և ինչ էր տալիս իր տերերին: Մենք չգիտենք, թե ինչ հողային հարաբերություններ գոյություն ունեին հին ժամակակներում: Արձանագրությունները այստեղ էլ մեզ շատ կօգնեն: Մենք սովոր ենք ասելու որ Հայաստանի մեջ գոյություն չուներ ճորտություն: Բայց ահա, Շիրակի արձանագրությունների մեջ կարդում ենք «ճորտ», «պարոն» բառերը: Իսկ երբ կան բառերը պետք է ենթադրել որ գոյություն ուներ և սիստեմը։
Արձանագրությունների գիտական մշակում, ուսումնասիրություն չէ եղել և չկա մեզանում: Ամեն մի հայի հետաքրքրել է և հետաքրքրում է միայն հնագիտական կողմը առանց ընդարձակվելու այդ կողմը, առանց քաղաքացիական և կուլտուրական հարցեր ու շահեր մտցնելու նրա մեջ։ Իհարկե հեշտ բան չէ արձանագրությունները հասկանալը և բացատրելը: Մի այդպիսի գործ կատարելու համար հարկավոր է երկար ու դաժան աշխատանք: Բայց չէ կարելի ասել, թե այդպիսի աշխատանքը կլինի ապարդյուն Շիրակի արձանագրությունների ահագին մեծամասնությունը պատկանում է այն ժամանակներին երբ այստեղ տիրում էին, արաբական բայց մանավանդ բյուզանդական ազդեցությունները: Ահա այդ ազգերին պետք է դիմել մեր մեջ գոյություն ունեցած կարգերը հասկանալու համար:
Ես ենթադրում եմ որ Բյուզանդիայում գոյություն ունեցած մի սիստեմ ինձ օգնեց հասկանալու Հոռոմոսի վանքի մի քանի արձանագրություններ ահա ինչպես:
Շիրակի արձանագրություններ կասկած չեն թողնում ընդունելու, որ միջին դարերում մեր մեջ էլ վանքերը եկղեցիները կարող էին մասնավոր մարդկանց սեփականություն դառնար: Եկեղեցի, վանք գնելը («դանձագին անելը,) սովորական իրավունք էը: Սե փականատիրոջ համար վանքը կամ եկեղեցին «հայրենիք» է և սովորաբար կոչվում է մեր ախտը: Եվ այդ տերերը միայն հողի և շինության իշխանությունը չունեի նրանք ազդում էին և վանքի կաոավարության վրա:
Հոռոմոսի վանքը մի ժամանակ պատկանել է Խաչենի իշխանների տոհմին (12-րդ դարի վերջում և 13-րդ դարի սկզբում):