Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շատ տարօրինակ քմահաճոյքներ ունի իմ քաղցը։ «Յաճախ նա միայն ճաշից յետոյ է գալիս, և այսօր ամբողջ օրը չզգացի. ո՞ւր էր մնացել»:

Այս ասելով Զրադաշտը ծեծեց տան դուռը։ Մի ծերուկ մարդ դուրս եկաւ, նրա ձեռին լոյս կար, և նա հարցրեց. «Ո՞վ է գալիս իմ մօտ իմ վատ քնի Ժամանակ»։

«Մի կենդանի և մի մեռեալ, ասաց Զրադաշտը. ինձ ուտելու և խմելու բան տւէք, ես մոռացայ այդ ցերեկը։ Նա, ո՛վ քաղցածին կերակրում է՝ զովացնում է իր սիրտը. այսպէս է խօսում իմաստութիւնը»։

Ծերուկը գնաց ներս, բայց նորից ետ եկաւ և Զրադաշտին հաց և գինի առաջարկեց։ «Քաղցածների համար մի չար երկիր է այս. դրա համար էլ այստեղ եմ ես ապրում։ Մարդ թէ անասուն գալիս են ճգնաւորիս մօտ։ Ասա՛, որ քո ընկերն էլ ուտի, նա քեզնից քաղցած է ու յոգնած»։ Զրադաշտր պատասխանեց. «Մեռած Է ընկերս, հազիւ թէ կարողանամ այդ հասկացնել նրան»։ «Այդ ինձ չի վերաբերում, ասաց ծերուկը քրթմնջալով. ո՛վ ծեծում է իմ դուռը, պէտք է ընդունի, ինչ ես առաջարկում եմ նրան։ Անուշ արէք և ողջ մնացեք»:

Դրանից յեաոյ Զրադաշտը երկու ժամ էլ գնաց՝ վստահ իր ճանապարհին և աստղերի լոյսին. որովհետև նա շատ վարժ էր գիշերւայ ճանապարհորդութեան և սիրում էր բոլոր քնածների երեսին նայել։ Բայց երբ այգը բացւեց՝ Զրադաշտը իրեն մի մութ անտառում գտաւ. և ոչ մի ճանապարհ էլ չէր երևում։ Եւ նա դրեց մեռեալին մի փչակ ծառի մէջ իր գլխավերևը—որովհետև նա գայլերից պաշտպանւել էր կամենում—և ինքը նստեց գետնին մամուռի