Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դամբանականնե՜ր, թե ի՜նչ է արել.
Բայց նայե՛ք խեղճի մաշված երեսին,
Այնտեղ կըկարդաք. «Քաղցի՜ց եմ մեռել…»

Շըքեղ խնջույք է։ Շամպայնն ու գինին
Թափվում է առատ, հեղեղի նման.
Սեղանավորներ լի թասեր ձեռին
Գոռում են «Կեցցե՜ հայն ու Հայաստան»։
Ճաոեր են ասում՝ կատարը տաք-տաք,
Էն էլ ի՜նչ ճառեր, ի՜նչ ուխտ ու խոստում
Ազգին օգնելու… Բայց մի՛ հավատաք —
Վաղն այդ բոլորը կըցնդի օդում…

Մի այլ տեսարան։ Մայրաքաղաքում
Հավաքված մի խումբ հայ ուսանողներ
Ճառում են՝ ծըխով լըցված սենյակում,
Քարոզում իդեա՜լ, վե՜հ սկզբունքներ…
Անցնում են տարիք… պատկերը նախկին
Տեսնում ես փոխվեց… Կյանքի բազարում
Նույն ուսանողներն ա՛յլ շապիկ հագին,
Սուրբ իդեալներն են փողով վաճառում…

Օ՜, հավատացե՛ք, անծայր երկնքում
Չեն փայլում ա՜յնքան բազմաթիվ աստղեր,
Որքան լըսում եմ ես հայի կյանքում
Խոսքե՜ր հա՛ խոսքե՜ր…


ԱՆՀՈԳ ԿՅԱՆՔ

Անգո՜րծ ու փափո՜ւկ ապրելու համար,
(Իմ այս խըրատը լա՛վ միտըդ պահիր.)
Հագիր փարաջա, գըլխիդ դի՛ր վեղար
Եվ հայոց թեմի առաջնորդ եղիր…