Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխանություների միջև: Անդրկովկասյան սեյմը դեռևս մարտի 7-ից առաջ Անդրկովկասյան զինվորական նախարարության առաջարկությամբ որոշել էր, որ ազգային զորամասերը չպետք է ենթարկվեն Ազգային խորհուրդների իշխանությանը, մարտի 7-ից սկսած, այլ ենթարկվելու են զինվորական վերադաս իշխանություններին (այդպիսի մի գրություն էլ ստացել էր Ախալցխայի Հայկական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Չաուսովը և այդ մասին տեղեկացրել Հայոց ազգային խորհրդին)[1]:

Ահա, այս կարգադրությունն իրականացնելու համար ապրիլի 12-ին քաղաք ժամանած գեներալ Մաղաշվիլին (Մակաև) ապրիլի 19 (մայիսի 2-ին)-ին հրավիրեց ռազմական խորհուրդ, որը որոշեց հաջորդ օրվանից քաղաքում հայտարարել պաշարողական, իսկ գավառում՝ ռազմական դրություն: Դրանով ամբողջ գավառում իշխանությունը գեներալն ուզում էր իր ձեռքը վերցնել:

Գեներալ Մաղաշվիլին ուզում էր վերացնել ազգային շտաբները: Նրա հրամանով լուծարվեց վրացական ինքնապաշտպանության շտաբը, որը գլխավորում էր վրացական գնդի շտաբս-կապիտան Բարաթաշվիլին: Այդ օրինակով գեներալը հրամայեց վերացնել նաև ինքնապաշտպանության հայկական շտաբը ևս: Սակայն Հայոց ազգային խորհուրդը Զորի Զորյանի գլխավորսւթյամբ չէր ուզում քաղաքի հայկական զինված ուժերը ենթարկել զինվորական իշխանություններին: Դրա համար Հայոց ազգային խորհուրդը Հայոց ինքնապաշտպանության շտաբի անունը փոխեց և այն վերանվանեց «Քաղաքի ինքնապաշտպանության շտաբ» և շտաբն իր կազմով թողեց նորից հայկական: Այս կապակցությամբ Զ. Դիդմանիշվիլին դժգոհելով գրում է. «… Շտաբի կազմում նորից մնում են հայերը, կարծես թե Ախալցխայի բնակչությունը միայն հայերն են, այլ ոչ թե նաև վրացիները…»: Նա համոզված չէ, որ երբևէ հայկական շտաբը կվերացվի: «… Թե ոքանով է հնարավոր հայկական շտաբի վերացումը, ցույց կտա ապագան…»[2],— մի տեսակ դառնացած գրում է նա:

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 26:
  2. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր: