Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՜նչի ես այդպես հուսահատ լալիս,
Մազերըդ փետում, գըլխիդ վա՜յ տալիս.
Արդյոք քո ընտրած սիրահա՞րն է քեզ
Անողորմ խոցել ու դարձրել երես…
Թե՞ անգին ծնողքի կամ ազիզ եղբոր
Մահն ես դու ողբում՝ այդպես սըգավոր…
Արդյոք այդ տըխուր, այս սև օրերին
Քո դըժբախտ ազգի ցավե՞րն են խորին
Քեզ այդպես հուզել, պըղտորել հոգիդ,
Խըլել քո դեմքից կուսական ժըպիտ…
Ասա՛ ինձ, ասա՛, քո սըրտի գաղտնիք,
Գուցե, քո ցավին մի ճար կա, աղջի՛կ…
— «Ա՜խ, մի ժամից հետ հյուր պիտի գընամ.
Կույսը հառաչեց՝ արցունքն աչքերում,—
Իսկ դերձակուհիս — այդ կինն անզգամ —
Դեռ մինչև հիմա շորըս չի բերում…»։


ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱԹՈՌ

Ես գիտեմ կյանքում աթոռ մեծության,
Խաչեր ու աստղեր շարեշա՜ր վերան…
Ով այդ աթոռին հասնել ուզենա,
Երկու հատկություն պետք է ունենա —
Մեծի առաջև խոնարհվի՜լ, դողա՜լ…
Մեծի հետևից կամացո՜ւկ սողալ…

[1901]


ՍՈՒԼԹԱՆ ԵՎ ԱՍՏՂԱԳԵՏ

(10 հուլիսի, 1908 թ.)

«Մի տես, աստղագե՛տ, էս չար գիշերին
Ի՞նչ են մեզ ասում երկնային լույսեր…
— Ասում են, տե՛ր իմ, այսօրվա գերին
Վաղն ազատություն կըերգե լույս-սեր…