Jump to content

Էջ:Անի.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնողի համար չեն կարող ծիծաղելի չթվալ այգազագասիրական ապացույցները: Առասպելը առասպել է դրա մասին կասկած չպիտի էլ լինի: Եվ փոխանակ առասպելի թիվը ճշտություն համարել տալու, ավելի լավ կլիներ եթե մենք մտածեինք առասպելի ծագման մասին:

Անին շատ եկեղեցիներ է ունեցել,-այս էլ անկասկածելի փաստ է: Այն համեմատաբար փոքրիկ տարածության վրա, որ գրավում է Անին այնքան շատ են եկեղեցիները, որ նրանք անկասկած ավելի մեծ տպավորություն թողած պիտի լինեն նախ և առաջ իբրև բազմություն: Առասպել հեշտ կարող էր կազմվել ուշադրություն դարձրեք թվի վրա 1001, դա մի թիվ է, որ արևելքում գործ է ածվում առհասարակ մեծ բազմություն ցույց տալու համար: Արևելցին չէ կարող չափազանցությունների չդիմել, երբ հարցը քանակություն է վերաբերվում, բազմությունը նրա վրա առհասարակ շատ մեծ տպավորություն է թողնում մանավանդ այն դեպքերում, երբ հիացմունք կամ երկյուղ է ազդում, եվ նա պատրաստ է 10-ը 100, 100-ը 1000 դսրձնել:

Անիի մեջ 1001 եկեղեցի ասողը, անշուշտ չէր ասում. թե ինքը մեկ մեկ համարել է ու այդ թիվը ստացել, այլ այն, որ եկեղեցիներ շատ կան Եվ դա ճիշտ էր: Շատ պիտի լինեին նրանք մանավանդ այն պատճառով, որ շատ փոքրիկրաներ էին ոչ թե եկեղեցիներ: Գոնե այս են ցույց տալիս Անիի ավերակները:Շիրակեցին սիրում էր փոքրիկ, համարյա մինիատյուր աղոթատեղիներ:Դրանց թիվը շատ պիտի լիներ որպեսզի ժողովուրդը առանց եկեղեցու չմնար:

Բայց փոքր չափերը գեղեցկությանը չեն խանգարում, շինարարական տաղանդը փայլեցնում էր և փոքրիկ եկեղեցիներ: Ապացույցս՝ Փրկիչը:

Ճարտարապետական ոճի կողմից սա արդեն այն ինքնուրույնությունն ունի, որ կլոր է: Այս ձևը գոյություն ուներ Հայաստանում, և նրա ամենագեղեցիկ, հրաշալի օրինակն էր վաղարշապատի այն եկեղեցին, որ շինել էր տվել: