խաւարի մէջ. ժողովուրդն էլ ցրւեց, որովհետև հետաքրքրութիւնն ու սարսափն էլ են յոգնում։ Զրադաշտը սակայն նստած էր մեռելի մօտ գետնի վրայ, խորասուզւած մտքերի մէջ, այսպէս նա մոռացաւ ժամանակը։ Վերջապէս գիշեր եղաւ, և մի սառն քամի փչեց մենակների վրայից։ Ու Զրադաշտը կանգնեց և այսպէս խօսեց իր սրտում.
«Ճշմարիտ, մի գեղեցիկ որս կատարեց այսօր՝ Զրագաշտը. ո՛չ մի մարդ չորսաց նա, բայց մի դիակ։
Սոսկալի է մարդկային կեանքը և դեռ առանց իմաստի. խեղկատակի մէկը կարող է նրա համար ճակատագրական լինել։
Ես կամենում եմ մարդկանց իրենց գոյութեան իմաստը սովորեցնել. այդ գերմարդն է—մարդ կոչւած մութ ամպի կայծակը։
Բայց դեռ հեռու եմ նրանցից, և իմ սիրտր չի խօսում նրանց սրտերի հետ։ Մարդկանց համար ես դեռ խեղկատակի և դիակի միջև գտնւող մի արարած եմ։
Մութ է գիշերը, մութ են և Զրադաշտի ճանապարհները։ Արի, դո՛ւ, սառն ու կարծր ընկեր, տանեմ քեզ այնտեղ, ուր ես քեզ իմ ձեռներով կթաղեմ»։
Երր Զրադաշտը այս ասաց իր սրտում, վերցրեց նա դիակը իր մէջքին և ճանապարհ ընկաւ։ Եւ դեռ հարիւր քայլ չէր անցել՝ մի մարդ գողունի մօտեցաւ նրան և շշնջաց ականջին—և այդ մարդը աշտարակի խեղկատակն էր։ «Հեռացի՛ր այս քաղաքից,