Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղանկարչական զարֆիկական աշխատանքներ որոնք ցուցադրվել են «Զենք և վրձին» խորազիրը կրող ցուցահանդեսներում (Ե., 1999 և 2000)։

Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջուղիներին» հուշամեդալով։ Թաղված է Եռաբլուրում։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Ռաֆայել Արդետնակի (ծ. 13. 1956, Ստեփանակերտ), գեղանկարիչ։ ԼՂՀ նկարիչների միության անդամ։ Ավարտել է Մոսկվայի ժողովրդական համալսարանի գեղանկարչության բաժինը (1974)։ 1976-78-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1974-91-ին և 1993-97-ին՝ Ստեփանակերտի պետական թատրոնի, 1997-ից՝ մշակույթի և եփտասարդության պալատի նկարիչ։ 1991-93-ին պարտիզանական, «Կայծ» կամավորական ջոկատների և ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Ասկերանի (Դահրավ), Մարտակերտի (Մաղավուզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պ. ունի հայրենի բնությանը, հայրենասիրությանը հ պատերազմին նվիրված մի շարք գեղանկարչական ստեղծագործություններ, որոնք ցուցադրվել են Ստեփանակերտում և Երևանում կազմակերպված անհատական և խմբակային ցուցահանդեսներում։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Վխյամ Ներսեսի (ծ.12.4.1938, Երևան), քանդակագործ։ Հայաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային ընկերակցության անդամ։ Ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը (1968)։ Հեղինակ է ՀՀ Արարատի մարզի Այնթափ, Այգեզարդ և Արագածոտնի մարզի Զարինջա գյուղերում տեղադրված Ս.Ա. Պողոսյան զոհված ազատամարտիկների հուշարձանների։

ՊՈՂՈՍՅԱՆՍերգեյ Արամայիսի (ծ. 153.1947, Թբիլիսի), նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1990)։ Հեղինակ է մի շարք հայ մտավորականների (Գ. Գասպարյան, Օ. Դրայան, Խ. Աբրահամյան, Ս. Սարգսյան և ուփշներ) և Արցախի ազգային ազատագրական պայքարի հերոսների (Ս. Սրատյան, Ս. Օհանյան, Ս. Կարապհտյան, Ա. Փափազյան, Վ. Աղաջանյան և ուփշներ) դիմանկարների։

ՍԱՀԱԿՅԱՆ Դորենց Հովհաննեսի (ծ. 25.7. ԴՀ. Սահակյան 1936, Երևան), քանդակագործ, ազատամարտիկ։