Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարդա՛, ա՜յ իմ խելոք մանուկ,
Կարդա՛, գըրի՛ր տարին-բոլոր.
Գիր կարդողի խելքն է կտրուկ,
Միտքը — պայծառ ու լուսավոր։
1893


ՊԱՆԴՈԻԽՏԻ ԵՐԳԸ

Օտա՛ր երկինք, օտա՛ր արև,
Որ շողում եք գլխիս վերև,
Ինչքա՜ն շողաք... դուք ինձ համար
Միշտ կըմնաք գիշեր խավար...

Սիրտըս տոչոր՝ ձեզ նայելով,
Անտեր, պանդուխտ կյանքս լալով,
Օր չի անցնում — հայրենիքիս
Վառ կարոտը չայրի հոգիս։

Մատա՜ղ լինեմ նորա պայծառ
էն երկնքին, ուր սիրավառ
Ոսկի՜ արևն ինձ վերևից
Փայփայել է մանուկ օրից։

Հայրենիքիս խաղաղ ծոցում,
Ինչպես փափուկ օրորոցում.
Ես մեծացել. կյանք եմ առել.
Նրա շնորհով մարդ եմ դառել։

Ո՛նց մոռանամ ես էն օրհնած
Սարն ու ձորը ծաղկով լցված.
էն կենսատու ջուրն ու հողը.
Գարունքի էն հովն ու ցողը։

Ո՞նց մոռանամ ես էն փարթամ
Դաշտն ու արտը, ուր շատ անգամ