Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՅԾԱՏՈՒՐ


1

Էլել է, չի էլել մի հարուստ սովդաքար[1]։ Այս սովդաքարը իր քարվանով իջնում է մեկ գիշեր մի գյուղի մոտ։ Կեսգիշերին վեր է կենում, որ պտտի քարվանի չորս կողմով և պատվեր տա պահապաններին, որ արթուն մնան, մեկ էլ տեսնում է՝ երկու մարդ դուրս եկան գյուղից, նրանց առաջը եկավ մի ուրիշ մարդ և հարցրեց.

- Ի՞նչ բախտ գրեցիք նորածին մանուկի համար։

Մարդիկը պատասխանեցին.

- Այստեղ իջած սովդաքարի բախտը նրա՛ն տվինք։

Այս ասացին մարդիկը և իսկույն աներևույթ եղան։

Սովդաքարն իսկույն իմացավ, որ նրանք երեխանց ճակատի վրա նրանց բախտը գրող հրեշտակներ էին. շատ տխրեց, որ իր բախտը տվել են մի նորածին մանուկի. էլ նրա քունը չտարավ այն գիշերը։

  1. Սովդաքար - վաճառական
43