Jump to content

Էջ:Աթաբեկ Խնկոյան, Կի-կի-լի-կի՜.pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աքլորն իսկոյն վազեց տուն, Մարօի ձեռքից Ասեղը խլեց, պապի ձեռքից Կոպալը, դուրս թռաւ, որ գընայ իր Վառօին չարչու ձեռքից ազատի.

Դռնից դուրս գալիս կատուն հարցրեց.

— Ո՞ւր էք գնում, Ասեղ.
«Կոպալին հարցրու.
— Ո՞ւր էք գնում, Կոպալ.
«Աքլորին հարցրու».
— Ո՞ւր էք գնում, Աքլոր.
Կի-կի-լի-կի՜... Աքլորն եմ,

Կի-կի-լի-կի՜... Թագւորն եմ.
Մի հաւ ունեմ տունը չէ,
Մի հաւ ունեմ բունը չէ,
Մինն էլ տարել է չարչին,
Գնամ պատժեմ տան միջին
— Ես էլ կը գամ...

Լաւ արի՛, երեք չըլինենք, չորս լինենք».
Մի քիչ էլ գնացին, Շունը հարցրեց.