Jump to content

Էջ:Անի.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա վեր մանավանդ այն օրերում, երբ Շիրակը ոբբում էր Գագիկ վերջինին:

Իսկ թագավորը - ասում է նա, - առավոտները երբ դուրս էր գալիս քաղաքից, իր առագաստից դուրս եկող փեսայի էր նման կամ ինչպես ցերեկվա արուսյակը որ արագածների գլխավերևը բարձրանալով ամեն աչք դեպի իրան է քաշում այսպես էլ նա փայլում էր իր պսպղուն շորերով և մարգարիտներով ծածկված թագով և ամեն մարդ զարմանքով նրան էր նայում: Սպիտակամազ նժույգը ոսկեզօծ զարդերով զարդարված դնում էր նրա առջևից արեգակի ճառագայթներից փայլփլում էր նա և տեսնողների աչքն էր շլացնում, իսկ առջևից գնացող զորքերի բազմությունը միմյանց վրա կուտակվող ծովային ալիքների նմանությունն էր տալիս»:

Մարդկային վիճակի մի կողմն է սա, գեղեցիկը ժպտունը: Նախանձելին: Անիի դռների առջև փռված հրապարակը երկար չէ տեսել այսպիսի ճաճանչավոր տեսարաններ, խաղաղության, թախտի օրեր ավելի շատ են եղել նրա տեսած սարսափները: Քանի արյունածարավ, վայրենի բանակներ են կոխկոտել նրան բանի քանի անգամ նա եղել է դեպի երկինք դարձրած երկինքը զարհուրեցնող գազանությունների հրապարակ Անշուշտ այս կողմերում էր և ոչ թե մի ուրիշ տեղ այն փոսը որ ինչպես պատմում է Վարդանը փորել տվեց Ալփ Ասլանը Անին առնելուց հետո: Մի փոս, որ բավական րնդարձակ պիտի լիներ քանի որ նրա վրա մորթվեցին հազար մարդիկ և երբ սրանց արյունով լցլեց փոսը, արյան ծարավ վայրենի սելջուկը հանեց շորերը մտավ նրա մեջ և լողացավ այդ կարմիր բաղնիսում:

Տոներ սուգեր, խաղ ու աղետ, ծիծաղ ու լաց, այս շատ է տեսել թագավորական քաղաքի այս լայն հրապարակը:

Բայց թող անցյալը փոքր ինչ մի կողմ քաշվի և մենք նայենք մեր ձորին:

Իգաձորը, ասում են, պիտի Այգեձոր նշանակած լինի բայց այգիներ կարող էին լինել այստեղ: Շիրակի դաշտը