Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 20 —

որ փայլեց և պատի վրայ այնտեղ, ուր լոյսի ճաճանչն ընկաւ, շղարշի նման թափանցիկ դարձաւ։ Փոքրիկին թուաց, թէ նշմարում էր մի սենեակ, որի մէջտեղում դրուած էր սեղանը՝ սպիտակ ծածկոցով, և յախճապակեայ շլացուցիչ անօթներով։ Սեղանի վրայ տապակած մի սագ կար, որից բուրում էր մի ախորժելի հոտ։ Ո՜վ անակնկալ, ո՜վ երջանկութիւն: Յանկարծ, սագը՝ պատառաքաղը և դանակը կռնակին խրած՝ պնակից թռաւ և ընկաւ տախտակամածի վրայ, ուղիղ խեղճ աղջկայ առաջ: Լուցկին մարեց և նա իր առաջ ցցուած տեսաւ միայն թանձր և ցուրտ պատը:

Նա վառեց մի երրորդ լուցկի։ Ու անմիջապէս, մէկ էլ տեսաւ, որ նստել է մի շքեղ տօնածառի տակ: Այդ տօնածառը շատ աւելի հարուստ և մեծ էր, քան այն, որ տեսել էր, անցեալ տարի, մի հարուստ վաճառականի խանութու՝ ապակեայ դռնից։ Կանաչ ճիւղերի վրայ բիւրաւոր մորմեր էին վառւում, և գոյնզգոյն պատկերներ, նման այն պատկերներին, որ զարդարում են վաճառատների պատուհանները,