Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍԱՎՈՒՂԻ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ

Երբ մարտի դաշտում ես առաջ անցած,
Կընկնեմ նետահար կամ սըրից խոցված,
Թո՛ղ իմ դիակը, հերո՛ս զինվորներ,
Ձեզ չըթուլացնե։ Լարեք ձեր ուժեր
Եվ ապավինած դուք նետ ու սըրին
Մահով մեծարեք մեր ոսոխներին։
Եվ դու, քաջ զինվոր, որ իմ հետևից
Վահանս ես տանում—երբ պատերազմից
Տեսնես փախուստը իմ հերոսների,
Սպանի՛ր ինձ իսկույն… Թո՛ղ ճակատագրի
Կատարվի կամքը, որին բընավին
Չէ՛ կարող հաղթել ոսոխ թշնամին.
Մնա՜ք բարև… բայց քեզ. ժառանգ սիրասո՛ւն.
Քեզ բարև մնաս. որդյա՛կ, չեմ ասում.
Կամ քեզ հաղթությո՛ւն, թա՛գ արքայական,
Կամ ապագայում՝ մա՛հ հերոսական։


ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԳԵՏԱՓՆԵՐԻՆ

Բաբելոնյան գետափներին նստած տխուր, վշտագին,
Լալիս էինք և անցյալն էր պատկերանում մեր աչքին.
Հիշում էինք այն սև օրեր, երբ թշնամին մեր վայրագ
Քարքանդ արեց մեր Սալեմը, դարձրեց տխուր ավերակ.
Եվ Սիոնի մատղաշ կույսեր դառն արտասուքն աչքերում,
Իրանց տեսան վտարանդի, հեռու, օտար վայրերում։

Եվ երբ լքյալ, երբ անձնատուր շա՜տ անուրախ մտքերին
Մենք ակնապիշ նայում էինք արագ վազող ջրերին,
Մեզ սպառնացին մեր թշնամիք. «երգե՛ք, երգե՛ք, նվագե՛ք».
Զուր սպառնալիք… Նոցա երգել մեր սուրբ երգերն—օ՜, երբե՛ք։
Թո՛ղ չորանան մեր ձեռքերը, թո՛ղ մեր լեզուն դառնա քար,
Թե խնդության մի երգ հնչենք, շարժենք տավղի գեթ մի լար։

Սիո՜ն, ահա՛ քո տավիղներն մենք կախել ենք ափերում
Թարմ ոստերից։— Ազատ երգը պահել ազատ լարերում—