Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՐԵՎԱՄԱՆՈՒԿ


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
1

Մի գեղեցիկ, գարնանային առավոտ էր։

Արևը նոր էր դուրս եկել ու իր բարի լույսը տվել Մասիս սարին։

Մասիսի ձյունապատ գագաթը սկսել էր այնպես փայլիլ, փայլփլիլ, այնպես կանաչ կարմրին տալ, որ տեսնողի խելքը գնում էր։

Մի ժամից հետո սարի զանազան մասերից քուլա-քուլա ամպեր բարձրացան, ու աջ ու ձախ, վեր ու վայր շարժվելով, մեծանալով ու փոքրանալով, փռվելով ու խմբվելով, զանազան ձևեր ստացան։

Այս հիանալի պատկերները ամենայն առավոտ նկարվում էին Մասիսի վրա, բայց ոչ ոքի ուշադրություն չէին գրավում։

Ոչ ոք ժամանակ չուներ նայելու։ Ոչ ոք ճաշակ չուներ հիանալու։ Դա մի սովորական

199