, ենթադրելով, որ տղան գետնից ջուր պիտի հանի։ Ապա տղան մագլցում է ժայռով, սողում է նովի վրայով և քարը կոխում է նովի մեջ, վարար ջուրը շառաչով թափվում է այն փոսի մեջ, որ նախօրոք պատրաստել է տղան։

Ձիերը մոտենում են ջրի վրա։ Հեծվորները զարմացած- հիացած են, իսկ տղան նովի գլխից նայում է ներքև։

30 Քայլում էր 4-րդ հայկական հրացանաձիգը...

Բիչանագի լեռները․․․

Խճուղին։ Մի գյուղացի սայլը բարձած, կանգնել է։ Նահանջող թշնամին հենց նոր արձակեց նրա եզները և տարավ:

Գյուղացին շվարած կանգնել է։ Լեռնային կիրճով Զանգեզուր է մտնում հայկական 4-րդ հրացանաձիգ գունդը։ Գալիս են փողերի նվագով, ծնծղաներով։

Գյուղացու ահը դառնում է զարմանք, զարմանքը ուրախություն, և նա ձեռքերը լայն պարզած, կանգնել է ճանապարհի եզրին։ Գունդն անցնում է։ Անցնում է սայլաշարքը։ Բանակայիններից մեկը հարցնում է գյուղացուն։

- Եզներդ ո՞ւր են․․․

- Տարան․․․

Բանակայինը նրա սայլը կապում է զինվորական 10 սայլակից։

Լսվում է նույն երգը։ Զանգեզուրի պարտիզանների երգը։ Բացվում է այն դաշտը, որտեղ Չետանց Վանեսը վար էր անում։ Գութանը, որ խափան մնացել էր, ահա լծում են։

Նույն մարդիկն են, նույն եզները։

Գութանը խրված մնացել է հողի մեջ։ Հնչում է նույն երգը։ Զանգեզուրի պարտիզանների երգը։

Արշավում էին Զանգեզուրի պարտիզանները...

Քարահունջի թունելը․ թունելի միջից դուրս են գալիս պարտիզանները՝ երգով, նվագով... Քայլում են հնչեցնելով հաղթության 20 երգը։

Չետանց Վանես ապերը ձեռքը դրել է ճակատին։ Գութանն արդեն լծել են, բայց գութանավարը նայում է կոմունարների զորամասին։ Այնտեղից նկատեցին։ Պուղանը կանչում է՝

– Եհե՜-հե՜յ․․․– և ձեռքով է անում։

Ձորերը զրնգում են նրա կանչից։ Վանես ապերը ժպտում է գոհ և ուրախ, ապա բռնում է մաճը։

Պարտիզանները հեռանում են, հեռանում է նրանց երգը և հանկարծ թնդում է հորովելը, և ձորերը, լեռները ուրախ 30 արձագանքում են աշխատանքի երգին․․․

Վերջ