Բայց ի՞նչի հայ-եվրոպացին
Խոսքի, վեճի բըռնվելիս,
Ա՜յնքան սիրում էշի քացին
Եվ քացի է միշտ տալիս…
Ի՞նչի… Թե որ լավ միտք անեք,
Հե՜չ չըպետք է զարմանալ —
Փալանը փոխած էշը երբեք
Ազնիվ նըժույգ չի դառնալ…
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1
Կուզեի լինել հայ աստվածաբան,
Նոր վերադարձած արտասահմանից.
Ցույց տալ խեղճ ազգիս դըրախտի ճամփան,
Ազատել նըրան «բազո՜ւմ մեղքերից»… Շատերի նըման, և՛ ինձ մայր աթոռ Կըտար, անկասկած, պաշտոն փառավոր…
2
Կուզեի լինել ես հայ խըմբագիր,
Հայոց «այբուբենն» ակնոցով ջոկող
Ֆանդ ու րեկլամով տըպել լըրագիր,
Կյանքում չըգըրած բընավ ոչ մի տող… Համբերող հայ ազգն իմ պեսին, անշուշտ, Կըտար հա՛մ անուն, կըպահեր հա՛մ կուշտ…
3
Կուզեի լինել հայոց վանքերից
Մեկի վանահայր — հեռու անկյունում,
Որ մարդ չըտեսներ — եկամուտներից