Jump to content

Էլեգիա (Իլյա Ճավճավաձե)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էլեգիա
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 260
տ. ― էջ 465, ծ. ― էջ 598

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

ԷԼԵԳԻԱ


Լուսինն աղոտ լույս է փըռում
Իմ աշխարհին մայրենի,
Կուչ է գընում կապույտ հեռվում
Ճերմակ շարքը լեռների։

5 Ձեն չի գալիս ոչ մի կողմից,
Վրաստանը մութն ու լուռ.
Վըրացին է հաղթված քընից,
Տընքում տանջված ու տխուր։

Մենակ եմ ես։ Քընած է նա,
10 Քընած շուրջըս ու հեռու...
Ա՜խ, աստված իմ, քընա՜ծ, քընա՜ծ,
Ե՞րբ է արդյոք զարթնելու...