Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախարարությունը, և ճանապարհների փակ լինելու պատճառով նրանք ոչ մի կոպեկ չէին ստացել, մի քանի խանութներից առաջին անհրաժեշտության ապրանքները տալիս էին ապառիկ…

Պաշարումը պաշարում, այնուամենայնիվ, մարդիկ շարունակում էին ապրել բնականոն կյանքով։ Մշակույթի հանդեպ մարդկանց ունեցած սերն ու վերաբերմունքը չէր փոխվել։ Չէին մոռացվել խաղաղ օրերին հատուկ ներկայացումները, որոնց մեծ մասը տեղի էին ունենում լեփլեցուն դահլիճներում և ունեին բարեգործական նպատակներ։ Օրինակ, նմանատիպ ներկայացումներից էր «Կորսետ» վոդևիլը՝ գրական-երաժշտական բաժնով, որը ներկայացվեց ապրիլի 14-ին քաղաքային ակումբի դահլիճում։

Մայիսի 20-ին (ն. տ. հունիսի 2-ին) ձմեռային ակումբի դահլիճում տեղի ունեցավ շքեղ ներկայացում՝ հօգուտ վերջին դեպքերի ընթացքում ընկած բոլոր նահատակների ֆոնդին։

Ինքնապաշտպանության բարձր կազմակերպվածության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Ախալցխայում պաշարման օրերին կանոնավոր լույս էր տեսնում Դաշնակցական կուսակցության օրգան «Շարժում» թերթը։ Թերևս բացառություն կազմեց Ածղուրի դեպքերից հետո ընկած ժամանակաշրջանը, երբ թերթի և տպարանի աշխատակիցների դիրքերում գտնվելու պատճառով մի երկու շաբաթ թերթը լռեց։

Թերթը հանգամանորեն մեկնաբանում էր աշխարհում և Մերձավոր Արևելքում, ռազմաճակատում ու թիկունքում, գավառում ու քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները, տալիս դրանց ճշգրիտ գնահատականը։

Այն դարձել էր ինքնապաշտպանության առաջամարտիկը։ Իր քաջալերող, ոգևորող հոդվածներով ու թղթակցություններով, մարտի էր կոչում քաղաքի և գավառի հայությանը։

Թերթի աշխատակիցները (խմբագրության կազմը՝ Ավագյան Ա., Զառաֆյան Մ., Ղուրբանյան Ավ., Մինասյան Մ., Ստեփանյան Մ.) ոչ միայն լուսաբանում և մեկնաբանում էին գավառում տեղի ունեցող իրադարձությունները, այլև իրենք հենց իրադարձությունների կենտրոնում էին հայտնվում, երբ