Jump to content

Էջ:Անի.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարազատ կերպով չեն պատկերացնում հին կյանքը։ Ապացույցը այն է որ այսօրվա բնակիչները չեն կարող այն անել ինչ անում էին հին մարդիկ այս ձորերում իրանց ապրոլոտը կարգադրելոլ համար:

Քարայրերի Անին, ասում են աղքատ ազգաբնակության էր պատկանում Հայտնի չափով ճշմարտություն, իհարկե կա այս ենթադրության մեջ: Բայց բացարձակապես ասել թե միայն անճար մերկությունն էր այստեղ ապաստան գտնում անկարելի է: Սեր տեսած սենյակը այնքան լտվ է պահվել, որ կարելի է անսխալ ասել թե այժմյան մեր ունեվոր գյուղացին անգամ դրանից լավ բնակարան չունի իր ապրուստի համար: Բացի դրանից պատահում են այնպիսի այրեր որոնց առջև դուք ակամա կանգ էք առնում: Առանց մեծ ծախսերի չէր կարելի փորել այդպիսի գեղեցիկ նույնիսկ զարդարուն սենյակներ: Եվ կարելի է ասել, թե այդտեղ վայել չէր հսմարի բնակվելու ունևոր անեցին, ոչ սիայն արհեստավորը այլև վաճառականը: Ո՛չ, չէ կարելի:

Կան և այնպիսի այրեր որոնք ճիշտ որ աղքատության որջեր կտրող էին լինել մեր տեսած սենյակից մի քանի քայլ հեռու պարիսպների լանջի ստորոտում մենք մտանք մի ուրշ այր այոտեղ արդեն ոչ օդ կա ոչ լույս ցաձրիկ նեղ մի խոռոչ որ գնում է խոր ունի մաթ անցքեր, բաղկացած է երկու թե երեք սարսափելի փոքրիկ սենյակներից որոնցից մեկում մնացել են ձիթահանքի հետքեր: Այստեղ, ուրեմն տնտեսական հիմնակությունը խառնված էր մարդկանց բնակարանի հետ: Այս այրում էլ մենք տեսանք գյուղացիների իրերն ու շորերը հին ձիթահանքը այժմ պանրագործարան էր դառել։

Ձորը հետզհետե և մեզ դեպի ցած է տանում նրա ձախ լանջերը ավելի և ավելի բարձր քարքարոտ են դառնում: Անիի պարիսպները արդեն երկնքոլմն են և նրանց զարհուրելի պատռվածքների մեծ ու փոքր ճեղքերի միջոցով է անամպ կապուտակությունն է մեզ նայում ձորր ավելի մգացավ, խորացավ ու լայնացավ: Այստեղից նա արդեն փոխում է իր