Նրա ահեղ ձայնը միայն լսելով
Դողում, զարհուրում է ողջ Պարսկաստանը։ Վախ չունիմ մահ ու ահից, Ազատ եմ մահու ահից, Մարդիկ մահով չեն մեռնում, Այլ միայն մահու ահից։
Խորօղլին եմ, ոչ մի բանից ահ չունիմ,
Ինքս մեծ իշխան եմ, թեև գահ չունիմ,
Թող ողջ լինի միայն իմ ղոչ[1] Քյորօղլին,
Սուլթան ու խաներից ոչ մի շահ չունիմ։ Չեմ սիրել խան ու սուլթան, Կատեմ իշխան ու սուլթան, Խան կա՝ մի խան[2] չարժե, Սուլթան կա՝ անուս-ուլ-թան[3]։