Արեգակը հիանալի կերպով փայլում էր: Զանգակները ժողովրդին եկեղեցի էին հրաւիրում: Տղամարդիկ և կանայք՝ իրանց կիրակնօրեայ գեղեցիկ զգեստներով անցնում էին փոքրիկ Կլօսի առաջից, որը զուարաթօրէն հերկում էր երկիր և մտրակը շաչեցնում էր աղաղակելով.
—Դէ՜հ, վարեցէ՛ք իմ ձիեր:
—Իմ ձիեր մի՛ ասա, գոռաց նրա վրայ մեծ Կլօսը, ձիերի միայն մինը քոնն է։
Բայց փոքրիկ Կլօսը շուտով մոռացաւ պատուէրը, և մի քանի անձերի անցկենալը տեսնելով, անկարող եղաւ իրան զսպելու և նորից աղաղակեց.
—Դէ՜հ, վարեցէ՛ք, իմ ձիեր:
—Վերջին անգամ ասում եմ քեզ, որ այլ ևս խօսքերը չը կրկնես: Եթէ դարձեալ կրկնես, ձիուդ ճակատին մի այնպիսի ուժեղ հարուած կը տամ, որ շանսատակ կը հանեմ կլօս:
—Էլ չե՛մ ասի, պատասխանեց փոքրիկ Կլօս։
—Բայց, երբ մօտիցը դարձեալ մարդիկ անցնելով գլխով բարևեցին, նա մեծ բաւականութիւն զգաց և հպարտանալով, որ իր