Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 66 —


Գահին են ձգտում դրանք բոլորը․ դրանց խենթութիւնն է այդ—կարծես երջանկութիւնն է բազմած գահի վրայ։ Յաճախ ցեխն է բազմում գահի վրայ և յաճախ էլ գահը—ցեխի վրայ։

Խենթեր են դրանք բոլորն էլ և մագլցող կապիկներ ու չափազանց աճապարողներ։ Շատ վատ հոտ ուհի ձեր կուոքը, այդ սառն հրէշը, շատ գէշ հոտ ունեն դրանք բոլորը, այդ կռապաշտները։

Ի՛մ եղբայրներ, մի՞թէ կամենում էք խեղդւել նրանց երախների ու ցանկութիւնների գարշահոտութեան մէջ։ Աւելի լաւ է, փշրեցէ՛ք պատուհանները և նետւեցէ՛ք դէպ՝ ազատութիւն։

Խուսափեցէ՛ք վա՜տ հոտից․ հեռո՜ւ փախէ՛ք աւելորդների կռապաշտութիւնից։

Խուսափեցէ՛ք վա՜տ հոտից․ հեռո՜ւ փախէ՛ք մարդկային զոհերի գոլորշուց։

Ազատ է դեռ երկիրը մեծ հոգիների համար։ Դատարկ են դեռ մենակեացների ու երկկեացների վայրերը, որռնց շուրջը խաղաղ ծովերի բոյրն է փչում։

Ազատ է դեռ կեանքը մեծ հոգիների համար։—Ճշմարի՛տ, ո՛վ քիչ ունի՝ նրան էլ քիչ կճնշեն․ օրհնւի փոքրիկ ազատութիւնը։

Այնտեղ, ո՛ւր պետութիւնն է վերջանում՝ սկսւում է այն մարդի կեանքը, որ աւելորդ չէ, այստեղ է սկսւում անհրաժեշտի եզրը, միանգամ միայն երգւող ու անփոխարինելի եղանակը։

Այնտեղ, ո՛ւր պետութիւնն է վերջանում—նայեցէ՛ք այն կողմը, ի՛մ եղբայրնե՜ր․ չէ՞ք տեսնում նրան, գերմարդի ծիածանն ու կամուրջները։

Այսպէս խօսեց Զրադաշտը։