Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարուստ օժիտով մի աղջիկ առավ
Եվ կընկա փողով… հայտնի մարդ դառավ…
[1898]


ԱՇԽԱՐՀԻՍ ԲԱՆԸ

(Նմանողություն)


Ձըմեռվա ցըրտին խեղճ, քաղցած մի շան
Ես ոսկոր տվի. նա ուրախացավ,
Ձեռքերըս լիզեց և իր շընական
Ամբողջ չարություն իսկույն մոռացավ։

Իմ մի բարեկամն ընկել էր նեղ տեղ,
Օգնության հասա, փըրկեցի նըրան.
Բայց նա մարդկային երախտիքի տեղ,
Թաքուն ամեն ցեխ թափեց իմ վերան…


ԵՐԿՈՒ ԳԵՏ

Ահա՛ երկու գետ։ Մեկն հուժկու ու խոր,
Հոսում է զորեղ, բայց ձայն չի հանում.
Մեկելը — ծանծաղ, հոսանքն էլ — անզոր,
Բայց իր աղմուկով ականջ է տանում։

Խորամիտ մարդն էլ ամեն ազգի մեջ
Գործում է քաջուժ, բայց լուռ ու անտես.
Եվ միայն ցանցառ գործիչն է անվերջ
Բոռում, աղմըկում, ծանծաղ գետի պես…


ԴԵՊԻ ՄԱՄՈՆԱՆ

Մի օր հարց տվի ես Մամոնային.
«Ասա՛, ի՞նչ անեմ, որ քո սեղանին
Ես էլ հյուր լինեմ և հյուր ցանկալի -
Ի՞նչ ճանապարհ ես դու ինձ ցույց տալի»։