ակամա հավատում եք, որ թագավորի արժանի մի տեղ է սա։
Ամենից առաջ դիրքը: Երեք կողմից գետն է պտտեցնում իր պղտոր ալիքները։ Նեղ է այստեղ նրա կիրճը։ Այս փոքրիկ մատուռների առաջ, հարավային կողմից Ախուրյանը լիզում է իր ձախ թևի ժայռերը, որոնք միապաղաղ պատի պես ձգվում են դեպի վեր, ձգվում անվերջ։ Այստեղից այդ տիտանական պատը երկնքի մեջ ցցված է երևում։ Դեպի արևմուտք մատուռները նայում են Անիի միջնաբերդին, որի գլխից այս կողմն են նայում արքայական պալատների և եկեղեցիների ավերակները, ավերակներ այժմ, իհարկե, իսկ սյն ժամ տնակները, երբ շունչ կար այս կողմերում, զարդարուն, գեղեցիկ շինություններ։ Հյուսիսից ձգված է մեր զառիվայրը, որով իջել ենք մինչև գետի վրա ցցված այս ժայռը։
Այդտեղ, այդ զառիվայրի վրա, երևում են հետքեր, որոնք ցույց են տալիս թե որքան մեծ խնամքի առարկա են եղել մատուռները։ Քաղաքից այստեղ էր բերում մի հոյակապ, արհեստական ճանապարհ։ Նա քարե, սրատաշ սանդուղք էր, որ ուղղակի վերևից ցած չէր բանավիժում. այլ զառիվայրի թեքությունր նվաճելու համար աջ ու ձախ էր ծռվում և այդպիոով հարմարություն էր տալիս այդտեղով իջնողին և բարձրացողին։ Եվ այդ սանդուղքը բաց չէր։ Նրա երկու կողմով պատեր էին գնում որոնք միանում էին կամարներով: Պատերի մեջ թողնված չեն պատուհաններ այդ ծածկված ճանապարհը լուսավորելու համար։ Նա գնում, վերջանում էր երկու մատուռների մոտ։
Որքան ծախս ու աշխատանք է կլանել այս քարե ճանապարհը։ Այժմ նրանից խղճուկ կտորներ են միայն մնացել, բայց դրանք էլ բավական են ցույց տալու համար, որ այդ շինությունը Անիի զարդերից մեկն էր կազմում։ Ահա և մի ուրիշ պատճառ որ ժողովրդական երևակայությունը թագավորի աղջիկ կամ քույր դներ երկու մատուռների ժայռի վրա շրջապատված պարիսպներով, Ախուրյանի հանդար ա ալիքների վրայից, կիրճի խորքից դեպի բարձր, դեպի