Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճառագայթների տակ. գեղեցկագոյն զանգակիկներով զարդարուած շքեղ ծաղիկները նրբանցքներն էին պճնում: Անց ու դարձից, իրարանցումից՝ օդի մի կրկին հոսանք հաստատուեց, որ բոլոր զանգակիկները ճօճեցրեց և միմեանց խօսակցութիւնը լսելու արգելք եղաւ:

Մեծ սրահի մէջտեղում, որտեղ կայսրը նստել էր, սոխակի համար մի ոսկեայ գաւազան էին զետեղել։ Ամբողջ արքունիքը ներկայ էր. փոքրիկ խոհարարուհին էլ թոյլտւութիւն էր ստացել դռան բացուածքից դիտելու, որովհետև նա կրում էր այժմ կայսերական խոհարարուհու պաշտօնական տիտղոսը:

Ամենքը չքուել, զարդարուել, իրանց պաշտօնական համազգեստներն էին հագել։ Ամենքի հայեացքը սևեռուել էր փոքրիկ, մոխրագոյն թռչնիկի վրայ, որին կայսրը՝ միշտ հաւանութեան նշաններ էր անում գլխով:

Ու սոլսակը երգում էր այնքան հիանալի կերպով, որ կայսրի աչքերն արտասուքով լեցուեցին: Այո՛, կայսրի այտերից արտասուքը հոսում էր ու սոխակը գեղգեղում էր հետզհետէ աւելի ոգևորուած: Նրա ձայնը կայսրի մինչև սրտի խորերն էր