Էջ:Անի.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անի կայարանում իջնողը այժմ հարմարություններ չի գտնի իր ճանապարհը դեպի Ախուրյանի բարձր ափը, դեպի մեռած մայրաքաղաքը շարունակելու համար: Շատ շատ նրան հաջողի մի հասարակ սայլ վարձել մերձակա հայ գյուղում: Բայց այդքանն էլ բավական է մնացածը լրացնում է մոտիկությունը: Գնում են ոտով, գնում են ամբողջ խմբերով ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք:

Առայժմ շատ բանուկ չէ այդ ամենակարճ ճանապարհը պետք է աեղափոխական փոքրիկ հարմարություններ ստեղծել: Իսկ ո՜վ պիտի ստեղծե: Գոնե կայարանի մոտ եղած հայ գյուղերը հասկանան իրենց օգուտը և կառքեր պահեն:

Ճանապարհորդների մեծ մասը դեռ շարունակում է գնալ Ալեքսանդրապոլի վրայով։ Թեև այս ուղղությամբ ճանապարհը երկարանում է, քանի որ դեռ 50 և ավել վերստ տարածություն կա կառքով, բայց գլխավոր բանը արված վերջացած է Թիֆլիսում գիշերվա տասներկու և կես ժամին գնացք նստողը մյուս օրը իրիկնապահին Բագրատունյաց գոված, ինչպես ասում են՝ նաև անիծված մայրաքաղաքը ներկայացնող քարակույտերի մեջ ինչ ճանապարհով էլ գնա:

Գիշերը նա կարող է մնալ Անիի վանահոր զարմանալի հյուրընկալ հարկի տակ, վաղ առավոտից ման գալ, տեսնել ամեն ինչ և երեկոյան նա դարձյալ Ալեքսանդրապոլի երկաթուղու վրա է:

Օրը, իհարկե, ամառային պիտի լինի:

II
Ի՞ՆՉ ԻՐԱՎՈԻՆՔՈՎ

Այդպես էլ արինք մենք՝ գնացինք վերադարձանք:

Թեթև ճանապարհորդական պտույտ, մենք ճիշտ էինք ձևակերպել մեր ուղևորությունը: Նրա այդ պտույտը կարելի է հարմար ու մատչելի է ամենքի համար: Մի ամառվա ընթացքում հազարավոր մարդիկ կարող են գնալ, տեսնել, և եթե այցելուների քանակությունը դեռ մի այդպիսի թվի