Թե որ թողնելով դու մուսա, Պառնաս,
Բորսայում ոսկու մե՜ծ երգիչ դառնաս…»։
[1901]
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԻՏԻԿԱ
«Գիրքն ստացանք… Էջ չորս հարյուր,
Գինն է աժան, տիպն է մաքուր,
Փլանի գըրած, փստանի տըպած,
Փլան քաղաքումն է լույս տեսած.
Խոստանում ենք ա՛յլ ժամանակ
Խոսել երկա՜ր և ընդարձա՜կ…»։
*
Եվ անցնում են շաբաթ, ամիս,
Տարիք գընում, տարիք գալիս.
Իսկ կրիտիկան՝ տե՛ր իր խոսքին՝
Գիրքն է քըննում… Էշի՛ զատկին…
ՕՐԻՈՐԴ X-ԻՆ
(Որ խնդրել էր լուսանկար պատկերս՝ մակագրված որևէ «գրչի հանաքով»)
Ուղարկում եմ քեզ իմ պատկերն,
Վերան գըրած երկու տող.
«Խենթ հարուստին ծախի՛ր քո սերն,
Խելքը գրոշ է՛, առանց փող…»։