Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպանեց իր պառաւ ստնտուին, դիակը դրաւ կառքի մէջ ու մէկ շունչով հասաւ քաղաք: Անմիջապէս ներկայացաւ դեղագործին և հարցրեց թէ արդեօք չէր ցանկար գնել մի դիակ:

— Տեսնե՞նք, պատասխանեց դեղագործ ծը, բայց, նախ, ասա՛ ինձ, ո՞րտեղից ես վերցրել:

—Սա ի ստնտուն է, որին ես սպասնեցի, մի գրիւ արծաթ դրամի փոխարէն ծախելու համալ։

—Տէ՜ր Աստուած, յիմա՞ր ես դու, ի՞նչ ես. այդ ինչե՞ր ես դուրս տալիս, խելքդ գլուխդ հաւաքի՛ր, այդպիսի խօսքերի համար մարդու վիզը կը կտրեն, գիտե՞ս:

Մեծ Կլօս պատմեց բոլորը: Երբ դեղագործը ճշմարտութիւնն իմացաւ, սաստիկ յանդիմանեց նրան, բացատրեց թէ որքան գարշելի էր իր վարմունքը և թէ ի՜նչ սարսափելի պատիժ էր սպառնում նրան: Մեծ Կլօս՝ սարսափահար՝ թռաւ կառքի մէջ, մտրակեց ձիերին և սրաչափ վերադարձաւ տուն: Նրա սարսափը այնչափ մեծ էր, որ բոլոր նրան պատահողները խենթ էին կարծում։