Այս էջը սրբագրված է
Երեկոյեան դէմ, օդը սարսափելի կերպով վատացաւ: Ժան շտապում էր մի ապաստան գտնել, բայց շուտով վրայ հասաւ մութ գիչերը: Վերջապէս, մի բլրակի գագաթին՝ մի փոքրիկ, մենաւոր մատուռ տեսաւ: Մատուռի դուռը բաց էր, ներս մտաւ և սպասեց որ փոթորիկն անցնի:
«Յոգնել եմ, հանգչելու մեծ կարիք եմ զգում, նստեմ մի քիչ այստեղ», մտածեց։ Ու մի անկիւն նստեց: Ձեռները կցեց, երեկոյեան աղօթքն արեց ու անգիտակցաբար