Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքում, ինչպես վերևում տեսանք, դեկտեմբերյան օրերին ստեղծվեց ինքնապաշտպանական գվարդիա՝ կազմված թաղային խմբերից։ Յուրաքանչյուր թաղային խումբ ուներ իր շտաբը և հրամանատարը, որը ենթարկվում էր ինքնապաշտպանության կենտրոնական շտաբին։ Ստեղծվել էին նաև երկու գումարտակ, որոնցից մեկը փոխգնդապետ Ջաուսովի գումարտակն էր, որի կազմավորումն ավարտվեց հունվարի 28-ին (այն կազմված էր 4 վաշտից և միաժամանակ հրամկազմ պատրաստելու նպատակ ուներ), իսկ մյուսը ցարական բանակի հայ զինվորներից ստեղծված կանոնավոր գումարտակն էր, որի կազմավորումն ավարտվեց մարտի կեսերին։

Ստեղծված էր նաև հեծելազոր։

Յուրաքանչյուր գյուղ ուներ իր զինված խումբը, շտաբը և պահակակետերը: Բոլոր գյուղերի զինված ուժերի շտաբները ենթարկվում էին քաղաքի ինքնապաշտպանության շտաբին։

Այս հայկական զորքերից բացի, քաղաքում էր գտնվում նաև վրացական գումարտակը[1]։

Ինչպես գրում է «Լրաբեր» (Թիֆլիս) թերթը (№ 4), գեներալ Արջևանիձեն հիացած էր քաղաքի ինքնապաշտպանության կազմակերպվածությամբ։ Թե՛ քաղաքում, թե՛ գյուղում հայ-վրացական կանոնավոր զինված ուժերը խիստ կարգապահ էին։ Բոլոր խրամատներում պահակային ծառայությունն իրականացվում էր բարձր մակարդակով։

Վիրավորներին առաջին օգնություն ցույց տալու և նրանց հիվանդանոց տեղափոխելու համար, քաղաքում ստեղծված էին գթության քույրերի և պատգարակիրների հատուկ խմբեր։

Զենք կրելու անընդունակ տղամարդիկ մոբիլիզացվում էին քաղաքի շուրջը դիրքեր փորելու համար։

Զենքի հարցը Ախալցխայի պաշտպանների համար լավ էր լուծված, ինչը չի կարելի ասել Ախալքալաքի ինքնապաշտպանության մասին։ Ախալքալաքից հեռացող ռուսական կայազորի զորամասերը իրենց հետ զենքը և զինամթերքը լրիվ տարան, իսկ Ախալցխայի 116-րդ ռուսական գունդը, ինչպես

  1. Տե՛ս Ե. Սիմոնյան, նշ. աշխ., էջ 23—29։ «Լրաբեր», 1918 թ., № 4։ «Շարժում» 1918 թ., №№ 17, 8: