Երբ նա զարթնեց, արեգակը փայլում էր պատուհանի միջից: Նա առողջ էր ու կենսալից: Նրա ծառաներից ոչ մինը չէր եկել նրա մօտ: Նրան միշտ մեռած էին կարծում: Սոխակը միայն հաւատարմօրէն մնացել էր իր տեղում:
—Դու միշտ իմ մօտ կը մնաս, ասաց կայսրը. դո՛ւ կերգես քո ուզած ժամանակ. ու ես՝ արհեստական թռչունը փշուր փշուր կանեմ քո առաջ:
—Խնայի՛ր նրան, ասաց սոխակը․ նա բարիք արեց իր կարողացածի չափ. պանի՛ր միշտ նրան: Իսկ ես, ո՛չ կարող եմ բոյն շինել, ո՛չ էլ բնակուել դղեակում։ Թոյլ տո՛ւր ինձ, գալ քեզ մօտ, իմ ուզած ժամանակ: Երեկոյեան, քեզ զուարթացնելու և խորհրդածել տալու համար ես կը թառեմ քո պատուհանի մոտ, ճիւղի վրայ կերգեմ. կերգե՛մ թէ՛ հարուստներին և թէ՛ նրա՛նց, որ տառապում են. կերգեմ բարին ու չարը, այն ամենը, ինչ քեզ անծանօթ է. որովհետև փոքրիկ թռչունը սլանում է ամեն տեղ, մինչև խրճիթը աղքատիկ ձկնորսի և գիւղացու, որոնք ապրում են քեզնից և քո արքունիքից հեռո՜ւ, շա՜տ հեռու: Ես սիրում