Էջ:Անի.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախ և առաջ Ստորերկրյա Անին տանող մուտքը։

«Այդ մուտքը - ասում է այցելուն - գտնվում է Միջնաբերդի հյուսիս արևմտյան կողմը դեպի Ծաղկոցաձոր տանող արտաքին պարսպի քայքայված դռան ձախ կողմը ճիշտ վեց քայլ հեռու դեպի հարավ։ Միմյանց վրա բնությունից շարված մեծամեծ ժայռերի մի երկայն կարգ պարսպաձև պատել է այդ տեղը։ Ժայռերի մեջ երևում է մի նեղ ծակ ուր օձաձև սողալռվ ամենից առաջ մտավ իմ ուղեցույցս և սկսեց իմ գյխիցս քաշ տալ, Քյուրբքչյանի վանեցի ծառաներն էլ ոտքերիցս ինձ ներս էին քաշում և իրանք էլ ետևիցս ներս մտնում։ Չորս սաժեն տեղ այդպես գետնաքարշ սողալով առաջ գնալով վերջապես մեր առաջին բացվեցավ Ստորերկրյա Անին»:

Մի այսպիսի դաժան, օձային ճանապարհը չէր կարող մուտք լինել մի ստորերկրյա քաղաքի համար, եթե ենթադրենք այնտեղ մշտապես ապրող մի ժողովուրդ որ պիտի հաղորդակցություն ունենար դրսի աշխարհի հետ։ Բայց ահա դեռ ուրիշ ինչ սարսափելի պայմաններ ունի այդ ստորերկրյա քաղաքը։

«Ներսից փչող բարակ սառն քամին, անտանելի մթությունը, հեղձուցիչ օդը, իմ տագնապը և մրսելու երկյուղը (սերթուկս հանած էի) ավելի շատացրին և ես ուրախությամբ ետ կդառնայի եթե կարողանայի ընկերներիս ներս մտած օձային ճանապարհից դուրս գնալ մենակ առանց օգնության ընկերներիս, որոնք այդ միջոցին ճրագներ վառած սկսել էին արդեն շրջել այս և այն կողմ, Ես ստիպվեցա հետևել նոցա:

«Ստորերկրյա Անին այնքան խորը փորված է, որ նրա մեջ ազատ կերպով կարող են շրջել հարյուրավոր մարդիկ։ Մի քանի տեղ միայն մարդ հարկադրվում է գլուխը կռացնել: Պատերը և առաստաղը կազմում է պինդ, կարելի է ասել քարացած կիր, տեղ տեղ էլ պատերում հանդիպեմ էի մեծ և փոքր ժայռերի երբեմն նաև քարածուխի։ Իմ մտած ճանապԱրհը նսխ դսում է դեպի հյուսիս հեսո դեպի արևմուտք, արևելք հարավ անդադար պտույտներ անելով յուրաքանչյուր