Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյան պաշտպան և թշնամու դեմ կանգնած զինվորներին (հայ-վրացական զորքերի մասին է խոսքը—Ս. Ա.):

Այնուհետև Զ. Զորյանն իր միտքը եզրափակեց հետևյալ կերպ, որ իրենք ստիպված են եղել թուրքերի բարբարոսությունից Աբասթումանի, Ջախսուի և Ածղուրի իրենց հայրենակիցներին ազատելու համար, հարձակվել թուրքական գյուղերի վրա և թուրքեր գերել որպես պատանդներ: Նա իր ասածներին որպես ապացույց` ցույց տվեց մի շարք փաստաթղթեր:

Խորհրդակցությանը մասնակից երեք վրացի զինվորներ, որոնք Արդահանի կոտորածից հազիվ էին ազատվել, պատմեցին մանրամասնորեն այն բոլոր հրեշությունների մասին, որ կատարել էին թուրքերը Արդահանի հայ բնակչության նկատմամբ:

Ինոսարիձեն իր ելույթում մեղադրեց Սեյմին և գեներալ Արջևանիձեին, որ նրանք չեն կատարում իրենց խոստումը և ուժեր չեն ուղարկում Ախալցխայի անդորրը վերականգնելու համար:

Սեյմի անդամ Արամն ասաց, որ մինչև իրենց Ախալցխա գալը Ածղուրի կոմիսար Ալի-բեգ Շարաբչևը սխալ տեղեկություն է տվել, թե իբր հայերը մի քանի թուրքական գյուղեր են ավերել և բնակչությանը կոտորել։շ: Իրենք Զորյանից և մյուսներից այստեղ են լսել ճշմարտությունը:

Ելույթ ունենալով մուսավաթ ֆրակցիայի ներկայացուցիչ Ալի Ավսար Նաջաֆովը, նշեց, որ Ածղուրի դեպքերի կապակցությամբ քաղաքում կալանված թուրքերին հայերը բաց են թողել, հավատալով թուրքերի խոստմանը, թե իրենք էլ բաց կթողնեն Աբասթումանի և այլ վայրերի հայերին, բայց թուրքերը դրժել են իրենց խոստումը: Այնուհետև նա եզրափակեց իր խոսքը լավատեսական խոստումներով, որ իրենք կգնան Աբասթուման ու մյուս վայրերը և կպահանջեն, որ սկզբից թուրքերն ազատ արձակեն իրենց մոտ պատանդ վերցված հայերին, ապա հայերը` ազատ կարձակեն թուրքերին:

Վերոհիշյալ խորհրդակցությունից հետո մարտի 27-ին սեյմի նույն պատվիրակության ներկայությամբ Քաղաքային դումայի շենքում տեղի ունեցավ դումայի արտակարգ նիստը, որին մասնակցում էր նաև քաղաքի հասարակության մի մեծ բազմություն, որն զբաղեցրել էր ինչպես ընդարձակ դահլիճը