Էջ:Անի.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հազիվ թե մեկը-շարունակում է ռուս օֆիցերը,- երբևիցե հետազոտած լինի այն ստորերկրյա քաղաքը որի մեջ մոլորվել ճանապարհ կորցնել շատ հեշտ է բայց որի լիակատար հետազոտությունը գուցե հետաքրքրական հնագիտական գյուտեր տա: Թե որքան մեծ են և իրանց ճյուղավորություններով մոլորեցնոլ են այս ստորերկրյա անցքերը, երևում է հետևյալ դեպքից Խորանժիյ[1] Բորիսովը, որ Անիի կողմերը հետախուզությունների էր ուղարկված դեռ այն ժամանակ երբ մեր զորաբաժինը կանգնած էր Արփաչայի մեր ափին, նկարում է մի ձիավոր չերքեղի և իր կաղակներով հետամուտ է լինում նրան: Արդեն համարյա հասել էին կազակները երբ հասկարծ չերքերը ձին քշեց մի փոքրիկ ձոր և անհայտացավ Ձորը այնքան փոքր էր որ եթե չերքեզը դուրս գար այնտեղից նրան անպատճառ կտեսնեին և սակայն ոչ նա ոչ նրա սպիտակ ձին չէին երևում: Բորիսովի աչքին ընկավ առջևում բացված սև ծակը և որքան է վտանգավոր էր անծանոթ ստորերկրյա աշխարհ մտնելը, բայց թշնամի ձիավորին գերելը անխուսափելի էր թվում, ուստի և կազակները երկար չմտածեցին ու ձիաները քշեցին մութ գետնափորի մեջ: Սակավ առ սակավ աչքը սկսեց սովորել շրջապատող մթության առջևից պարգ լսվում էր հեռացռղ ձիու դոփյունը որքան էլ վտանգ շատ լիներ այդտեղ, կազակները շարունակում էին իրանց հալածանքը և յուրաքանչյուր րոպե նրանց ձիաները զարնվում էին սմբակների աակ ընկնող քարերին առջևից գնացող ձիու սմբակների ձայնը ավելի և ավելի մոս, էր լսվում հանկարծ այնպես թվաց թե վազող ձին կանգ առավ: Պետք է որ փախչելու ճանապարհ չլինի- այսպես մտածեցին կազակները, հանելով իրանց թրերը որպեսզի նրանց գործի դնեն եթե այդքան անհանգստության պատճառած չերքեզ կամենար պանվել: Մի ինչ-որ բան սպիտակին տվեց ավելի և ավելի պարզ նկատվեց այդքան եռանդով հալածված ձիու կերպարանքը նա այժմ կանգնած էր բայց ավաղ առանց ձիավռրի։ Երկար ժամանակ կազակները դեսուդեն պրպտելով.

  1. Առաջին օֆիցերական աստիճանը կազակների մեջ