Այս էջը սրբագրված է
քան կենդանիների, վտանգաւոր ճանապարհներ է գնում Զրադաշտը։ Թո՛ղ ինձ առաջնորդեն իմ կենդանիները։
Երր Զրադաշտը այս ասաց՝ նրա միտն ընկան անտառի սրբի խօսքերը, հառաչեց ու այսպէս խօսեց իր սրտում։
«Երանի՜ թէ աւելի խելօք լինէի, շատ և շատ խելօք, որպէս իմ օձը։
Բայց մի անկարելի բան եմ կամենում ես. գոնէ թո՛ղ իմ հպարտութիւնը իմ խելօքութեան հետ գնայ։
Եւ եթէ մի օր իմ խելօքութիւնը ինձ թողնի—ա՜խ, սա սիրում է թռչել-փախչել—թո՛ղ իմ հպարտութիւնը իմ խենթութեան հետ թռչի»։
—Այսպէս սկսւեց Զրադաշտի անկումը։