Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճիշդ է այս ամէնը։

Բայց պետութիւնը այն անհրաժեշտ միջոցներից
մէկն է, որոնք հնարաւորութիւն են տալիս
ազգերին կազմակերպուելու, սնունդ առնելու,
զարգանալու եւ զօրեղանալու: Մինչ այն աստիճան,
որ թոյլատրելի է հարց դնել, թե կարո՞ղ
էին արդեօք ծնունդ առնել ազգերը պետական
շրջանակնէրից դուրս ու անկախ:

Փաստը այն է, որ ամէն մի ուզգ ունի այսօր
կամ ունեցել է անցեալում (իր կազմակերպման
շրջանում ինքնուրոյն պետական կեանք եւ այդտեղ
է գտել իր ինքնահաստատման ամենազօրեղ
նեցուկներից մէկը։

Եթէ այս կամ այն ազգային հատուած (գերմանական
գաղութները Ռուսիայում եւ Ամերիկայում,
իտալացիները Աւստրիայում, յոյները
Թիւրքիայում) անջատուած է իր պետութիւնից,
նա շարունակում է սնուել արմատից — բուն ազգից,
մայր ազգից, որ մնում է ամրացած՝ պետական
հողի վրայ:

Եթէ որեւէ ազգութիւն չունի այսօր իր սեփական
պետութիւնը (ինչպէս չեն ունեցել՝ Մեծ
Պատերազմից առաջ՝ լեհէրը, լիթուինները, չեխերը,
Հայերը...), ունեցել Է այն աւելի կամ
պակաս հեռաւոր անցեալում, պահել Է կենդանի
յիշողութիւններ անցեալի մասին եւ շարունակում
է ապրել, կենդանի մնալ պատմութիւնից ժառանգած
պաշարով: