Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄՈՒՐԱԴՅԱՆ Հովհաննես Ավետիքի (ծ. 12.1. 1940, Երևան), քանդակագործ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1971-ից դասավանդում է նույն ինստիտուտում։ Մ. Ղարաբադյան պատերազմի մասնակից է։ Արցախ է առաքել մարդասիրական օգնություն։ Եղել է ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերի թեժ կետերում։ Կերտել է XIX դ. հայ ազգային-ազատագրական պայքարի հերոսների մարմարե քլսնդակաշար՝ «Զորավար Անդոոնիկ», «Գեուգ Ձաուշ», «Արլբյուր Սերոբ», «Մախլուտո» և Ղարաբաղյան պատերազմի հերոսներ՝ Մ. Մելքոնյանի. Վ. Սարգսյանի քանդակները։

ՇԱՀԲԱԶՅԱՆ Մարտին Հաբեթի (ծ. 25.6.1940, Երևան), լուսանկարիչ։ ԽՍՀՄ ժոտնալիստների միության անդամ։ 1956-2001-ին աշխատել է «Հայրենիքի ձայն», «Կոմունիստ» թևւթերի խմբագրություններում, «Նորություններ» (ՃՂԱ), «Արմենպրես» լոստվական գործակալություններում, 2001-ից՝ ՀՀ նախագահի աշխատակազմում։

Արցախահայության առօրյայի, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի մասին լոաանկարային ռեպուտաժներով հանդես է եկել ՀՀ. ՌԴ. Գերմանիայի և այլ երկրների մամուլում։

ՇԱՀԻՆՅԱՆ Արշամ Արտաշեսի (ծ. 1.11.1918, Երևան), քանդակագործ։ ՀՀ վաստակավոր նկարիչ (1972)։ Պրոֆեսու (1990)։ Ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը (1951)։ 1951-80-ին դասավանդել է Փ. Խեղեմեգյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (միաժամանակ՝ 1976-80-ին՝ տնօրեն), 1969-ից՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Ստեղծագործում է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում (քանդակներից են՝ Խորոս Ռոսլինի արձանը Երևանի Մեսրոպ Մարտոցի անվան մատենադարանի առջև, Մեսրոպ Մարտոցի և Խաչատուր Աբովյանի արձանները Դիլիջանում և այլն)։

Շ. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հեղինակներից է։ Քանդակել է զոհված ազատամարտիկ Ա. Հովհաննիսյանի կիսանդրին (1995), ուը տեղադրված է Երևանի 194-րդ միջնակարգ դպրոցի նախասրահում։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Արամ Արկադիի (28.10.1970, Երևան - 15.3.1994, գ. Հորադիզ (Ֆիզուլիի շրջան)Լ ազատամարտիկ. նկարիչ։ 1991-93-ին սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում։ 1993-ին կամավոր մեկնել է ԼՂՀ և Շուշիի առանձնակի գումարտակի կրակային դասակի կազմում մասնակցել է Ֆիզուլիի (Ալիխանլի, Աեյիդահմեդլի, Հորադիզ և այլն), Քելբաջարի, Կուբաթլուի, Զանգելանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ունի սիրո և հայրենասիրության թեմայով 7 գե-