Երբ թափվում են գարնանաբեր
Զով անձրևի փայլուն շիթեր:
Ե՞րբ է սըրտի լուռ խորանում
Հույսը զարթնում, խանդը վառվում.—
Երբ ընկնում են սըրտի խորքեր
Վառ իդեալի փայլուն կայծեր...
ՄԻԱՅՆՈԻԹ0ԱՆ ԺԱՄԵՐ
Գիշեր է։ Մենակ, տխուր, անընկեր
Նստած սենյակում,
Որպես բանտարկյալ — վշտի շղթաներ
Աիրտըս են մաշում.
Եվ ստեպ թռչում է իմ տանջված կրծքից
Խորի՜ն հառաչանք,
Բայց հառաչանքիս չունե՛մ ձայնակից,
Չըկա՜ արձագանք...
Չորս կողմս պատեր — անըզգա, անշունչ,
Եվ միշտ անվրդով.
Նայում են վերաս անխոս, անմռունչ,
Սառն հայացքով։
Եվ ի՛նչ փույթ նոցա, թե մի խեղճ էակ
Մինչև առավոտ
Թախծալից սրտով պիտ տանջվի մենակ
Խնդության կարոտ։
Դանդա՜ղ ու տաղտո՜ւկ սահում են ժամերն...
Ո՜ւր ես քաղցըր քուն.
Թույլ պլպլում է և՛ աղոտ լապտերն,
Մոտ է հանգչելուն։
Ա՜խ, ի՞նչ կըլիներ գեթ դու, նազելի՛ս,
Մոտըս լինեիր.
Այս տխուր ժամին արտասուքն աչքիս
Գեթ դու սրբեիր։