Jump to content

Էջ:Անի.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպավորություն են թողնում պատերի մեջ շինված և առաստաղի վրա աղեղնաձև միմյանց փաթաթվող լայն սյուները: Եկեղեցու ներռսում կա մի արձանագրություն, որ 1031 թվականին գրել է Վահրամ Պահլավունի իշխանի որդին, Ապուղամրը որ հայտնում է թե մի արտ է նվիրեց Առաքելոցին իր եղբայր Գրիգորի առողջության և երկարարության համար:

Նշանակում է, որ Աոաքյալքը Անիի հին շինություններից մեկն է, թագավորների շրջանի մի շինություն, որ, ինչպես և այդ շրջանի մյուս շինությունները ճարտարապետի պարզ բայց վեհ կերտվածքով էր պարծենում:

Ուրիշ բան է ժամատունը նա արդեն հետագա ժամանակների գործ է այն ժամանակների երբ Անիում արվեստը ավելի դարդերով, քանդակագործական քմահատճ թռիչքներով էր շլացնում: Այդ ժամանակները շինվեց և զարդարվեց Լուսավորչի եկեղեցին, Անիի հարավային ծայրին։ Բայց ո՛չ Լուսավորիչը ո՛չ առհասարակ որևէ ուրիշ շինության Անիում չի կարող իր զարդերով ու քանդակներով մրցել այս գավթի հետ դա խոսելով ժողովրդական ոճով, մի նշխած ձու է:

Անխոնջ սրամիտ վարպետները կամեցել են ապշեցնել տեսնողներին իրենց երկաթե գրչի ճարտար խաղերով թռիչքներով, անսպառ աշխույժով և միանգամայն հասել են իրանց նպատակին: Ապշել են նրանց ժամանակակիցները ապշում է և այժմայն այցելուն: Նա կանգ է առնում ժամատան գեղեցիկ, խոր ու խոշոր քանդակներով զարդարված մուտքի մոտ և երկար ու երկար նայում է պատերը լայն, նրբահյուս ժապավենների նման ծածկող քանդակներին միայն դրանք էին, այդ քանդակները պատերի մեջ շինած խորշերը, նրանց կիսակոլոր գլուխները, ամեն տեղ ամեն անկյունում երևում է ժպտուն է ստեղծագործող արվեստը իսկ ժամատուն ներսը, իսկ նրա կամարակապ առաստաղը ոխություն թափված ամեն աեղ: Քարերը հրաշակերտված են արևելցու ֆանտազիայի կրակոտ ուժով մի մի մոտ տեղ չկա ուր գործած չլինի վարպետի գրիչը և նայողի կարողանում կանգ առնել մի տեղի վրա, ըմբռնել մի հայտնի դասավորություն, մի ամբողջություն վերջացրած միտք գտնել: