Գուցե և այսպես չէր` ես չգիտեմ: Գուցե և այսպիսի ամառային գեղեցիկ առավոտներին այստեղ ընտանեկան կյանքը չէր վայելում բնության գեղեցկությունները, այլ բոլորովին ուրիշ հոգսեր էին տիրում: Գուցե այս տանից մի բարբարոս ձեռք էր երկաթի պես ճնշում գեղեցիկ մայրաքաղաքը, գուցե այս տունը անեծք ու սարսափ էր քաղաքի համար- ես դարձյալ չգիտեմ:
Բայց ետ նայելով լուռ, կիսակործան սենյակներին, քարուքանդ պատերին, թափված քարակույտերին ավերակի փոշիին ես հիշեցի ֆրդուսու խոսքերը։
Ապարանքի կամ պալատի մոտ - անվանեցեք ինչպես կամենում եք - մի կամարազարդ ավերակի բեկոր է գտնվում է անհայտ ու անհիշատակ Երևակայությունն է նրա համար անուն ատել մի անուն որ 2ելադրել է ապարանքի հարևանությանը։ Նա կոչվում է «Պահականոց» իրը թե արջուկի պայատի պահապանները ապրում էին այդտեղ։
Այդ ավերակի ետևում է մի փոքրիկ թումբ կոտրած քարի խառնիխուռն կույտերի տակ։ Մի հսկա ավերակ գուցե և ավերակներ, բոլորովին գետնին հավասարեցրած։ Երևում է, որ մի մեծ շինության փլվել, մտնվել է այստեղ ու այդպիսի անհեթեթ քարակույտեր դարջել։ Արդյոք այստեղ չէր այն աքանչելի եկեղեցին, որ 1000 թվականին կառուցեց Գագիկ առաջինը, օրինակ առնելով Էջմիածնի մոտ յոթներորդ դարում կառուցած Զվարթնոց եկեղեցին։ Այդ եկեղեցու մասին ես խոսել եմ Ս Փրկիչ եկեղեցու նկարագրության մեջ։ Ապագա պեղումները կորաշեն Գագիկի այդ հառահեղ